ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը  պաշտոնից ազատման  դիմում է գրել
Հասարակություն
19:15 20/11/2020
Հայաստան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը պաշտոնից ազատման դիմում է գրել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ պաշտոնից ազատման  դիմում է գրել։

«Հարգելի գործընկերներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համար: Ինձ համար դա շատ կարևոր է:

Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար:
Ու ամենամեծ շնորհակալությունը Զարուհի Բաթոյանին, որի հետ աշխատանքը և ընկերությունը մեծ փորձ ու պատիվ է ինձ համար:
Լավ եղեք»,-գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի  փոխարեն նշանակվելու է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։։

Placeholder
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը պաշտոնից ազատման դիմում է գրել