Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներն ավարտվեցին, նստացույցը շարունակվում է
Առավոտյան ժամը 10։00-ից քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, շրջափակել շենքը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին մուտք գործել շենք, ինչպես նաև կառավարության այսօրվա նիստը չկայանա: Այնուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել և նիստը կայացավ:
Մինչ կառավարության շենքում ընթանում էր նիստը, դրսում քաղաքացիները վանկարկում էին «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», ելույթ էին ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Անհնազանդության ակցիաների ժամանակ ցուցարարները փակել էին փողոց, ձվեր նետել կառավարության շենքի ուղղությամբ: Քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, շուրջ 70 քաղաքացի բերման են ենթարկվել։
Այնուհետև քաղաքացիները երթով շարժվել են Գլխավոր դատախազություն։ Անհնազանդության այսօրվա միջոցառումներն ավարտվել են, սակայն Հանրապետության հրպարակում հայտարարված նստացույցը շարունակվում է։