Իրանում մահապատժի են ենթարկել «Amad News» պորտալի ղեկավարին
Շաբաթ օրը Իրանում մահապատժի է ենթարկվել «Amad News» լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը: «Mehr News»-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է շաբաթ առավոտյան կախաղան բարձրացնելու միջոցով:
Այս շաբաթվա սկզբին հայտնի էր դարձավ, որ Իրանի իշխանությունները հաստատել են «Amad News» լրատվական պորտալի ղեկավարի մահապատժի վճիռը, որը օժանդակություն էր ստացել օտարերկրյա հետախուզական ծառայություններից:
2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հայտարարեց Զամի ձերբակալման մասին: Ըստ հրապարակային աղբյուրների՝ Զամը ակտիվորեն լուսաբանել էր ամբողջ Իրանի տարածքում 2017-ի դեկտեմբերին և 2018-ի հունվարին անցկացված բողոքի ցույցերը:
Լրատվական պորտալի ղեկավարը, ինչպես նշում է IRNA գործակալությունը, ձերբակալվել է հակահեղափոխական գործողությունների համար: Հաղորդվում էր, թե նրա գործողություններն ուղղորդվել են ֆրանսիական հետախուզության կողմից, և նա աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններից:
Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության, Զամը վտարանդիի կարգավիճակում ապրում էր Փարիզում, չի նշվում, թե ինչպես և որտեղից են նրան բերման ենթարկել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը