ԵՄ սահմանափակումները մտահոգում են Ճապոնիային
Ճապոնիայի Վարչական բարեփոխումների նախարար Տարո Կոնոն, որը նաև Ճապոնիայում բնակչության պատվաստման պատասխանատուն է, երեքշաբթի մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի պատվաստանյութի արտահանման սահմանափակումների կապակցությամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք չենք կարող ամուր կերպով ապահովել առաքումների ժամանակը, և երկրի ներսում արդեն կա ազդեցություն»,- մեջբերել է նրա խոսքերը «Կիոդո» գործակալությունը:
Նա նշել է, որ պատվաստումները կարող է հետաձգվեն: Կոնոն նաև ասել է, որ կա զգալի բացթողում` նախնական ծրագրերի համեմատությամբ: Նախարարը հավաստիացրել է, որ մտադիր է համառ բանակցություններ վարել պատվաստանյութերի մատակարարման շուրջ ԵՄ-ի հետ, և նշել է, որ ԵՄ-ն էլ խոստացել է առավելագույն ջանքեր գործադրել:
Հարակից հրապարակումներ`
- «Johnson & Johnson» պատվաստանյութը 66 տոկոս արդյունավետություն է գրանցել
- ԵՄ-ն կարող է արգելափակել COVID-19 պատվաստանյութերի մատակարարումը Բրիտանիա