Քաղաքական 18:31 21/01/2021 Հայաստան

Իրավապահ մարմիններին միայն հետաքրքրում էր՝ ում եմ նկատի ունեցել նախկին, ներկա պաշտոնյաներ ասելով. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Արցախում ծավալված ռազմական գործողություններից հետո տարբեր հարցադրումներով հրապարակային դիմել եմ Ազգային անվտանգության ծառայությանը։

Առաջին խնդիրը վերաբերվում էր նախկին Ղուբաթլու (Սանասար) և Զանգելան (Կովսական) շրջանների այն հատվածներին, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են հայկական վերահսկողության ներքո և Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերին ու Դիզափայտ լեռանը, որոնք ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից, «բանավոր փոխըմբռնման» արդյունքում եռակողմ հայտարարությունից հետո, հանձնվել են Ադրբեջանին։

Ես կարծում եմ, որ սա Ազգային անվտանգության ծառայության իրավասությունների խնդիր է և ԱԱԾ-ն պարտավոր է նման դեպքերում արձագանքել (խոսքս միայն հրապարակային արձագանքին չէ վերաբերվում)։

Փաստացի հայկական տարածքները բանավոր պայմանավորվածության արդյունքում՝ անհայտ պատճառներով, հանձնվել են Ադրբեջանին, իսկ մեր երկրի իրավապահ համակարգը նման աղետալի իրադարձությանը չի արձագանքում։

Երկրորդ հարցադրումս վերաբերվում էր Արցախի նախագահի այն հայտարարությանը, թե պատերազմի օրերին, ՀՀ ԱԱԾ «էլիտար ստորաբաժանումը» հրաժարվել է գնալ «Եղնիկներ» և երկրի նախագահին թողել են մենակ։ Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը և Հայաստանի Հանրապետության անվտանգության համար պատասխանատու կառույցի ֆունկցիոնալ կարողությունները կասկածի տակ դնում, ապա այստեղ ևս ԱԱԾ-ի արձագանքի խնդիր եմ տեսնում, որն ի դեպ, այդպես էլ չեղավ։ Վտանգավոր հայտարարություն հնչեց, որն առ այս պահը ոչ հերքվել է, ոչ էլ գոնե սրբագրվել։

Երրորդ հարցադրումս վերաբերվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պատերազմի օրերի պաշտոնանկությանը, որովհետև կարծում եմ, որ այն հանրության շրջանում տարբեր խոսակցությունների և մտահոգությունների տեղիք է տվել և պետք է պարզաբանվի։
Պետք է պարզաբանվի նաև այն պատճառով, որովհետև այս իշխանության ներկայացուցիչներն էին ժամանակին անընդհատ ընդգծում, որ ցանկացած պաշտոնանկություն պետք է պարզաբանվի և հասարակությունը պետք է իմանա պաշտոնից ազատվելու պատճառները։

Հիմա, ինչու եմ այս ամենը հիշեցնում։ Ուրեմն, նախօրեին ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչներից մեկից զանգ եմ ստանում, ով նշում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող գործերից մեկով մի քանի հարց ունի և հարգալից խնդրում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում, ինձ հարմար ժամի, պայմանավորվել ու ներկայանալ։

Այսօր փաստաբանիս հետ այցելել եմ ԱԱԾ՝ մեծ հույսով, որ հրապարակային դիմումներիս հետ կապված են հրավիրել։

Այն էլ պարզվում է, որ Արգիշտի Քյարամյանի հետ կապված ինչ որ գործ է քննվում, իսկ ես մի քանի շաբաթ առաջ, մամուլի ասուլիսում հպանցիկ անդրադարձ էի կատարել այդ հարցերին։

Մասնավորապես, խոսքի մեջ ասել էի, որ Քյարամյանն իր պաշտոնակությունից հետո գտնվել է Արցախում, նախկին և ներկա պաշտոնյաների հետ տարբեր վայրերում հանդիպել, ուղեկցել և այլն ու ընդգծել, որ առ այս պահը հայտնի չէ, թե ինչու նա պատերազմի թեժ պահին պաշտոնանկ արվեց և անհրաժեշտ համարել, որպեսզի իշխանությունը ի վերջո դա պարզաբանի։

Պարզվում է, որ իրավապահ մարմիններին արածս հարցադրումներից որևէ մեկը չէր
հետաքրքրել, այսինքն՝ Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության թեման, այսպես կոչված, Էլիտար ստորաբաժանման հրաման չկատարելը և մեր երկրին սպառնացող մյուս վտանգների թեման, միայն հետաքրքրում էր, թե ում եմ նկատի ունեցել նախկին, ներկա պաշտոնյաներ ասելով կամ արդյո՞ք Արցախում հանդիպել եմ Քյարամյանին։

Չէ, բայց հասկանում ե՞ք մեր երկրի իրական վիճակը։

Վարչապետը նույնիսկ Շուշիի հայկական լինելն է արդեն կասկածի տակ դնում, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ ու ռազմագերիներ, կարճ ասած ազգային ողբերգություն, բայց ԱԱԾ-ն ու մնացած իրավապահ մարմինները զբաղված են լրիվ այլ հարցերով, որակում չեմ տալիս, յուրաքանչյուրդ ինքներդ գնահատեք թե ինչով»։

Արցախում ծավալված ռազմական գործողություններից հետո տարբեր հարցադրումներով հրապարակային դիմել եմ Ազգային անվտանգության...

