ՌԴ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
Քաղաքական
19:30 01/02/2021

ՌԴ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախատեսվում է քննարկել Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման գործում  ԵԱՀԿ աջակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ՝ Կազմակերպության միջնորդությունը Ժնևի քննարկումներում Կովկասի անվտանգության և կայունության, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում նրա գործունեության վերաբերյալ: 

Placeholder
ՌԴ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը