Քաղաքական 10:41 28/01/2021 Հայաստան

Գարեգին Երկրորդ. Երկիրն երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել

«Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել: Երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում եկեղեցին ակտիվորեն խառնվում է քաղաքականությանը, Ձեզ քննադատում են, ասում են, թե ինչո՞ւ նախկինում չէր արվում, երբ երկիրը բազմաթիվ խնդիրներ ուներ, ի՞նչ կարող եք ասել այս քննադատությանը:

Վեհափառի խոսքով, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այդպես անհանգստացնող, տագնապեցնող չի եղել մեր ժողովրիդ համար. «Այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պետք է գտնվեր ու իր խոսքն ասեր: Իր խոսքը զգաստացնող, իր խոսքը պատգամի կերպով բերող»:

Հարցին՝ շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Գարեգին Երկրորդը նախ ասաց, որ չէր ցանկանում այս նվիրական սրբավայրում  որևէ քաղաքական հարցերի անդրադառնալ, բայց քանի որ հարցը հնչել է, ասում է՝ իրենց համոզումներում, դիրքորոշումներում  որևէ փոփոխություն չկա:

«Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցությանը: Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է, կառույց է»,- ասաց Վեհափառը:

Գարեգին Երկրորդը նշեց, որ իրենք որևէ կերպով հորդոր և կոչ չեն ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, իրենք հորդոր են ուղղել ՀՀ վարչապետին, իրենց հիմնավորումները ներգրաված են, առկա են իրենց խոսքի տեքստում:

Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, վերջին ժամանակաշրջանում նման միջոցառումներին առանձին-առանձին եք  ներկայանում, Գարեգին Երկրորդը նախ հարց տվեց՝ այսօր եղե՞լ են:  Դրական պատասախանից հետո ասաց. «Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց, կարծում եմ, ներկա կացության մեջ,  ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է»:

Գարեգին Երկրորդը նշեց, որ եկեղեցին քաղաքական առաջնորդության  դերակատարություն ստանձնել է այն ժամանակներում, երբ չեն ունեցել պետականություն. «Այսօր ունենք հայոց պետականություն, եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է այդ պետականության զորացման, անվտանգության, ամրացման նվիրական գործին»:
Հարցին՝ մենք պետականություն կորցնելու վտանգի առաջ կանգնա՞ծ ենք, Վեհափառը պատասխանեց. «Աստված մի արասցե: Ռիսկեր միշտ էլ կան: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով և հայրենանվեր ջանադիր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն»:

Գարեգին Երկրորդի խոսքով, եկեղեցին ինքն է որոշում, թե ինչպիսի պարագաներում, ինչպիսի իրավիճակներում իր  ձայնը հնչեցնի:

