Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կմասնակցեմ ընտրություններին, բայց ինքս կորոշեմ, թե որ ուժի հետ միասին. Սեյրան Օհանյան
«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է և նաև որոշ տեղերում պարտականությունը այս նեղ, անելանելի վիճակում մասնակցել ընտրություններին: Ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ միասին, դա ես ինքս կորոշեմ»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդման եթերում ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը
Նա նշում է, որ այս վարչախմբի ղեկավարության ժամանակ չեն կարող անաչառ ընտրություններ ունենալ, միևնույնն է՝ վարչական ռեսուրսներն օգտագործելու են հաջողության հասնելու համար:
«Այդ պատճառով «Հայրենիքի փրկության շարժումը», բոլոր 17 կուսակցություններն ասում են՝ ընտրվի նոր անձնավորություն, ով կկազմակերպի ընտրությունները»,- ասում է Ս.Օհանյանը: