Քաղաքական 11:57 04/12/2020 Հայաստան

Վազգեն Մանուկյանն ապահովում է այդ ամեն ինչը. քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան

Այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը տրամաբանական է համարում ընդդիմադիր 17 ուժերի ընտրությունը վարչապետի թեկնածուի հարցում:

«Պատերազմից հետո պետական բոլոր ինստիտուտները՝ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, վարչապետի, վարկաբեկվել են, կորցրել նախկին լեգիտիմությունը: Ցավոք սրտի, վարկաբեկվել է նաև եզակի ինստուտներից մեկը, որը մեզանում կայացել էր՝ բանակը: Այս պայմաններում անհրաժեշտ է այնպիսի անձի բերել իշխանության, որը կկարողանա ոչ միայն երկրում վերադարձնել կառավարելիությունը, այլ կարողանա արտահերթ ընտրություններ կազմակերպելով՝ այդ ինստիտուտների հանդեպ լեգիտիմությունը վերականգնել: Այս պարագայում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը տրամաբանական է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Նա հիշեցրեց, որ Վազգեն Մանուկյանը 1990-ական թվականներին Հայաստանի առաջին վարչապետն էր, ով կարողացել է անցնցում ապահովել վերափոխումը՝ սովետական տնտեսությունից դեպի նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգ, ընդհնարապես՝ պետական կառույցների վերափոխում տեղի ունեցավ:

«Գաղափարական  հակասությունների պատճառով դուրս գալով ՀՀՇ-ից և Լևոն Տեր Պետրոսյանի թիմից՝ նա ցույց տվեց, որ պաշտոնն իր համար կարևոր չէ: Այնուամենայնիվ, կրկին եկավ իշխանության պաշտպանության նախարարի պաշտոնում, երբ լուրջ խնդիրներ կային: Նա այլ պաշտոնյաների հետ միասին կարողացավ պատերազմի օրերին տարբեր ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել, ինչի շնորհիվ կարողացանք հաջողություններ գրանցել»,- ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց՝ Վազգեն Մանուկյանը բավականին հարմար և ընդունելի թեկնածու է, որն ունի այս ճգնաժամային հոգեվիճակում որոշակի փոփոխություններ իրականացնելու համապատասխան ունակություններ:

«Այն պայմանները, որոնցում Վազգեն Մանուկյանն առաջադրվում է, որոնցով նա գնում է այդ պաշտոնին՝ մեկ տարի պաշտոնավարում է, կազմակերպում է արտահերթ  ընտրութուններ, չի հավակնում պաշտոնի, այսինքն՝ քաղաքական ուժերին անհրաժեշտ էր այնպիսի անկախ թեկնածու, որը կկարողանա ոչ միայն իրականացնել այս անցումային փուլը, նաև քաղաքական ուժերը վստահ կլինեն, որ նա չի օգտագործի վարչական ռեսուրսը սեփական թիմի վերարտադրությունն ապահովելու համար:

Վազգեն Մանուկյանն, իր վրա վերցնելով այդ պարտավորությունները, ապահովում է այդ ամեն ինչը, այսինքն՝ տրամաբանության շրջանակներում հասկանալի է թե ընտրությունը, թե այն քայլերը, որոնցով գնում է ընդդիմությունը»,- ասաց Բ. Մաթևոսյանը:

17 կուսակցությունների հայտարարությունից հետո Վազգեն Մանուկյանին ուղղված քննադատությունը քաղաքագետը նորմալ է գնահատում. «Ինչքան մարդ, այնքան կարծիք: Բացի այդ եկեք չմոռանանք մի կարևոր հանգամանք. 2,5 տարի առաջ մարդիկ շատ լուրջ սպասումներ ունեին, դուրս եկան փողոց, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տապալեց հայկական երկրորդ պետականությունը, նաև սպանեց հավատը, վստահությունը քաղաքական գործիչների, քաղաքական գործընթացների նկատմամբ:

Ինչ վերաբերում է ուղղորդված բացասական կարծիքներին, հատկապես ֆեյսբուքյան ֆեյքային ֆաբրիկայի տիրույթի ներկայացուցիչների կողմից, Վազգեն Մանուկյանի կարևորագույն առաքելություններից մեկը լինելու է հենց ֆեյքային ֆաբրիկաների վերացումը, որպեսզի հասարակության միջից, քաղաքական դիսկուրսից կարողանանք հանել թույնը, ատելությունը:

Երկրում  հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու այլ ճանապարհ անհնար է պատկերացնել: Այդ շրջանակների արձագանքի վրա այդքան էլ մեծ ուշադրություն պետք չէ դարձնել: Իրենք այս իշխանության հետ միասին իրենց վերջին օրերն են ապրում:

Հասարակության մի մասը շատ դրական է ընդունում Վազգեն Մանուկյանի առաջադրումը՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ արդեն ասացի»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ վարչապետի իր թեկնածուն ունենալուն, Բ. Մաթևոսյանը  հիշեցրեց, որ 2018 թվականին իշխանափոխության ժամանակ Էդմոն Մարուքյանն  անհրաժեշտ և ճիշտ պահին ճիշտ կողմնորոշում դրսևորեց: 

«Քաղաքական գործընթացների տրամաբանությունն այնպես է գնալու, որ բոլորն են միանալու: Նույնը վերաբերում է նաև Էդմոն Մարուքյանին: Այս պահին միգուցե սակարկումների խնդիր կա, ներքին խոհանոց է, որը մեզ հասու չէ, բայց, կարծում եմ,  ճիշտ պահին համապատասխան քայլեր կիրականացնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ու ճիշտ կողմնորոշում կցուցաբերի»:

Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանի հեռանալը տեսնում է և ժողովրդի ճնշմամբ, և Ազգային ժողովի կողմից գործընթացների միջոցով:

«Առանց ակցիաների, փողոցները փակելու, հանրահավաքների այս իշխանությունը չի հեռանա, բայց ժողովորդավարական երկիր կառուցելու համար պետք է ունենալ իրավական պետություն: Այսինքն՝ գործընթացները տեղի են ունենալու Ազգային ժողովում: Նախ Ազգային ժողովը պետք է  վերացնի ռազմական դրությունը, որից հետո հնարավորություն կլինի առաջադրել վարչապետի սեփական թեկնածուն և անվստահություն հայտնել»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}