«Եկեղեցին նման իրավիճակներում փաստերին չի տիրապետում, գուշակություններով, կռահումներով եկեղեցին չի կարող անդրադարձներ ունենալ, խոսք հնչեցնել»,- ասաց Գարեգին Երկրորդը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:10
Human Rights Watch-ը՝ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Արցախի բժշկական հաստատությունների վրա հարձակումների մասին
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր տվյալներ է ներկայացրել 2020 թվականին արցախյան հակամարտության գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:02
Իրավաբան. Արմեն Սարգսյանն ունի ընդամենը 2 քայլի հնարավորություն
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Օնիկ Գասպարյանի ազատման հետ կապված հանրապետության նախագահի գործառութային...
Աղբյուր` Panorama.am
10:55
Նորատ Տեր-Գրիգորյանց. Հենց Փաշինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծում, որ կարող է արյունահեղություն լինի երկրի ներսում
«Հայաստանում բանակը հեղաշրջմամբ չի զբաղվում, կարծում եմ, որ ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից», -այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:48
Թեհրանը Սիրիային հասցված ԱՄՆ-ի հարվածը համարում է ագրեսիա
Թեհրանը Սիրիային հասցված ԱՄՆ-ի հարվածը համարում է ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
10:37
Խաբարովսկում ձերբակալվել է Ռուսաստանի ամենահարուստ պատգամավոր Դմիտրի Պաշովը
Իրավապահ մարմինները Խաբարովսկում բերման են ենթարկել Սախալինի տարածաշրջանային դումայի պատգամավոր Դմիտրի Պաշովին: Կալանքի ճշգրիտ պատճառը դեռ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը։  Սբ....
Աղբյուր` Panorama.am
10:18
Քաղաքացիները՝ Լենա Նազարյանին. ՀՀ-ի միակ ճգնաժամը միայն դուք եք Ձեր քայլող թափառախմբով
Երեկ ՔՊ-ական Լենա Նազարյանը, ով զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի աթոռը, ֆեյսբուքյան էջում հրապարակել էր իր հարցազրույցը։ Լենա Նազարյանի...
Աղբյուր` Panorama.am
10:10
Մոսկվան գիտի արևմտամետ օլիգարխ Գրզոյի հետ Աբազյանի ֆինանսական հարաբերությունների մասին. Արամ Գաբրելյանով
Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիլյանովը Թելեգրամ ալիքում գրել է. «Ըստ Փաշինյանի շրջապատի իմ աղբյուրների՝ նրանք մշակել են խաղային...
Աղբյուր` Panorama.am
10:03
Ստորերկրյա ջրերի արտահոսքով վթար Սյունիքում
Փետրվարի 26-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում ԱԻՆ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապանի ԼՀԿ-ի տարածքից մայրուղի է թափվում մեծ քանակությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Դիլիջանի քաղաքապետի ժ/պ-ն «արու» է
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար  Դավիթ Սարգսյանին  նշանակելուց հետո համացանցում տարածվել է վերջինի անձնական...
Աղբյուր` Panorama.am
09:50
Լարսը բացվել է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Հրապարակ». Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մտադիր է, այսպես կոչված, վստահության հանրաքվե անցկացնել Երկրապահ...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Ժողովուրդ». 2008թ.-ի մարտի 1-ի պես Հայաստանում ու մասնավորապես Երևանում հասարակությունը կրկին երկբևեռ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021-ի մարտի 1-ը Երևանը հերթական անգամ դիմավորում է լարված մթնոլորտում: 13 տարի առաջ՝ 2008...
Աղբյուր` Panorama.am
09:39
«168 Ժամ». Պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը
 «168 Ժամ» թերթը գրում է. «Օնիկ Գասպարյանը, ով 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Նրանց հաջողվեց պառակտել շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեգենդար շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ մի տխուր տեքստ է գրել՝ պատմելով, թե ինչ փորձությունների...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Փաստ». Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ. Համբերության բաժակը լցվել է
«Փաստ» թերթը գրում է. «Իլհամ Ալիևի հայտարարություններին Հայաստանից վերջապես արձագանքեցին: Բայց դա արվեց... ՀՀ երրորդ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանը առաջին անգամ չէ հակադրվում Փաշինյանին, նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև իշխանությունները մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների հարցը...
Աղբյուր` Panorama.am
09:29
«168 Ժամ». Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ
«168 Ժամ» թերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի և բանակի հրամկազմի՝ նախօրեին արված հայտարարությունը Հայաստանում ստեղծել...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Ինչու Արարատ Միրզոյանը Փաշինյանի կողքին չէր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է: Փետրվարի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Նպատակը եղել է այն, որ Գասպարյանին համոզեն՝ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 25-ի երեկոյան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունից հետո լուր տարածվեց, թե Օնիկ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Երեք մարզերի ճանապարհներին առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:15
Mediaport. Արմեն Սարգսյանն ապշած դուրս է եկել ԳՇ-ից
Թելեգրամի Mediaport ալիքը մանրամասներ է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանի ԶՈւ գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչն արյունահոսության պատճառով դադարեցրել է ասուլիսը
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել...
Աղբյուր` Panorama.am
09:00
Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է իր այցը Հայաստան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համերգը նախատեսվում էր փետրվարի 27-ին
Աղբյուր` Panorama.am
23:57
Գեներալներն ուղղակի ասացին՝ որևէ քաղաքական ճամբարի չեն հարում, բայց կագնած են պետության կողքին. Աշոտյան
«Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը քաղաքական չէր, պետական  էր, գեներալներն ուղղակի ասացին՝ որևէ քաղաքական ճամբարի չեն...
Աղբյուր` Panorama.am
23:50
Կապանում վաղը հանրահավաք կլինի
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը կոչ է անում ներկա գտնվել Գարեգին Նժդեհի անվան հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Աղբյուր` Panorama.am
23:28
Կարծում եմ՝ նախագահն անպայման ականջալուր կլինի զինվորականների հայտարարությանը. Վանեցյան
«Որևէ կասկած չունեմ՝  ճիշտ աշխատանքի դեպքում գերիների վերադարձի հարցը կարելի էր լուծել շատ ավելի շուտ ու մինչ այսօր չէինք ունենա այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Եվս մեկ գնդապետ միացել է ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը. Yerevan.Today
ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Էլինար Վարդանյան. Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ
«Պարոն Նախագահ, ես, որպես քաղաքացի, խնդրում եմ ուշադիր կարդալ բանակի հրամկազմի հայտարարության մեջ թերևս ամենակարևոր տողը»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}