Առողջություն 14:33 03/02/2021

COVAX-ը հայտարարում է ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութերի նոր պայմանագրերի և առաջնային մատակարարումների ծրագրերի մասին

COVAX միջազգային նախաձեռնությունը հանձն է առել ապահովել ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի արագ և հավասարաչափ բաշխումը բոլոր երկրներում, անկախ եկամտի մակարդակից: Հայտարարվել է Pfizer ընկերության հետ կնքված նախնական գնման պայմանագրի մասին, որում ներառվելու է Pfizer-BioNTech պատվաստանյութի՝ մինչև 40 միլիոն դեղաչափ։

Տվյալ պատվաստանյութն արդեն իսկ ընդգրկված է ԱՀԿ-ի՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում (WHO Emergency Use Listing)։ Նախաձեռնությունը կմեկնարկի հաջող բանակցությունների և մատակարարման պայմանագրերի կնքման գործընթացներն ավարտվելուն պես։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը։

Նշվում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստանյութի վաղաժամկետ հասանելություն ապահովելու և ՔՈՎԻԴ-19 համավարակի բարձր ցուցանիշը նվազեցնելու նպատակով, COVAX-ը, Հնդկաստանի «Serum Institute»-ի հետ կնքված համաձայնագրի միջոցով, կփորձի ստանալ Օքսֆորդի համալսարանում մշակված և SII-ի կողմից արտադրվող AstraZeneca պատվաստանյութի առաջին 100 միլիոն դեղաչափը։

Վերը նշված առաջին 100 միլիոն դեղաչափի հիմնական մասը նախատեսվում է մատակարարել տարվա առաջին եռամսյակում՝ ըստ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակի։ ԱՀԿ-ի վերանայման գործընթացը, որն ընթացքի մեջ է, հետևում է այս ամսվա սկզբին՝ Հնդկաստանի դեղամիջոցների գլխավոր վերահսկչի կողմից՝ արտակարգ իրավիճակներում սահմանափակ օգտագործման հաստատմանը: Սա կարևոր պայման է՝ COVAX-ի միջոցով ձեռք բերված ցանկացած պատվաստանյութի որակի ապահովման գործընթացում։ Ըստ ԱՀԿ-ի վերջին տեղեկատվության, վերոնշյալ պատվաստանյութի հետ կապված որոշումն ակնկալվում է ամենաշուտը փետրվարի կեսին։

COVAX-ը նաև նախատեսում է, որ, AstraZeneca-ի հետ արդեն գոյություն ունեցող համաձայնագրի միջոցով, AstraZeneca/Օքսֆորդյան պատվաստանյութի առնվազն 50 միլիոն հավելյալ դեղաչափ հասանելի կլինի COVAX-ի մասնակիցներին 2021 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում, երբ ԱՀԿ-ի կողմից ստացվի այս դեղաչափերի համար COVAX-ին հատուկ արտադրական ցանցի մասին կանոնակարգի հաստատումը: ԱՀԿ-ի կողմից այս պատվաստանյութի հետ կապված որոշումն ակնկալվում է փետրվարի երկրորդ կեսից ոչ շուտ։

«Գնման այս համաձայնագրերը հնարավորություն են ընձեռում, որ կենսական կարևորության պատվաստանյութերը հասանելի դառնան ամենախոցելի երկրներում բնակվող մարդկանց», ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Բայց պատվաստանյութերի հասանելիությունն ապահովելու հետ միաժամանակ, պետք է վստահ լինենք, որ այդ երկրները պատրաստ են դրանք ընդունել, կիրառել և վստահել դրանց արդյունավետությանը»։

Հիմնվելով երկրներում նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նախորդ ամիսների փորձի վրա՝ ԱՀԿ-ն այս ամիս կգործարկի «Երկրի պատրաստվածության մասին» (Country Readiness Portal) հարթակը, որը թույլ կտա AMC-ի (նորարար ֆինանսավորման գործիք) մասնակիցներին ներկայացնել համազգային կիրառման և համատարած պատվաստումների իրենց վերջնական ծրագրերը։ Սա կարևորագույն քայլ է, որպեսզի, նախքան պատվաստանյութերի բաշխումը, հավաստիանանք, որ մատակարարված դեղաչափերը արդյունավետ կկիրառվեն, և պարզենք, թե որ երկրին է հավելյալ աջակցություն անհրաժեշտ։

«Այս ամենը ոչ միայն մեծ նշանակություն ունի COVAX-ի համար, այլև մեծ առաջընթաց է պատվաստանյութերի հասանելիության բարելավման և համավարակը հաղթահարելու համաշխարհային ջանքերին աջակցելու գործում։ Մենք ապահով կլինենք ցանկացած վայրում, եթե անվտանգություն ստեղծենք ամենուր», - նշել է ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքի գլխավոր գործադիր տնօրեն Սեթ Բերկլին (Seth Berkley), որը ղեկավարում է COVAX-ի գնումների և մատակարարման գործընթացը։

COVAX նախաձեռնության շրջանականերում նախատեսվում է մեկ շաբաթվա ընթացքում բոլոր 190 մասնակից երկրներին տրամադրել դեղաչափերի անհատական ցանկ։ Արդյունքում՝ յուրաքանչյուր մասնակից երկրին կտրվի սկզբնական ուղղորդում, որը կօգնի  առաջնային պլանավորման սցենար կազմել և հնարավորություն կտա պատրաստվել դեղաչափերի վերջնական բաշխմանը։

COVAX-ն արդեն պայմանագրեր ունի պատվաստանյութերի մի քանի խոստումնալից արտադրողների՝ ավելի քան երկու միլիարդ դեղաչափերի հասանելիության վերաբերյալ: COVAX-ը ակնկալում է, որ արդեն 2021 թ.-ի առաջին եռամսյակում մասնակիցներին կկարողանա տրամադրել պատվաստանյութի անվտանգ և արդյունավետ դեղաչափեր, որոնք բավարար կլինեն բուժաշխատողների և առաջնագծի այլ աշխատողների, ինչպես նաև որոշ բարձր ռիսկային գոտում գտնվող անձանց պաշտպանության համար։

Նպատակն է՝ մինչև տարեվերջ, պատվաստանյութ ապահովել յուրաքանչյուր մասնակից երկրի բնակչության առնվազն 20 տոկոսի համար, եթե մասնակիցը չի պահանջել դեղաչափերի ավելի քիչ քանակ։ 2021 թ.-ի վերջում այդ դեղաչափերից առնվազն 1.3 միլիարդը հասանելի կդառնան այն 92 տնտեսություններին, որոնք իրավասու են դիմել Gavi COVAX AMC-ին:

Տարվա ընթացքում երկու միլիարդ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ապահովելու իր նպատակին հասնելու համար՝ COVAX-ը կազմել է պատվաստանյութերի թեկնածուների ցուցակ: Դա հնարավորություն է տալիս նվազեցնել արտադրանքի ձախողման ռիսկերը և ապահովել արտադրանքի առկայությունը տարբեր միջավայրերում:

Պատվաստանյութերի հետագա մատակարարման գործընթացը կշարունակվի 2021 թ.-ին և դրանից հետո, բնակչության ավելի լայն շրջանակներում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}