Կրթություն, գիտություն 09:36 07/12/2020 Հայաստան

Բժշկական համալսարան. Հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմը, գիտաշխատողները, ուսանողները հայտարարություն են տարածել  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

«Մի քանի տարի շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կրթության ոլորտը կարգավորող (ԿԳՄՍ) նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ Կառավարություն, որի դրական եզրակացությամբ, սահմանված կարգով օրենքի ընդունման գործընթացը մեկնարկել է:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (այսուհետ՝ Բժշկական համալսարան) Գիտական խորհրդում, այլ մարմիններում և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ խորհրդակցություններում ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերունդները, Բժշկական համալսարանի իրավաբանական թիմը իրենց դժգոհությունն են հայտնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ տարակուսելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի ժամանակաշրջանում օրենքն առանց վերջնական քննարկումների, հրատապ ընդունելու անհրաժեշտությունը:

Մանրամասն չենք անդրադառնա օրենքի նախագծի մեր համոզմամբ բոլոր խնդրահարույց կետերին՝ թողնելով դրանց մեկնաբանումը կրթության կազմակերպիչներին, սակայն նշենք դրանցից որոշները։ Նախագծում առկա են բուհերի ակադեմիական ազատությունների և ինքնակառավարման սահմանափակման դրույթներ, որոնք հաստատապես կհանգեցնեն ԲՈՒՀ-երի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը։

Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները:

Խորապես մտահոգված և վրդովված ենք օրենքով ակադեմիական անձնակազմի համար տարիքային սահմանափակումներ նախատեսելու հարցով, որը կարող է հանգեցնել բուհական գիտամանկավարժական համայնքի հնարավոր կազմալուծմանը:

Գտնում ենք, որ տարիքային սահմանափակումների մասին օրենքի դրույթները որոշակիորեն հակասություն ունեն Հայաստանի Սահմանադրության 29 հոդվածի հետ, որով արգելված է ցանկացած տեսակի խտրականության դրսևորումը, այդ թվում՝ տարիքի հանգամանքով:

Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանել է, որ. «...աշխատանք ընտրելու իրավունքը պետք է բոլորի համար երաշխավորված լինի անկախ տարիքային սահմանափակումից: Կենսաբանական այնպիսի գործոնը, ինչպիսին մարդու տարիքն է, որն ինքնին միանշանակ չի կարող ներգործել տվյալ անձի աշխատունակության և մասնագիտական գիտելիքների ու հմտությունների վրա, չի կարող դիտարկվել որպես աշխատանքից ազատելու հիմք»:

Մինչդեռ օրենքի նախագծով դասախոսների աշխատանքը պայմանավորված է, ոչ թե աշխատունակությամբ և մասնագիտական հմտություններով, այլ նրա տարիքով:
Օրենքով կարող է սահմանվել տարիքի հետ չկապված այլ առանձնահատկություններ, այդ թվում մասնագիտական:

Մենք՝ Բժշկական համալսարանի պրոֆեսորական, դասախոսական, գիտական աշխատողներս, պնդում ենք, որ օրենքով աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը խտրականության դրսևորում է, արդարացված չէ և իրավաչափ չէ:

Բժշկական կլինիկական կրթության ապահովման համար մեկ այլ խնդրահարույց մոտեցում ենք համարում վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառումը, ինչը համալսարանական կլինիկական հիվանդանոցներում վստահաբար կառաջացնի երկիշխանություն, որի արդյունքում կտուժեն ինչպես կլինիկական կրթության, այնպես էլ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակը։

Եզրահանգելով, կոչ ենք անում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հեղինակներին հետ կանչել օրենքի նախագիծը հետագա քննարկումներ կազմակերպելու համար՝ ներգրավելով բուհերի ակադեմիական ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:30
Գրքի երևանյան չորրորդ փառատոնի փակումը՝ կիրակի
Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, որ սկսվել է երեկ, կկայանա նաև վաղը՝ կիրակի, օգոստոսի 1-ին։  Կիրակի օրը նախատեսված միջոցառումներն...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ամերիկացի գինեկոլոգները հղիներին խորհուրդ են տվել պատվաստվել COVID-19- ի դեմ
Միացյալ Նահանգների մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում բժիշկների մասնագիտական կազմակերպությունները խորհուրդ են տվել բոլոր հղի կանանց...
Աղբյուր` Panorama.am
18:35
Այսօրվանից մեկնարկել են Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները
Գերմանական Condor ավիուղիները հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Հետք. Հայկական ավիաընկերությունը դատի է տվել սկանդալի մեջ հայտնված օդանավի շվեյցարական սեփականատիրոջը
«Fly Armenia Airways» ավիաընկերությունը դատի է տվել իր ավապարկում գրանցված ու փետրվարի 20-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում վայրէջք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Էրդողանը Թուրքիայի հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ երկրի հարավում անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարվել են աղետի գոտի: «Մենք...
Աղբյուր` Panorama.am
17:50
«Մակրոն, մեզ պետք չեն քո անցագրերը»
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Նշենք, որ մարդիկ փողոց են դուրս եկել սանիտարական անցագրերի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Գևորգ Պետրոսյան. Իշխանությունը շուտով կարող է նախագիծ ներկայացնի թարս նայելու համար քրեական պատասխանատվության մասին
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով հայհոյանքի քրեականցմանը, գրում է. «Իշխանությունն էնքան...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ջհանգիրյանն այցեր է կատարում դատարաններ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
17:15
Տոկիոյում ո՞ւմ հետ վաղը կմրցեն հայ մարզիկները
Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը ՝ օգոստոսի մեկին,  Հայաստանի պատվիրակներից մրցելույթ  կունենան երկուսը: ՀԱՕԿ-ից հայտնում են՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Լուկաշենկոն և պատրիարք Կիրիլը քննարկել են Բելառուսի և Ռուսաստանի իրադրությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն,Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:57
ISSP. Վրաստանը Եվրոպայի ամենահոմոֆոբ երկիրն է
Վրաստանը հանդիսանում է Եվրոպայի ամենահոմոֆոբ երկիրը։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, նման արդյունք է գրանցել Սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
16:47
Վրաերթի էր ենթարկվել նաև ամուսինը
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  hուլիսի 28-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ադրբեջանցի պաշտոնյաները օկուպացված Հադրութում նիստ են անցկացրել
Պատերազմի հետևանքով ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված հայկական Հադրութ քաղաքում ադրբեջանցի պաշտոնյաները նիստ են անցկացրել։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:27
31.07.2021.Արցախում կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել
Արցախում անցած օրվա ընթավքում  կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում  կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։...
Աղբյուր` Panorama.am
16:15
Բաքուն հաստատել է զինծառայողի մահը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուի մահվան փաստը։ Ինչպես ասված է տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:07
Գողանում էին ՀԿԵ-ի բետոնե հենասյուները
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հուլիսի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՌԴ Կառավարությունը հաստատել է դպրոցականների համար վաղաժամկետ վճարումների մասին հրամանագիրը
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է դպրոցականների ծնողներին միանվագ 10 հազար ռուբլի վճարի տրամադրման կարգը: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:50
Արմեն Աշոտյան. Ազգիս ախտահարված արժանապատվությունը լիարժեք ապաքինվելու համար ավելի մեծ ու կայուն նվաճումների կարիքն ունենք
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով հայ մարզիկների գրանցած հաջողություններին, գրում է. «Կեցցեն մեր...
Աղբյուր` Panorama.am
15:45
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3,196 նոր դեպք
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 3196 նոր դեպք, ապաքինվել է 117 մարդ, մահացել է 27 -ը: Տեղեկատվությունն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում hուլիսի 31-ին ցերեկը, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվում...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիհանովին։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ամբողջ աշխարհը հիանում էր նրանցով. ԽՍՀՄ ամենագեղեցիկ մարմնամարզիկները
Չնայած սերնդափոխությանը, հայրենի արվեստագետները դեռ լավագույնն ու ամենագեղեցիկն են աշխարհում: Նրանք կարող են պարծենալ ոչ միայն գեղեցիկ արտաքինով...
Աղբյուր` Panorama.am
14:49
Թբիլիսիում կին զբոսաշրջիկ է կորել
Թբիլիսիի Ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսկել Վրաստանի մայրաքաղաքում զբոսաշրջիկի կորելու փաստով։ «Գրուզիա օնլայն»-ի...
Աղբյուր` Panorama.am
14:36
Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների...
Աղբյուր` Panorama.am
14:21
Պուտինը Էրդողանին խոստացել է շարունակել օգնել Թուրքիայում հրդեհների մարման հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Զրույցի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքիայի հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելանում է
Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով վեցի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
14:10
Սահմաններում դեռ պատերազմ է՝ Նորակերտ գյուղը
Նախօրեին հակառակորդի կողմից արձակված անօդաչու թռչող սարք  ընկել է Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում։ Գյուղացիները Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
13:59
«Ռազմինֆո». Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է. «Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 29-ի գիշերը Արցախի օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երևանի պատվիրած 211 ավտոբուսներն ուղևորվել են նավահանգիստ
Երևանի քաղաքապետարանի պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են  դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Շարմազանով. Հայաստանը կորցնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պարտության գլխավոր խորհրդանիշը բազմած է «աթոռին»
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Կապիտուլյացիայից հետո Հայաստանը միայն կորցնում է։ Հայաստանում, իմ խորին համոզմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}