Քաղաքական 22:40 21/12/2020 Հայաստան

Արա Սաղաթելյան. Փաշինյանը հրաժարական չի տալիս իր վախերի պատճառով

Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է միայն իր անձնական վախերով՝ ինչպես ընդհանրապես որպես մարդ, այնպես էլ որպես երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել  Հայաստանի ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 19-ին Եռաբլուրում տեղի ունեցած դեպքերին։

«Ես այստեղ չեմ տեսնում քաղաքական պրոցես, տեսնում եմ ինչ-որ կենդանական պրոցես ինչ-որ դիրքեր զբաղեցնելու, ինչ-որ մարդկանց ապացուցելու»,- նշել է նա։

Ա. Սաղաթելյանի խոսքով, այն, ինչ կատարվեց Եռաբլուրում, շատ ցավալի էր և վշտացնող. «Չի կարելի վարչական ռեսուրսի օգտագործմամբ մարդկանց տանել սգո միջոցառման։ Դա շատ ամոթ էր և դա ամոթ էր աշխարհի առաջ, որովհետև աշխարհը տեսավ ով է ղեկավարում երկիրը»։

Նրա կարծիքով, Փաշինյանը հրաժարական չի տալիս իր վախերի պատճառով, կամ էլ ունի չավարտված ծրագրեր, որոնք ուզում է  ավարտի։ Ա. Սաղաթելյանը վստահ է, որ այդ ծրագրերն ի նպաստ չեն Հայաստանի ու հայ ժողովրդի։ 

«Միաժամանակ կարծում եմ՝ ինչ-որ կերպ իր թիմը, այդ մարդիկ նեղ անձնական շահեր ունեն, որևէ կերպ  կապված չեն Հայաստանի ու ժողովրդի շահերի հետ, իրեն համոզում է, որ ինքն օր ավելի մնա։ Ի՞նչ է լինելու։ Լինելու է հետևյալը՝ օրեցօր երկրի վիճակը  վատանալու է, օրեցօր կորցնում ենք մեր դիրքերը, մեր Սփյուռքի համակարգը, մարդիկ հոգեբանական ընկճվածության մեջ են և որևէ դրական մեսիջ մայր հայրենիքից չի ստանում»,- ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը։

Ա. Սաղաթելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական ապագա չունեն. «Արտահերթ ընտրությունների մասին հեքիաթները ոչինչ չեն տալու, որովհետև իրենց հայտնած մոտեցումը, թե իբրև ունեն ժողովրդի մեծամասնության քվեն, վստահությունը, այդպես չէ։ Պետք է նայել ճշմարտության աչքերին և անել հասարակ մաթեմատիկական հաշվարկ, որի շուրջ կարելի է բանավիճել, չհամաձայնել, բայց փաստը մնում է փաստ։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը ստացավ 70 տոկոս՝ 50 տոկոսից պակաս քվեարկածներից, իրականում ամբողջ ընտրողների ծավալից իրենք ստացել են 34,14 տոկոս քվե։ Դա իրենց պիկն էր, երբ բոլորը սպասում էին փոփոխությունների, բոլորը վստահում էին, ակնկալում էին և բոլորն ուզում էին ապրել լավ և երջանիկ։

Ակնհայտ է, որ 34 տոկոսը վաղուց չկա։ 48 տոկոս քվեն պասիվ քվեարկություն է, տվյալ իրավիճակում, երբ երկիրը քանդված է և մարդիկ հոգեբանորեն շատ վատ վիճակում են գտնվում, եթե վաղը լինեն ընտրություններ, կմասնակցի 65-70 և ավելի տոկոս մարդիկ դուրս կգան և կփորձեն պաշտպանվել իրենց քվեի միջոցով, և Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող խումբը կունենա 10-15, գուցեև 20 տոկոս։ 50-ից պակաս տոկոսով այդ մարդիկ մտնեն պառլամենտ, իրենք հանդիպելու են շատ բարդ և շատ վատ իրավիճակների, երբ 50+1 ունեցող քաղաքական ուժերը կնախաձեռնեն մի շարք գործընթացներ՝ քաղաքական և իրավական, ու շատ կարճ ժամկետում այդ մարդիկ հայտնվելու են շատ ավելի վատ իրավիճակներում, քան կարող են ենթադրել։ Դրա համար դա սուտ է, իր թիմն էլ է հասկանում»։

