Քաղաքական 09:18 16/12/2020 Աշխարհում

Նախկինում Ալիևը Թուրքիայի ղեկավարներին անվանել է «ստախոս, խաբեբա և դավաճան». Սասունյան

Անցյալ շաբաթ Բաքվում անցկացված հաղթական շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երախտագիտությունը հայտնեց արարողությանը ներկա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ դուրս եկան փողոց փառաբանելով Թուրքիային և ծածանելով թուրքական ու ադրբեջանական դրոշները։ Երկու նախագահները միմյանց գովեստի խոսքեր շռայլեցին՝ կրկնելով իրենց հանրահայտ կարգախոսը՝ «մեկ ժողովուրդ, երկու պետություն»:

Չնայած թուրքական զինվորականները և նրա ժամանակակից անօդաչու թռչող սարքերը վճռորոշ դեր խաղացին վերջին արցախյան պատերազմում, թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը բազմիցս ստել են պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին, ճիշտ այնպես, ինչպես ստել են սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին՝ հայկական զորքերի դեմ կռվելու համար: 

Ադրբեջանական, թուրքական և վարձկանների մասնակցությամբ հաջող պատերազմը ամրապնդեց Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի և նրա քաղաքականության վրա: Շատ մեկնաբաններ այս իրավիճակը որակել են որպես Թուրքիայի կողմից Ադրբեջանի գրավում:

Հարյուր տարի առաջ Օսմանյան բանակի կողմից Բաքվի նվաճումից ի վեր, սա առաջին դեպքն է, որ թուրք զինվորականները հասնում են Կասպից ծովի ափերը: Այս իրողությունն ամրապնդվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրով, որը նախատեսում է Հայաստանի միջով անցնող երթուղի՝ կապելով Ադրբեջանը Նախիջևանի հետ, դրանով իսկ Թուրքիային ապահովելով մուտք Ադրբեջան և հնարավորություն դուրս գալու դրա սահմաններից` կապվելու այլ թյուրքական հանրապետությունների հետ, այդպիսով իրականացնելով պանթուրանական դարավոր երազանքը:

Բայց ադրբեջանա-թուրքական հարաբերությունները միշտ չէ, որ եղել են այսքան ջերմ ու սրտաբաց: 2009 թվականին, երբ Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ էին վարում իրենց ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ արձանագրությունների շուրջ, Ադրբեջանը խիստ զայրացած էր, որ Թուրքիան որոշել է Հայաստանի հետ նման քայլ կատարել՝ դրանով անտեսելով Ադրբեջանի շահերը:

«Վիկիլիքսը» բացահայտել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից Պետդեպարտամենտին ուղարկված «Գաղտնի» հեռագիրը, որով զեկուցվել է 2009 թ․ ապրիլի 3-ին նախագահ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Արցախյան հիմնախնդրի Մինսկի խմբի բանակցողների ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի միջև կայացած մեկժամյա հանդիպման մասին։ Հեռագիրը վերնագրված էր՝ «Ալիևը խելամտորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի տարբերակներին, բայց շարունակում է կատաղած մնալ Թուրքիայի պատճառով»:

Հեռագրի ամփոփիչ պարբերությունում ասվում էր, որ «Ալիևը չի թաքցրել իր վրդովմունքը Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերի ակնհայտ անտեսման կապակցությամբ, և նրա բուռն վարքագծի ցուցադրությունը, կարծես, հաշվարկված էր, որպեսզի ընդգծեր Թուրքիայի հետևանքների լրջությունը, եթե Ադրբեջանի շահերը Լեռնային Ղարաբաղում զոհաբերվեն հանուն հայկական համաձայնության»:

Հեռագրում՝ «Անկարայի դավաճանության դժգոհությունը» խորագրի ներքո ասվում էր, որ «Ալիևը պատասխանել է Թուրքիային ծավալուն և դառը մեղադրանքով՝ որպես «ստախոսի, խաբեբայի և դավաճանի» Ադրբեջանի նկատմամբ։ Նշելով, որ տարածաշրջանում ներկայիս անկայուն իրավիճակի հետևանքներն անկանխատեսելի են, նա դժգոհել է, որ Ադրբեջանը լուռ աջակցում է վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ներառյալ Նախագահ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությանը», որը երբեք չէր  կարող երազել, որ Թուրքիան «կխաբեր մեզ»՝ անջատելով ԼՂ հարցի առաջընթացն այս գործընթացից։ 

Թուրքիայի նախագահ Գյուլը խոստացել էր, որ առանց Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացի՝ ոչ մի դուռ կամ սահման չի բացվի Հայաստանի համար, ասաց Ալիևը։ «Նա ստեց, ես այլևս չեմ վստահում նրան»։

Հեռագրում այնուհետև ասվում էր. «Ալիևը նշեց, որ երբ հունվարին [2009 թ.] Դավոսում հանդիպեց վարչապետ Էրդողանի հետ, Էրդողանը ոչինչ չասաց այն քայլերի մասին, որոնք Թուրքիան մտադիր է ձեռնարկել Հայաստանի հետ... Դավոսից հետո Էրդողանը արտգործնախարար Բաբաջանին ուղարկեց Բաքու՝ բացատրելու, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման հետ կապված:

«Բաբաջանը խնդրեց իմ աջակցությունը, ասելով, որ մենք պետք է փորձենք առաջընթացի հասնել «զուգահեռաբար» Լեռնային Ղարաբաղի հարցում», բայց առանց դրանք իրար հետ կապելու, ասաց Ալիևը չհավատալով։ Ալիևը Բաբաջանին ասաց, որ Ադրբեջանը չի սատարի Հայաստանի հետ Թուրքիայի քայլերին առանց Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացի և նախանշեց «Թուրքիայի ու այս տարածաշրջանի համար բոլոր հնարավոր հետևանքները», եթե Թուրքիան գնա այս ուղիով: Թուրքերը խնդրեցին Ալիևին գաղտնի պահել զրույցը:

