Ղազինյան. Ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»
Քաղաքական
18:10 05/02/2021
Հայաստան

Ղազինյան. Ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»

«Մեկ Հայաստան» կուսակցության հիննադիր Արթուր Ղազինյանը գրում է.

«Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում, ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»:

Իմ պահանջներն ուղղված չեն իրեն, քանզի նա այլևս գոյություն չունի, նա քաղաքական դիակ է, որի գարշահոտը պատել է ոչ միայն ամբողջ Հայաստանը, այլ նաև ամբողջ աշխարհի Հայությանը:
Եթե պահանջում ես պետության ղեկավարի հրաժարականը, ապա անուղղակի ճանաչում ես նրան որպես պետության ղեկավար, ընդունում նրան որպես քաղաքական միավոր և վարում ես քաղաքական պայքար:

Հանցագործի հրաժարականը չեն պահանջում, նրան անմիջապես կալանավորում են ու սկսում անկախ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն՝ կատարված հանցագործության ամբողջ ծավալը և բոլոր մասնակիցներին բացահայտելու նպատակով:

Ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանց կամ ձերբակալում են, կամ ֆիզիկապես ոչնչացնում: Սա կանոն է, որը կիրառում են բոլոր կայացած պետությունների ներքին և արտաքին անվտանգության համար պատասխանատու հատուկ ծառայությունները

Իսկ ի՞նչ են անում պետական դավաճանների հետ, որոնց ուղղակի մեղքով զոհվել են 5000-ից ավել հայորդիներ, կորսվել է Հայրենիքի մեկ երրորդը:

Օրինակ Հայաստանում փորձում են պայմանավորվել . . .»։

 

Ես Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՉԵՄ պահանջում,ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»: Իմ պահանջներն ուղղված չեն իրեն, քանզի նա...

Опубликовано Artur Ghazinyan Пятница, 5 февраля 2021 г.

 

Placeholder
Ղազինյան. Ես չեմ գոռում «Նիկոլ հեռացիր»