Նրա կարծիքով, այստեղ մեկ ճանապարհ կա, որը Փաշինյանը ուզում է չանի. նա պետք է ընդհանրապես հեռանա քաղաքականությունից և հնարավորություն տա դենիկոլիզացիայի այն մնացած մարդկանց, որոնք ժամանակին իրեն հավատացել են, վստահել են, միավորվել են մի թիմում, որոնցից շատերն այսօր ափսոսում են, պարզապես տարբեր վախերի, սպառնալիքների ներքո մնում են իր շուրջ։

Ն. Փաշինյանի այն պնդումներին ի պատասխան, թե ժողովուրդն «իշխանությունն իրեն ի պահ է տվել», Ա. Սաղաթելյանն ասել է, որ ընտրելու իրավունք ունեցող ժողովուրդի 34 տոկոսը, ինչպես ինքն է ասում, իրեն հայրենիքը ի պահ է տվել ոչ թե նրա համար, որ նա բռնաբարի այս երկիրը, քանդի պետական համակարգը, ոչնչացնի պետական ինստիտուտները, շարքային քաղաքացու հոգեբանությունը, այլ՝ որ ինքը նորմալ երկիր հանձնի ապագա սերունդներին։

«Նիկոլ Փաշինյանը կարողանալո՞ւ է այսօր ի պահ տրված երկիրը նույն տեսքով վերադարձնել։ Սա այն երկի՞րն է, որն իրեն տվել են։ Սա ոչ մի հարց չլուծող երկիր է։

Գոյություն ունի հայապահպանության գլոբալ խնդիր, ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում»,- ասել է նա։

Ա. Սաղաթելյանի խոսքով, Փաշինյանը սպեկուլյանտ է, նրա մանիպուլյացիաներն ու սպեկուլյացիաները  բազմաշերտ են, հասարակ մարդիկ հաճախ չեն հասկանում. «Եթե ուշադիր դիտարկեք Նիկոլ Փաշինյանի  պարզաբանումների և հերքումների գործիքը, նա երբեք չի հերքում կամ պարզաբանում իր հասցեին հնչեցված իրական մեղադրանքները։ Նա մոդելավորում է այդ մեղադրանքն ու հերքում մոդելը։ Քանի որ հասարակ մարդկանց մեծամասնությունը չի տիրապետում սկզբաղբյուրը, նրանց թվում է, թե նա ասել է մեղադրանքը, հերքել մեղադրանքը։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են միայն մանիպուլյացիաներով։ Այսօր իրենց  հույսը վարչական ռեսուրսն է, որը կիրառվել է նաև ընտրությունների ժամանակ»։

Նա ընդգծել է՝  մենք գտնվում ենք մեծ, նոր ռիսկերի առաջացման սկզբում, այսինքն յուրաքանչյուր օր  հայ ազգը  հանդիպում է նոր  բարդության իրավիճակի։

«Իսկ գործող իշխանությունն ոչ միայն ի վիճակի չէ լուծել առկա մարտահրավերները, նաև  նոր բարդության իրավիճակում կողմնորոշվել։

