Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը քննարկել են ՀՀ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ  նախարարները
Քաղաքական
20:21 05/02/2021
Հայաստան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը քննարկել են ՀՀ և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարները

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց  է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ Նախարար Ժան Ասելբորնի հետ:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու առկա դինամիկան պահպանելու ուղղությամբ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության առնչությամբ:

Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ժան Ասելբորնին պատերազմի ընթացքում Լյուքսեմբուրգի սկզբունքային դիրքորոշման և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցության համար։

Placeholder