Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Քաղաքական
17:57 05/02/2021
Հայաստան

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

ՀԱԿ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը: Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների  ապահովումը:

Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Placeholder
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