Posted by Tigran Abrahamyan on Thursday, 21 January 2021

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող թենիսի ATP-ի 500 շարքի մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի առաջին մասնագետները։ Հայկական...
Աղբյուր` Panorama.am
20:31
Քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորմանը վերաբերող հարցեր
Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել  վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝  այս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ
Մարտի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային...
Աղբյուր` Panorama.am
20:16
Պատերազմին մասնակցած կին սպաները խրախուսվել են գերատեսչական մեդալներով
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և...
Աղբյուր` Panorama.am
20:11
COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներն ուսումնասիրող հանձնաժողովին անհրաժեշտ է ևս 6 ամիս ժամանակ
Կորոնավիրուսի տարածման կանխման համար կառավարության և պարետատան կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունավետության ուսումնասիրման քննչական...
Աղբյուր` Panorama.am
20:03
Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է
Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է։ Այս մասին հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամը։...
Աղբյուր` Panorama.am
20:01
Քաղաքացիները չեն թողնելու մեր ջրերի սրտում դանդաղ գործողության քիմիական զենքի տեղադրումը․ Ամուլսարի պահապաններ
«Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանի արտահանումը նվազել է 5,2%-ով, իսկ ներկրումը` 15,9%-ով․ զեկույց
Տարվա երկրորդ կեսից Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման ցուցանիշներում վերականգնողական աճ կնկատվի, իսկ արտահանման նախաճգնաժամային ծավալները...
Աղբյուր` Panorama.am
19:55
ՔՏՀԱՏ․Հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վերսկսվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ դրամաշնորհային ծրագրերը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
19:39
Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան․ Փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
19:35
Արցախում թանկարժեք պետական ծառայողական ավտոմեքենաներից մեկը վաճառվել է
Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն, մարտի 5-ին դասական աճուրդի կարգով, վաճառքի է ներկայացրել բարձր դասի պետական ծառայողական...
Աղբյուր` Panorama.am
19:27
Շնորհակալություն է հայտնվել Հայաստանի եզդի համայնքին ՝ միշտ Արցախի կողքին լինելու համար
Արայիկ Հարությունյանը  ընդունել  է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ Միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսում է պատմական այցն Իրաք
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր պատմական այց է կատարում Իրաքի մայրաքաղաք, որտեղ հանդիպելու է Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սիստանիին,...
Աղբյուր` Panorama.am
19:09
Մարտի 6-ին մասնակցելու եմ Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին․ Արա Զոհրաբյան
Ես կանգնած եմ բանակի կողքին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ «Դեռևս 20.08.2018թ....
Աղբյուր` Panorama.am
19:07
Իրավական հիմքեր կան հասկանալու, թե հանուն որ երկրի են գործել Արա Սաղաթելյանին դեմ գործող կողմերը․Է․ Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Արա Սաղաթելյանի ազատ արձակման որոշմանը,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Գերմանիայում կորոնավիրուսի բրիտանական շտամ է հայտնաբերվել վարակակիրների 40%-ի մոտ
Գերմանիայում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի մոտ 40%-ը կազմում է բրիտանական B.1.1.7 շտամը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել...
Աղբյուր` Panorama.am
18:48
Վրաստանում 31 մարդու մոտ հաստատվել է COVID-19-ի «Բրիտանական» շտամը
Վրաստանում 31 վարակակրի մոտ հաստատել է COVID-19-ի այսպես կոչված «Բրիտանական» շտամը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ուկրաինան հայտարարել է, որ երբեք չի գրանցի «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ոչ մի դեպքում չի գրանցվի Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանից լրագրողները հետաքրքրվեցին՝...
Աղբյուր` Panorama.am
18:33
Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները կանցկացվեն Կիպրոսի Լիմոսոլ քաղաքում
Սամբոյի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները կանցկացվեն Կիպրոսի Լիմոսոլ քաղաքում, մայիսի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
«Ամերիաբանկ»-ը  հաղթող է  ճանաչվել «Global Finance» ամսագրի «Լավագույն ներդրումային բանկ 2021թ.»...
Աղբյուր` Panorama.am
18:22
Թուրքիայում Ուկրաինայի խնդրանքով քանդակի վրայից ջնջել են Ռուսաստանի քարտեզը
Ուկրաինացի դիվանագետներին վրդովեցրել է թուրքական հանգստավայրում կանգնեցված քանդակը, որի վրա առկա է Ռուսաստանի քարտեզը: Թուրքիայի արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
18:17
ՎՏԲ. Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին
ՎՏԲ-Հայաստան Բանկը Կանանց միջազգային օրվա տոնի նախօրեին հայտարարում է ակցիա և բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ սույն թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ադրբեջանի նախագահը սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը․ Ա․ Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարց ու պատասխանը ստորև․ Հարց. Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կառավարությունում քննարկում են եղբայրական գերեզմանով նաև անհետ կորած զինծառայողների թեման փակելու տարբերակը. Yerevan.Today
Զոհված զինծառայողների աճյունների փորձաքննության գործընթացն արագացնելու համար  ԴՆԹ 2-րդ հետազոտման սարքը գնելուց հետո Կառավարությունը հաջորդ...
Աղբյուր` Panorama.am
17:37
Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
«Թե ինչ խնդիր է ցանկանում լուծել իշխանությունն ինձ մեկուսացնելով, նույնսիկ իշխանությունը չի հասկանում, որովհետև իմ տպավորությամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}