Հայտնի են 17-րդ «Ոսկե ծիրանի» մրցանակակիր ֆիլմերը
Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։
Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, ռեժիսոր Կատարինա Վաշկոնսելուշի «Թռչունների կերպարանափոխությունը» արժանացել է «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին, իսկ ռեժիսոր Փեմա Ցեդենի «Փուչիկը» ստացել «Արծաթե ծիրան»։ Ռեժիսոր Յուլյա Վիշնևեցի «Կատյան և Վասյան դպրոց են գնում» կինոնկարն էլ արժանացել է հատուկ հիշատակման։
Բացի Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսոր Լավ Դիասից, փառատոնային ժյուրիի կազմում էին հայտնի կինոգործիչներ Ռադու Ժուդեն (Ռումինիա), Հայկ Կիրակոսյանը (Հայաստան/Թուրքիա), Ֆրանսուա Դ’Արտըմարը (Ֆրանսիա):
Փառատոնի կազմակերպիչները հիշեցնում են, որ օրերս «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատել էեզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ը կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում
- «Ոսկանապատ». Այս օրը պատմության մեջ գրվելու է ոսկե տառերով
- «Ոսկե ծիրան»-ը գերմանական ֆիլմերի հատուկ ծրագիր կիրականացնի
- «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի վարպետներին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան