Քաղաքական 18:41 25/11/2020 Արցախ

«Բերձորը տալի՞ս ենք, թե՞ չէ». Քաղաքի բնակիչներն ակնկալում են պաշտոնատար անձանց հստակ պատասխան

Բերձոր քաղաքում այսօր առավոտից բնակիչները մտահոգված են, տարակուսած, միմյանց տեսնելիս առաջինը հարցնում են՝ Բերձո՞րն էլ են տալիս։ Հարցի պատասխանն ավելի շատ ակնկալում են լսել ոչ թե մտերիմներից, բարեկամներից, համաքաղաքացիներից, այլ պատասխանատու ու պաշտոնատար անձանցից, որոնք ավաղ այս օրերին քար լռություն են պահպանում։

«Բերձորում այսօր ես եղել եմ  խանութում, պոլիկլինիկայում, նաև այլ տեղերում։ Մարդիկ իրար հարցնում են՝ Բերձո՞րն էլ ենք տալիս»,-Panoorama.am-ի հետ զրույցում պատմեց քաղաքի մի բնակչուհի։

Քաղաքագետ Արմեն Աղայանն էլ ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Բերձորի բնակիչներին հրամայված է մինչև նոյեմբերի 30֊ը լքել տները։ Բանակի մնացորդները, Ստեփանակերտը և մնացած գյուղերը մնացին պատանդ»։

Այսօրվանից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը կանցնի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքով։  Շրջանի 54 համայնքերից 52-ը, ըստ կառավարության էջում  հրապարակված ցանկի, կանցնի Ադրբեջանին»։

Բերձորցիները նշում են, քաղաք են եկել Քաշաթաղի հյուսիսային գյուղերից տարհանված ընտանիքներ, հիմա ի՞նչ է լինելու թե իրենց, թե ներքին տեղահանվածների խնդիրը։

Հիշեցնենք,  որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած հայտարարության համաձայն,  Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը կանցի Ադրբեջանին։  Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

Սակայն Քաշաթաղին հարակից Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց հետո դեպի Բերձոր ճանապարհն անորոշ ժամանակով ու տարածքով բաց է մնում թշնամու զինված ուժերի առաջ։ Դեռ հստակ էլ չէ, թե որտեղ են տեղակայվելու ՌԴ խաղաղապահ ուժերը։

Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, եթե թշնամուն են հանձնում Ներքին Սուս ու Քարեգահ գյուղերը, ապա ավելորդ է խոսել 5 կմ լայնությամբ ճանապարհի մասին, այդ գյուղերը հանձնելու դեպքում ճանապարհն ավելի նեղ է լինելու, իսկ Արցախում գտնվող մեր հայրենակիցներն ու զինծառայողները թշնամու ձեռքին կմնան պատանդի կարգավիճակում։

Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Panorama.am-ի հետ զրույցում Բերձոր քաղաքն ու հարևանությամբ գտնվող Աղավնո գյուղը հանձնելու մասին տարածված խոսակցություններն ու մտահոգություններն անհիմն է որակում, նպատակն էլ համարում է խուճապի տարածումը։

«Ամեն դեպքում այս պահին խոսակցությունների մակարդակ է, պաշտոնական ոչինչ չկա։ Կառավարության հրապարակած ցանկում ոչ Բերձորի, ոչ էլ Աղավնոյի անունները չկան։ Չգիտեմ, ինչու սկսեց թեման արծարծվել, շոշափվել թե ֆեյսբուքյան գրառումներում, թե այն բերձորցիների շրջանում, որոնք ակս պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։, ինչպես նաև Բերձորում գտնվող քաղաքացիների շրջանում»,-ասաց Ալեքսանյանը։

Քաղաքապետն այս պահին Բերձորում է։ Տարածված մտահոգությունների մասին խոսել է Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի հետ։

«Շրջանի ղեկավարը, ինչքանով ես եմ տեղյակ, հարցը բարձրացրել է ավելի բարձր մակարդակում, ասել են, որ նման բան չկա։ Համենայն դեպս, նման բան չկա։ Բերձորը մեծ քաղաք է, մենք պետական աշխատակիցներին հորդորել ենք մեկ շաբաթ առաջ վերադառնալ աշխատանքի, փորձենք բնականոն հունով ապրել։ Ահագին մարդ մեր հորդորով վերադարձել է։ Կարծում եմ, եթե նման բան լիներ, չէին թողնի վերջին օրով ասեին»,-ասաց քաղաքապետ Ալեքսանյանը։

Հիշեցրեցինք, որ Մարտակերտի մի քանի գյուղերի բնակիչներին հենց մեկ օր առաջ տեղյակ պահեցին գյուղերը լքելու անհրաժեշտության մասին։ Նարեկ Ալեքսանյանը չի կարծում, Բերձորի հետ նույնը կպատահի։ Քաղաքի 1700 բնակչության կեսը հիմաայնտեղ է, Ադրբեջանին հանձնվելիք հյուսիսային գյուղերի բնակիչներից շատերին էլ հենց այստեղ են տեղավորվել համայնքին ու պետական նշանակության շենքերում, այս պահին դռները փակ սեփական տներում։

«Նրանք մնալու տեղ չունեն։ Եկել են, վեշերը տեղավորել են, սեփականտերերին խնդրել ենք, բանալիները տվել են, մարդկանց տեղավորեն, ի՞նչ անենք»,-նշում է քաղաքապետը։

Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանն անպատասխան թողեցին երկարատև ու բազմաթիվ զանգերը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}