Քաղաքական 13:55 11/12/2020

Սաֆրաստյան․ Ալիևի հայտարարություններն արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ

«Ալիևի հայտարարություններն առ այն, որ ՀՀ տարածքի մի զգալի մասը պատկանում է Ադրբեջանին, թե եղել են ժամանակին Ադրբեջանի կազմում, ինչը հնարավոր չէ իրականում պատկերացնել, քանի որ չի եղել Ադրբեջան, ըստ էության արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ։ Սա բավական հատկանշական է, դեռևս երբ պատերազմը նոր էր սկսել, ես ասում էի, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է ոչ միայն հարձակվել և գրավել Արցախը, ցեղասպանության մատնել արցախահայությանը, այլ նաև թուլացնել ՀՀ-ն։ Եվ ըստ էության շարունակել ցեղասպանությունը, որը որդեգրել էին երիտթուրքերը, շարունակեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, հիմա արդեն փորձում է շարունակել Էրդողանը՝ օգտագործելով Ադրբեջանին»,- այս մասին այսօր հայտարարեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Խոսելով նախօրեին Ադրբեջանում շքերթի ժամանակ Ալիևի հայտարարությունների մասին, Սաֆրաստյանի խոսքերով, դա Ադրբեջանի պաշտոնական պատմագրության տեսակետն է, որը վերջին տասնամյակներում տարածվում է Ադրբեջանում, այդ ոգով են դաստիարակվում ադրբեջանցիները։

«Երբ նման հայտարարություն հնչում է ռազմական շքերթի ժամանակ ղեկավարի կողմից, դառնում է ակնհայտ ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության հայտարարում ամբողջ աշարհի առաջ»,-ասաց Սաֆրաստյանը։

Էրդողանի հայտարարությունների հետ կապված, Սաֆրաստյանի կարծիքով,  ամենակարևորն այն է, որ նա հիշատակեց Էնվեր փաշային։

«Էնվեր փաշան հայոց ցեղասպանության նախապատրաստողներից ու կազմակերպիչներից է։ Էնվերը հայտնի է նրանով, որի երիտթուրքերի ժամանակ նա եղել է պանթյուրքիզմի ամենահետևողական կողմնակիցը։ Բաքվում Էնվերի անունը հիշատակելը նշանակում է, որ Էրդողանը ցույց է տալիս իր կողմնակիցներին, ողջ աշխարհին, որ ինքը լի է վճռականությամբ՝ շարունակելու Էնվերի պանթյուրքիստական ծրագրերի իրականացումը։ Երրորդ հանգամանքը կապված Էնվերի հետ․ նա էր նախաձեռնել թուրքական բանակի ներխուժումը Հարավային Կովկաս և Բաքվի գրավումը, երբ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին թուրքական բանակը հասավ Բաքու։ Այստեղ կարևոր է, որ այդ բանակի անվանման մեջ կար իսլամական եզրույթը։ Էրդողանը հիշատակելով Էնվերի անունը՝ ցույց է տալիս, որ ինքն ունի նաև պանիսլամիստական նկրտումներ։ Այնպես որ, սա շատ խոսուն հայտարարություն էր Էրդողանի կողմից ու վկայում է, որ Էրդողանի քաղաքականությունն իրականացվում է գաղափարական հենքի վրա, այդ թվում նեոօսմանականությունը, պանթյուրքիզմն ու պանիսլամիզմը»,-ասաց Սաֆրաստյանը։

Հայաստանը, ըստ բանախոսի, պետք է շատ վճռական հակահարված տա այդ հայտարարություններին՝ օգտագործելով ինչպես պատմական, այնպես էլ վեր հանելով ներկայումս Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության բուն էությունն ու նպատակները։

«Պետք է փաստացի նյութ տրամադրել աշխարհին, որը կվկայի, որ այն պատերազմը, որ մղեցին այս երկու երկրները Արցախի դեմ, դուրս էր գալիս պատերազմական բոլոր կանոններից, թույլ տրվեցին հանցագործություններ մարդկության դեմ»,-ասաց Սաֆրաստյանը։

