Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ
Քաղաքական
12:08 04/02/2021
Հայաստան

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետը գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն էր, որը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի 18-ին։

Ջալալ Հարությունյանը ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել էր  2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով:

 

Placeholder