Անհրաժեշտ է, որ տվյալ անձիք, ովքեր երկիրը, ազգը հասցրել են այս իրավիճակին,  հասկանան՝  այստեղ խոսքը գնում է  պետության կործանման մասին»,- ասել է Ա. Սաղաթելյանը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:56
Ադրբեջանը, ի դեմս բրիտանական ընկերության, գտել է գործընկեր և պատրաստում է շահագործել Սոթքի ոսկու հանքը. Թագուհի Թովմասյան
 «Ես չեմ ընդունում այն ձևակերպումը, որ բանակը ռազմական հեղաշրջման փորձ է արվել»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
16:52
«Թոմաշ Լեխ Բուչեկը տրամադրել է մի շարք տեղեկություններ Ադրբեջանում գտվնող եզդի գերիների մասին»
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը գրում է, որ այսօր՝ մարտի 1-ին տեղի է ունեցել հանդիպում լեհ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Կանգնում եմ բանակի կողքին. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն անդրադարձել է ՀՀ ներքաղաքական կյանքի ներկա վիճակին։ «Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
16:41
Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ. ՄԻՊ
Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշումներն է ներկայացրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
16:32
Բանակը ես եմ..., Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Հայոց բանակին և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին սատարող հայտարություն է արել։ «Անկեղծ ասած,...
Աղբյուր` Panorama.am
16:28
Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել
Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:26
Անվտանգության խորհուրդը խմբագրել է նախագահին ուղղված դիմումի բովանդակությունը
Այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո խորհրդի տարածած պաշտոնական հայտարարությունը հրապարակումից որոշ ժամանակ անց խմբագրվել է։...
Աղբյուր` Panorama.am
16:19
Այսօրվանից ամբողջությամբ ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը․ ԵՄ հայտարարությունը
Այսօրվանից՝ մարտի 1-ից, ամբողջությամբ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ազգովի տգիտության պատանդ ենք. Հովհաննես Քոչարյան
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրում է. «Քաղաքական ճգնաժամի պայամններում հիշել են Հանրապետության նախագահի...
Աղբյուր` Panorama.am
16:07
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ազատման դիմում է գրել և միացել ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը
Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:01
Ադմինիստրատիվ ռեսուրսի այսչափ օգտագործում ոչ մի իշխանության օրոք չի եղել... Համբարյան
Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ ինչպես են Գյումրիից ավտոբուսներով մարդկանց տեղափոխում...
Աղբյուր` Panorama.am
15:59
Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք. Մարուքյան
«Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք՝  ցրե՛ք խորհրդարանը և գնանք...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին ցանկացած դրսևորում ՀՀ-ում. Ղարամյան
ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:51
Պատմության մեջ Իսրայելում ԱՄԷ-ի առաջին դեսպանը ժամանել է Թել Ավիվ
Արաբական Միացյալ Էմիրությունների՝ (ԱՄԷ) պատմության մեջ առաջին դեսպանն Իսրայելում այսօր ժամանել է Թել Ավիվ՝ իր պարտականությունները կատարելու...
Աղբյուր` Panorama.am
15:40
Մարդկանց միմյանց դեմ հրահրելով մեր պետականության «գերեզմանն եք փորում». Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ Հայաստանում ոչ ստանդարտ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին
ՀՀ Անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մենք` իրար սիրողներս ու չսիրողներս, ունենք մեկ փոքր վիրավոր հայրենիք, որն ունի մեր կարիքը. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում քաղաքացիներին՝ այսօր ժամը 18.00-ին լինել Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
15:26
Լեհ քաղաքական գործիչն Ալիևին առաջարկում է իրեն փոխանակել հայ ռազմագերիների հետ
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը, որը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից ակտիվ պայքար էր մղում՝ Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Ավտոբուսներով , ցուցակներով մարզերից մարդկանց ու՞ր եք տանում, կռիվը պրծել ա...»
Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. «Այս ջանասիրությամբ և կազմակերպվածությամբ եթե ՄՈԲ-ը կազմակերպեիք,...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հայաստանի տարածքում մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և...
Աղբյուր` Panorama.am
15:11
Եվ այս Թյուրիմացությունը ցանկանում շարունակե՞լ պետությունը ղեկավարել. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ վարչապետին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Կենտրոնի թաղապետարանի պատերից ներս հնչում են «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացնում։ Նրանք քայլերթով հասել են Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան...
Աղբյուր` Panorama.am
15:05
Ես գտնում եմ, որ բանակը պետք է դուրս գա փողոց և վերցնի իշխանությունը. Դավիթ Մկրտչյան
«Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին միշտ պատրաստ է եղել երկիրը տանել մարտի 1-երի և հիմա էլ տանում է դրան»,-«Հայելի»...
Աղբյուր` Panorama.am
15:00
ՀՀԿ. Բանակի վարկաբեկման և կեղտոտ ստերի տարիներ տևած գործընթացը նոր փուլ է մտնում
...Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ աջակցությամբ
Աղբյուր` Panorama.am
14:50
Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Իրան. Եթե պատժամիջոցները չվերացվեն, ՄԱԳԱՏԷ-ին տեղեկատվություն չի տրամադրվի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ մինչև հակաիրանական պատժամիջոցների չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ին որևէ տեսակի...
Աղբյուր` Panorama.am
14:41
ԳԱԱ.Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր...
Աղբյուր` Panorama.am
14:36
Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանին սխալ զեկուցելու մասին հայտարարությունը
«Կրեմլը գոհ է Երևանից ստացված հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:32
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանում է
Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը սկսել է պաշտոնական հանդիպումները: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}