Նրա խոսքով, Ալիևը համաձայնվեց, բայց դրանից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը «այլևս խոչընդոտ չէ» հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Դա Ադրբեջանում մամուլի արշավ առաջացրեց, որը շարունակվում է մինչ օրս, հավելեց Ալիևը»:

Հեռագրի համաձայն՝ «Ալիևը ասաց, որ նա արտգործնախարար Արազ Ազիմովին երկու անգամ ուղարկել է Թուրքիա՝ ներկայացնելու թուրքերին, թե ինչ են ստանալու և ինչ են կորցնելու կարգավորումից՝ առանց ԼՂ լուծման կամ առաջընթացի, ինչպես նաև առաջարկել համատեղ թուրք-ադրբեջանական հայտարարություն այս նյութի շուրջ: Ազիմովը վերադարձավ առանց արդյունքների, և այժմ Ադրբեջանը կանգնած է «իրողության» առաջ, որ Թուրքիան կնախաստորագրի, կստորագրի և կվավերացնի Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը»:

Հեռագրում ասվում էր. «Ադրբեջանը նույնպես այլևս չի կարող պահպանել իր «համբերատար լռության» կեցվածքը հայ-թուրքական գործընթացների վերաբերյալ, ասել է Ալիևը։ Նա նշել է, որ հաշվի առնելով Էրդողանի քաղաքական թուլությունը Թուրքիայում կայացած վերջին ընտրությունների նախօրեին, Ադրբեջանը զերծ է մնացել հրապարակային հայտարարություններից, որպեսզի չազդի քվեարկության արդյունքների վրա: Բայց «լռությունը բարեկամության նշան էր, որին թուրքերը արժանի չեն»:

Թուրքիան շահարկում է հասարակական կարծիքը՝ Ադրբեջանին ներկայացնելով որպես համակերպվող Հայաստանի հետ իր հարաբերություններում, ուստի այժմ Ադրբեջանը պետք է հրապարակավ հստակեցնի իր դիրքորոշումը»։

Ավելին, «Թուրքիան պատրաստվում է կատարել« լուրջ պատմական սխալ, որը երբեք չի մոռացվի», պնդեց Ալիևը։ «Մեր հարաբերությունները երբեք նույնը չեն լինի: Մենք մեկ ազգ չենք և երբեք չենք լինի։ Մեր հարաբերությունները կխաթարվեն, դա աղետ կլինի բոլոր հարցերում՝ անվտանգություն, տնտեսություն, էներգետիկա», շարունակեց Ալիևը:

«Թուրքիան պետք է որոշի, թե ինչ է շահելու և ինչ է կորցնելու: Նա, անշուշտ, կկորցնի Ադրբեջանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիան, և վերջ կդրվի թուրքական համերաշխությանը», շարունակեց նա։ Եթե Թուրքիան և Ադրբեջանը բաժանվեն, հետևանքներ կլինեն նաև Վրաստանի համար։

Նրանք ամեն ինչ արեցին էներգետիկ համագործակցությունը խաթարելու համար», բորբոքված ասաց Ալիևը։ Նա այնուհետև հավելեց, որ Թուրքիան թերագնահատում է իր ներքին քաղաքականության վրա Ադրբեջանի ազդեցության աստիճանը:

Նախկինում Ադրբեջանը երբեք չի խառնվել Թուրքիայի ներքին քաղաքականությանը, «բայց դա ազգային մտահոգության տեղիք է տալիս», նախազգուշացրեց նա: Ալիևը հավելեց, որ իրեն «անձամբ դավաճանված» է զգում Գյուլի ու Էրդողանի կողմից:

Ալիևը ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված իր խոսքը եզրափակեց Թուրքիային ուղղված նախազգուշացումով, «նշելով, որ երբ ադրբեջանցիները թուրքերին հարցրեցին, թե արդյոք նրանք համաձայն են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել սահմանը, առանց ԼՂ հարցի կարգավորման, թուրքերը «չեն պատասխանել», Ալիևը պոռթկաց։ «Լռությունը նշանակում է այո... նրանք դա արեցին: Նրանք միշտ կլինեն սև ցուցակում»։

Այս հանդիպումից հետո Ալիևը շարունակում էր ճնշել և սպառնալ Էրդողանին և Թուրքիային, որպեսզի նրանք չվավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները: Էրդողանը ստիպված էր արձանագրություններին ավելացնել նոր պայման՝ ձգտելով Արցախից հայկական զորքերի դուրսբերմանը, ինչը Հայաստանի համար անընդունելի էր: Ի վերջո, արձանագրությունները տապալվեցին, քանի որ ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան չսկսեցին դրանց վավերացման գործընթացը իրենց խորհրդարանների կողմից:

Ալիևը հաջողությամբ կանխեց Հայաստանի և Թուրքիայի հաշտեցումը։  Հիմա, երբ Ալիևը և Թուրքիան ռազմական ճանապարհով լուծեցին Արցախի հիմնախնդրի մեծ մասը, նրանք վերսկսել են իրենց ջերմ հարաբերությունները՝ գոյատևման սպառնալիք ստեղծելով ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար:

Հուսանք, որ նոր անսպասելի զարգացումները կարող են վերակենդանացնել Ալիևի և Էրդողանի հին թշնամանքը՝ խարխլելով նրանց ներկայիս սերտ հարաբերությունները:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերոբ գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}