Սաֆրաստյանի խոսքերով, արցախյան պատերազմում Թուրքիան չկարողացավ հասնել իր ամենակարևոր մարտավարական նպատակին՝ տեղակայել իրենց ուժերը ռուսական խաղաղապահների հետ Արցախում։ Ռուսական կողմը թույլ չտվեց։ Թուրքիայի երկրորդ նպատակը թուրք զինյաների որպես միասնական թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի տեղակայումն էր, կամ հնարավորությունը մուտք գործել Արցախի տարածք։ Սա էլ, կարծես, չի հաջողվում և մոնիտորինգը պետք է իրականացվի տեխնիկական միջոցներով կենտրոնից։

«Այս երկու նպատակները չիրականացան, բայց մյուս կողմից նրանք առաջինը հնարավորություն ստացան մաս կազմել այդ մոնիտորինգային կենտրոնի։ Սա մինիմումն էր, որ ռուսները թույլ տվեցին, ինչը կարևոր է, քանի որ առաջին անգամ նրանք օրինական ձևով իրավունք ստացան Հվ․ Կովկասում որոշակի գործողություններ իրականացնել։ Երկրորդը, Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության կտրուկ աճն է և Ադրբեջանի ինքնուրույնության կորուստն է։ Երրորդը՝ Թուրքիան հնարավորություն է ստանում իր զինված ուժերը տեղակայել Ադրբեջանում։ Սպասում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան կօրինականացնի իր ռազմական բազան Նախիջևանում, կսկսի Ադրբեջանի տարածքում ռազմական կենտրոնների տեղակայումը»,-ասաց Սաֆրաստյանը։

Միջազգային խոշոր խաղացողների կողմից բանախոսը մեր տարածաշրջանում լուրջ մրցակցություն չի տեսնում, ասելով, որ Ռուսաստանն իր դիրքերն այստեղ ուժեղացրեց։

«Պետք է անպայման նշել ռուսական դիվանագիտության նուրբ գործողությունները, որոնք միաժամանակ լուծում էին և հումանիտար խնդիրներ, և միաժամանակ պաշտպանում էին Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում։ Մյուս խոշոր խաղացողները ցույց տվեցին իրենց գործողությունների համարյա բացակայությամբ, որ նրանք մեր տարածաշրջանում շատ թե քիչ շահագրգռվածություն չունեն»,-ասաց Սաֆրաստյանը, հավելելով, որ նրանք համաձայնեցին, որ Հարավային Կովկասը գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում ու Թուրքիան որոշակի առաջխաղացում ստացավ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:15
«Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
«Հենակետ»  վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
23:06
«Կոնցեռն դիալոգ»-ը կօգնի հանրահավաքի չմասնակցելու համար գործատուի կողմից հետապնդումների ենթարկվող աշխատակիցներին
«Կարող եք դիմել մեզ՝ հանդիպման օրվա և ժամվա մասին պայմանավորվելով +060 27 8888 հեռախոսահամարով»
Աղբյուր` Panorama.am
22:10
«Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
«Այս ֆիլմը Արա Սաղաթելյանի մասին է: Այն մարդու մասին, ով հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի առաջնորներից մեկն է և որի մասին փաստերով...
Աղբյուր` Panorama.am
21:23
Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը գրել է. «Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վաղը բռնի ուժով հրապարակ բերված ժողովրդին Նիկոլը կբերի նախագահի նստավայր. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Նիկոլի ու սորոսական խունտայի հերթական մյուզիքլը...
Աղբյուր` Panorama.am
20:23
ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
«Գործ ունենք քաղբանտարկյալի դասական կարգավիճակի հետ, երբ ծանութանում ենք գործի հիմքում ընկած իրավաբանական և փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 1-ի հանրահավաքը կկայանա ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում
«Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»։
Աղբյուր` Panorama.am
19:30
Վատիկանում Գրիգոր Նարեկացուն նվիրված հիշատակի արարողություն է իրականացվել . Արևելք
«Արևելք»,- պարբերականը գրում է. «Երէկ Վատիկանի  մէջ տեղադրուած Սբ. Գրիգոր Նարեկացիի արձանին մօտ տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:22
Թուրքական ԶԼՄ-ները գալիս են Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու․Wargonzo
Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:19
Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
«Շատ մեծ հումոր կարելի է տեսնել այն մեղադրանքի մեջ, որն առաջադրվել է Արա Սաղաթելյանին, դա այն է, որ օգտվել է ինչ որ մի ծրագրից, սա...
Աղբյուր` Panorama.am
18:56
«Ուրեմն լսիր, իմ տված հարկերի հաշվին ֆռֆռացող նախարար»
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Ուրեմն կապիտուլյացիան ստորագրելուց հետո էսպիսի մի կերպար է հայտնվել...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
Աղբյուր` Panorama.am
18:17
Հիմա ժողովներ են, որ վաղը՝ մարտի 1-ին, Նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կիրակի է, բայց կառավարությունը, նախարարությունները, պետական համակարգն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:59
Արմեն Չարչյան. Իշխանությունը երեք տարում ձևավորեց միայն ապազգային գաղափարախոսություն
«Մեր հասարակությունը հիվանդ է, ցավ է ապրում, ցավ է ապրում դեռևս 2018 թվականի մայիսից, այդ ցավը պետք է ամոքել»,- Բաղրամյան պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Շնորհակալ եմ բանակին, որ այս թեժ օրերին կանգնեց ժողովրդի կողքին. Աննա Մայիլյան
«Ուղղակի չենք կարող չլինել մեր բանակի կողքին, խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր կերտեցին այդ հզոր ինստիտուտը։ Չկա հայրենիք առանց հզոր...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գեղամ Նազարյան. Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան. Այսօր երեկոյան՝ Armnews-ի եթերում
Արմնյուզ հեռուստաընկերությունը պատրաստել է ֆիլմ անազատության մեջ գտնվող Արա Սաղաթելյանի մասին։ Ֆիլմում մեդիաոլորտի ներկայացուցիչները...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով
«Փաստում ենք, որ Արա Սաղաթելյանը հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության առաջին քաղբանտարկյալն է»։
Աղբյուր` Panorama.am
16:53
Քաղաքագետ. Դիակը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դիակն այս փուլում  ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև առանց Հայաստանի շահը հաշվի առնելու,...
Աղբյուր` Panorama.am
16:36
Վալերիյ Օսիպյանը ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Hraparak.am
«Դա իմ ցանկությունն է, ես Ձեզ ասում եմ՝ յուրաքանչյուր ծառայող իր մեջ պետք է գնահատական տա տվյալ իրավիճակին»:
Աղբյուր` Panorama.am
16:32
Մեր թշնամու նպատակը մեկն է՝ ամբողջովին ոչնչացնել հայությունը. Լարիսա Ալավերդյան
ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի՝ «Երազ մի երկիր Հայրենիք» երգի կատարմամբ Բաղրամյան պողոտայում մեկնարկեց Հայրենիքի փրկության...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԱԾ-ն հասկանու՞մ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«...Ինչպե՞ս է հնարավորել անտեսել Բանակի դիրքորոշումը»։
Աղբյուր` Panorama.am
16:26
Արա Սաղաթելյանը շատ վտանգավոր է Հայաստանի թշնամիների համար. Վրթանեսյան
«Պատրվակ էր պետք այս իշխանություններին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին երկար ժամանակով փակելու համար։ Նա անօրինական,...
Աղբյուր` Panorama.am
14:31
Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
«Արա Սաղաթելյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
14:29
Փաստաբան. «Մինչ երեք անչափահաս երեխաների հայրն անազատության մեջ է, Гагик Согомонян кайфует»
Ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով կալանավորված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Այս կիրակի օրով...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արմեն Աշոտյան. Թե ինչպես է իշխանությունը լքել արտաքին քաղաքական խրամատը
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց՝ զավեշտալի փաստ է...
Աղբյուր` Panorama.am
14:07
Արցախի ԱԳՆ. Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի
Արցախի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արմեն Սարգսյան. Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ։ ՀՀ նախագահի աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}