Քաղաքական 13:24 21/01/2021 Հայաստան

Արծվիկ Սարգսյան. Բա Շուշիում զոհված եղբայրս Փաշինյանի երազին չի՞ գնա, դրան խեղդի

Արտաշատում ժամանակավորապես բնակություն հաստատած Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այս պահին ընտանիքի անդամների հետ պատրաստվում է գնալ Եռաբլուր զինվորական պանթեոն՝ շնորհավորելու այնտեղ հարազատ ու չնաշխարհիկ հայրենի քաղաքի պաշտպանության մարտերում ընկած եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի ծնունդը։


Չգիտի՝ ի՞նչ պատմի եղբորը։ ԱԺ-ում իր քաղաքի մասին երեկ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները վրդովեցրել են յոթ տարի Շուշին ղեկավարած գործչին։

«Եղբայրս զոհվեց նոյեմբերի 4-ին Շուշիում։ Այսօր պետք է դառնար 55 տարեկան։ Ինչի՞ համար է զոհվել, որ այսօր Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անի՞։ Բա եղբայրս իր երազին չի՞ գնա, դրան խեղդի, ասի՝ ինչի՞ ես նման զրույցներ անում։ Ո՞վ չի իմանում, որ ադրբեջանցիները շատ են եղել Շուշիում, որովհետև բռնի տեղահանել են հայերին»,-Panorama.am-ին ասում  է Արծվիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, երեկ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Այսինքն, դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Փաշինյանի՝ այս ու սրան նախորդող  հայտարարությունները Շուշիի մասին քաղաքապետին եզրակացություններ անելու հիմքեր են տալիս։

«Ես ամեն օր գալիս եմ այն համոզման, որ Շուշիի հանձնումը կազմակերպված է եղել։ Ուղղակի մեզ նման միամիտները  չեն իմացել այդքանը։ Երբ Փաշինյանի կինը ասել էր, եղել են զոհեր հանուն ոչնչի, հիմա եմ հասկանում, որ Շուշին ծախած է եղել, մեր տղաներն անիմաստ գնացել են կռվի։ Փաշինյանն իրեն պաշտողներին, իրեն հավատացողների շրջանում այդ հայտարարություններով տարածում է, որ իբր ըտենց էլ պետք է լիներ։ Չէէէ։ Երբ որ էդ մարդիկ Շուշիում ոսկոր ջարդած լինեին, Շուշիում ծնված լինեին, Շուշիի օդը շնչած լինեին, Շուշիում կռված լինեին... նման բան չէին ասի։ Հազար ու մի արկ է պայթել գլխիս վերևում, երբ իրենց հարազատը, որդին, եղբայրը Շուշիում զոհված լինեին, նման հայտարարություն չէին անի»,-ցավով նշում է Սարգսյանը։

Ի գիտություն թշնամու ու Շուշիի պատմությանն անտեղյակ հայաստանցու՝ Արծվիկ Սարգսյանը  ընդգծում է,  Շուշին բուն հայկական քաղաք է, որի մասին վկայում են հայկական 11 եկեղեցիները,  մշակութային կենտրոնները։

«Թող վերցնեն պատմություն կարդան։ «Գաղտնիք Ղարաբաղի» գիրք կա, թող վերցնեն կարդան, վերջերս է վերահրատարակվել։ Շատ հոյակապե գիրք է, գրած է ամեն ինչ, պատմական փաստեր են»,-նշում է Panorama.am-ի զրուցակիցը՝ ընդգծելով, որ ազգն ընկճված է, ղեկավարի  ելույթներն էլ պետք է լինեն դուխով, որ ձեռքներս բռունցք դարձրած պահենք Ալիևի գլխին։

«Այսօր մեր ազգին դուխ պետք է տրվի, ոչ թե գլխարկի վրա գրեն դուխով, այլ իսկականից դրա կարիքը կա։ Ես երբ ելույթ էի ունենում Շուշիում, միշտ պատասխանում  էի Ալիևի ելույթներին։ Էսօր էլ եմ ասում, պետք  է հզորանանք, որ վերցնենք Շուշին, Քարին Տակը, Ավետարանոցը, Սղնախը, որտեղ ընդհանրապես ադրբեջանցու ոտք չի եղել։ Բայց էսօր կարող է հայտարարեն, ասեն, Քարին Տակն էլ էր ադրբեջանական, բա հո չի՞ ասելու, որ հունվարի 26-ին Քարին տակում հերոսամարտ է եղել, 12 ժամ մարտ է եղել, ոչ մի թիզ չեն զիջել։ Հեսա հունվարի 26-ին այդ հերոսամարտի տարեդարձն է, որտե՞ղ պետք է հավաքվենք, ո՞նց հիշենք։ Չնայած ես նպատակ ունեմ Եռաբլուրում հավաքվենք, մեր միջոցառումն անենք, որ մեր ապագա սերունդը չմոռանա հերոսամարտի մասին»,-նշում է Սարգսյանը։

Նա Փաշինյանի ու նրա կնոջ հայտարարությունների պատճառը համարում է հայրենաճանաչության ու հայրենասիրության պակասի հետևանք։

Շուշեցիների հետ քաղաքապետն այսօր էլ կապն ամուր է պահում, իրենց հասանելիք օգնության մասին տեղյակ պահում, նրանց փաստաթղթերի կամ այլ խնդիրների հետ կապված հարցերում փորձում աջակցել։ Ամիսը մի քանի անգամ այդ հարցերով մեկնում է Ստեփանակերտ ու վերադառնում Արարատ։ Հայրենի քաղաքի մոտակայքում ադրբեջանցիների ներկայությունից ամեն անգամ վատանում է։ Առավել ծանր էին թշնամի երկրի ղեկավարի ու նրա ընտանիք անդամների այցելությունը Շուշի։

«Ավելի լավ էր մահանայի, քան էդ ամենը տեսնեի։ Ամեն անգամ Ստեփանակերտ գնալիս, հիմա էլ որ հիշում եմ եմ, մարմինս փշաքաղվում է, հենց հասնում եմ Քարին Տակի խաչմերուկ, ճնշումս բարձրանում է ու մի քանի օր չի իջնում։ Այ որ Փաշինյանը նման ապրումներ ունենար, նման հայտարարություն չէր անի։ Յոթ տարի ղեկավարել եմ Շուշին, 2000-2005 թվականներին պատգամավոր եմ եղել, հնարավորություն է եղել Ստեփանակերտում ապրել, ես հրաժարվել եմ, որովհետև Շուշին... Շուշին ուրիշ Շուշի է, ամառը՝ հով, ձմեռը՝ ձյուն, ախր ուրիշ է։ Իրենք էս ապրումները չեն ունենում, որովհետև իր կինը եկել էր Շուշի, պատմական գորգերը փռել, սելֆիներ արել... Դրանք էդպես գիտեն Շուշին։ Ես էդպես չգիտեմ Շուշին»,-ասում է Սարգսյանը։

Շուշին Ֆրանսիայի երեք քաղաքների հետ քույր է։ Շուշիի քաղաքապետը նկատում է՝ մինչ Հայաստանի ղեկավարը ադրբեջանցիների ջրաղացին ջուր է  լցնում իր հայտարարություններով, ֆրանսիացի կին քաղաքապետն իր համայնքում համառ պայքար է տանում ադրբեջանցիների դեմ, դիմադրում ու նաև հաղթանակներ արձանագրում։

«Բուրգ լե Վալանսը մի հոյակապ քաղաքապետուհի ունի։ Էն որ ասում են՝ իսկական դուխով, նա վարչապետից ավելի դուխով է, քանի որ ադրբեջանցիների հետ կռվում է, որ մեր դրոշը մնա, ադրբեջանցիները չհանեն։ Ադրբեջանցիները դատի են տվել՝ հայերի հետ բարեկամական կապեր հաստատելու համար, ինքն էլ նրանց դեմ է հայց ներկայացրել ու դատը շահել։  Հիմա 40 տոննա բեռ է ուղարկել, 40 տոննա էլ  դեկտեմբերին էր ուղարկել։ Ասում է՝ ես դեռ կգամ Շուշի»,-ներկայացնում է քաղաքապետը։

Նա հեռակա կարգով Փաշինյանին մի քանի հարցեր է հասցեագրում՝ բա ինչի՞ չի ասում, որ Գետաշենը, Շահումյանը հայաբնակ են եղել, բա ինչի՞ չի ասում, որ հայկական հուշակոթողները վնասել են, ավերել են։

«Մի անգամ որ հայտարարեց՝ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, իրեն պաշտողները Հայաստանում ինձ հարցնում էին՝ մեզ պե՞տք էր Շուշին։ Ես նրանց հարցնում էի՝ եղե՞լ եք Շուշիում։ Պատասխանում էին՝ չէ։  Ես էլ ասում էի՝ դե դրա համար եք նման բան ասում։ Նման հայտարարություններով երևի ուզում է մարդկանց տրամադրել՝ Շուշին հանձնել ենք, ոչինչ, Սյունիքն էլ կհանձնենք՝ էլի ոչինչ։ Բայց հիշեք, Շուշիում Լեոն  է ծնվել, Լեոնն է աշխատել, Մուրացանն է եղել, մեծեր կան, որ շուշեցի են»,-ընդգծում է Panorama.am-ի զրուցակիցը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:45
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում ռուսական խաղաղապահ առաքելությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել: Ռուսաստանի ՊՆ ամենօրյա...
Աղբյուր` Panorama.am
23:38
Իրանը Հայաստանում նոր դեսպան կունենա
Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: parstoday.ir-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում են իրանական...
Աղբյուր` Panorama.am
23:29
ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը ՄԻՊ-ը...
Աղբյուր` Panorama.am
23:25
Զախարովան ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումը` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ։ Նա նշել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:17
Տարածքային նոր կորուստներ. Ալվինա Աղաբաբյան
«Ներկա պահին թշնամին Տեղ գյուղի տարածքում դիրքավորվում է, ինժեներական և ամրաշինական աշխատանքներ է տանում, ինչը նշանակում է, որ հետ չի քաշվելու»։
Աղբյուր` Panorama.am
23:10
Ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:
Աղբյուր` Panorama.am
16:50
Վահան Քերոբյանը գյուղացիներից կաթի մթերման գների նվազեցման միտումը կապեց դրամի արժևորման հետ
«Ամեն ինչ արվում է ստանդարտներին համաձայն և չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կաթնամթերքի արտադրության ստանդարտները, համենայն...
Աղբյուր` Panorama.am
16:49
Լավրովն ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա
Օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը վերաբերող հարցեր
Աղբյուր` Panorama.am
16:40
Անթալիայում ընթացող առաջնությունում հայ մարզիկները գրանցած արդյունքները
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը: Մասնակիցները մեկնարկել են...
Աղբյուր` Panorama.am
16:32
Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Երևանի բնակչությունն ավելանում է
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի բնակչությունն ավելացել է 5.9 հազարով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
16:25
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
2-3 անգամ բարձրանում են միացման վճարները ՀԷՑ-ի նոր բաժանորդների համար. Գարեգին Բաղրամյան
«ՀԷՑ-ի նոր բաժանորդների՝ ցանցին միացման վճարների թանկացում է տեղի ունեցել 2023 թվականի ապրիլի 1-ից»,-կառավարության դիմաց տված...
Աղբյուր` Panorama.am
16:03
2023 թվականը բարդ տարի կլինի համաշխարհային տնտեսության համար. ԱՄՀ գործադիր տնօրեն
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ 2023 թվականը բարդ տարի կլինի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.  «Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային...
Աղբյուր` Panorama.am
15:41
Մեսսին որոշել է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացին կերկարաձգի պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վարդան Բալյան. Իրավիճակը շատ ավելի լուրջ է
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
15:23
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, 31-ին՝ ևս 6-8 աստիճանով
Այսօրվա գնահատմամբ՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն...
Աղբյուր` Panorama.am
15:14
«Պանիր լոռի»-ում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան»...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:55
Գործադիրը հող նվիրաբերեց Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու համար
«Հարցի էությունն հետևյալն է՝ նախ գույքը պետք է ընդունենք Պետական գույքի կառավարման կոմիտե, այնուհետև նվիրաբերության կարգով տրամադրենք...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ղազինյան. Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
14:41
Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը` Բաքվին
Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին ասել է....
Աղբյուր` Panorama.am
14:32
Ոստիկանությանը լիազորություն կտրվի վարչական տույժի ենթարկել «ՀՀ դրոշի մասին» օրենքը խախտողներին
«Նախագծերի նպատակներից մեկը խստացնելն է Հայաստանի խորհրդանիշներից մեկին՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների...
Աղբյուր` Panorama.am
14:26
Թմրամիջոցներ տեղադրող երիտասարդները կալանավորվել են
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի 5 ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ ցածր է. Լևոն Ազիզյան
«Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. hուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատ կլինի 21-26 սմ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, թիրախում` քաղաքացիական անձինք են. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են. «Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Բուլղարիայում դպրոցները փակվում են սպառնալիքների պատճառով
Բուլղարիայում տասնյակ դպրոցներ փակվել են, աշակերտները երեք օրով տարհանվել են ռումբերի մասին էլեկտրոնային փոստի և հեռախոսային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Հենրիխ Դանիելյան. Արևմուտքում տեր փնտրող Նիկոլի հետ հաշվի չեն նստում
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից  ընկալվում է որպես դավաճան։...
Աղբյուր` Panorama.am
13:47
Արցախի ԱԺ նախագահ. Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանն ու Միշելը զրուցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}