Կրթություն 14:35 10/02/2021 Հայաստան

Այսօր գիտնականը ՀՀ-ում իրացվելիություն չի գտնում. Գոռ Գևորգյան

«Ուսանողն է այն բարձր պաշտոնյան, ում առջև հաշվետու է դասախոսական կազմը»,- այսօր խոհրդարանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը։

Նրա խոսքով, ուսանողի համար շատ կարևոր է կրել տվյալ բուհի բրենդը, ներկայանալ հանրությանը՝ որպես կոնկրետ բուհի «պաշտոնյա»։

«Դուք, պարո՛ն նախարար, այս ծանր շրջանում ստանձնել եք ԿԳՄՍ նախարարի հույժ կարևոր պարտականությունները, և ես կարծում էի, որ դուք այսօր հայեցակարգային գնահատական կտայիք առնվազն վերջին 2-2.5 տարիներին, որոնց ընթացքում, կարծում եմ, որ բարձրագույն կրթության ոլորտում խութեր են թողնվել։ Եվ դուք, կարծում եմ, պետք է խոսեիք, ինչը և կապահովեր ինտելեկտուալ ազնվության հարթակում մեր բոլորի ներդաշնակությունը։

Պարո՛ն նախարար, ես ուզում եմ, որ մենք բոլորս այստեղ հասկանանք՝ լիազոր մարմինը քաղաքական պաշտո՞ն է, թե՞՝ ոչ։ Ես ավելի քան վստահ եմ, որ դա քաղաքական պաշտոն է»,- նշեց Գոռ Գևորգյանը։

Ըստ նրա, եթե լիազոր մարմինը նշանակում է բուհի ռեկտոր, ապա նշանակում է, որ դա ևս լինելու է քաղաքական։

«Եթե դուք կարողանաք հիմնավորել, թե պայմանական ընտրված երեք թեկնածուներից դուք ինչ չափորոշիչով եք ընտրելու այդ մեկ՝ վերջնական ընտրյալին, ես Ձեզ հետ կհամաձայնեմ, բայց ցավոք սրտի, մեր իրականությունը և մեր ներդրումները թույլ չեն տալիս, որ մենք զերծ մնանք ենթատեքստերից։ Ես կարծում եմ, որ բուհերում պետք է միանշանակ ապահովվի ընտրական մարմինների հավասարությունը՝ իրենց ընտրության նկատմամբ անաչառության շրջանակում, և պետք է արվի հնարավորինս, որ մենք հստակ հասկանանք՝ ի վերջո բուհն ամբողջությամբ պետության կառավարմա՞ն տակ է գտնվում, թե՞՝ ընդհակառակը»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա, պետք է հասկանալ նաև, որ գիտությունն այն ոլորտն է, որի վրա չի կարելի տնտեսել, գիտության վրա պետք է ծախսել ամեն ինչ։

«Հիմա կարող ենք ամրագրել՝ այնպես է ստացվել, որ ՀՀ-ում գիտության գեներացիան կատարվում է ԳԱԱ-ում, և այնտեղ է գիտական խորհուրդների մեծ մասը, մեր գիտնականները»,- նկատեց պատգամավորը։

Նրա խոսքն ընդհատեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ այդպես չէ։

Գոռ Գևորգյանն էլ արձագանքեց. «Եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ այդպես է, ԳԱԱ-ում է գեներացվում»։

Սակայն այս անգամ էլ ԿԳՄՍ նախարարն ընդհատեց պատգամավորին, և ասաց, որ պետք է թվերին նայել։

Գոռ Գևորգյանն էլ պատասխանեց՝ ասելով, որ չի ուզում բանավեճի մեջ մտնել նախարարի հետ։

«Ես ինքս էլ այդ ամենը գիտեմ, քանի որ ոլորտին ներսից եմ ծանոթ»,- ասաց Գոռ Գևորգյանը, սակայն չկարողացավ շարունակել խոսքը։ Վահրամ Դումանյանն այս անգամ էլ, պատգամավորին ասաց. «Օդից բաներ եք խոսում»։

Ի պատասխան՝ Գոռ Գևորգյանն ասաց. «Ես օդի մեջ բաներ չեմ խոսում, հարգալի՛ց եղեք։ Եկե՛ք հարգենք իրար»։

ԿԳՄՍ նախարարն էլ նեղսրտած վրա բերեց. «Այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ նայում ու մեղադրում»։

Գոռ Գևորգյանն էլ արձագանքեց. «Ձեզ եմ նայում ու դիմում, քանի որ դուք եք ներկայացրել նախագիծը, բայց խոսում եմ համակարգային խնդիրներից։ Որևէ անձնական հարց չկա, ես երբեք որևէ անուն չեմ տվել, այլ միշտ խոսել եմ համակարգի խնդիրներից»։

Ապա, շարունակելով խոսքը, պատգամավորն ասաց, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ԳԱԱ-ին, պետք է մեծ գումար հատկացնել գիտությանը, քանի որ հակառակ դեպքում այն չի զարգանա։

«70-80 հազար ստացող գիտաշխատողն այսօր պրոդուկտ է ստեղծում, որը տպվում է տարբեր միջազգային ամսագրերում, բայց այսօր գիտնականը ՀՀ-ում իրացվելիություն չի գտնում, դրա համար ստիպված լքում է երկիրը»,- եզրափակեց խոսքը Գոռ Գևորգյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:51
Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը...
Աղբյուր` Panorama.am
11:57
Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով ապրիլի 10-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝...
Աղբյուր` Panorama.am
11:17
11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց արկածախնդրության հետևանքով.Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
Աղբյուր` Panorama.am
21:28
Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որ ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով Նիկոլ Փաշինյանին հորդորում էր հրապարակել բանակից ազատվելու իրական պատճառը, գրել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կրկնազատիկը՝ ապրիլի 11-ին
Ապրիլի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Կրկնազատիկը, որը ը երբեմն կոչվում է «Նոր կիրակի»։  «Նոր և չքնաղ է այդ տոնի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Սա սրտի մխիթարանք էլ չէ, տրամաբանության շեղում է. Սամվել Ֆարմանյան
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մարզական մեր նվաճումները գնահատել ու մեր մարզիկներին խրախուսել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ատամների և որովայնի ցավը՝ ազդանշան սրտի կաթվածի սպառնալիքի մասին
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին ասել է թերապևտ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
Գամալեի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ակնկալում է, որ ռուսական Sputnik V  պատվաստանյութի ազդեցությունն անժամկետ կլինի:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ապրիլի 1-ին «Finnair»-ին զավեշտալի հայտարարություն էր տարածել դեպի Մարս ավիատոմսերի վաճառքի մասին
Ֆիննական ազգային փոխադրող «Finnair»-ը ապրիլի 1-ին՝ Հումորի օրը, զավեշտալի հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ սկսում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հելսինկիի փողոցներում բնակիչները գայլ են տեսել
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գայլ են նկատել: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն «Հելսինկիում առավոտյան գայլ է նկատվել:...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ռուսաստանը ծրագրում է «գրավել» Յուպիտերն ու Սատուրնը
Ռուս գիտնականները սկսել են միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռիչքներ ծրագրել դեպի Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն մոլորակներ,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սիրիացի վարձկանների գումարները չեն տվել. WarGonzo
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբ
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Ապօրինությունների արձանագրումն, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հրապրակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պատասխան նամակը համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը`արդյունաբերությանը հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալու համար:...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սատկած կետեր՝ Սան Ֆրանցիսկոյի ափերին
Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի ափերին ինն օրվա ընթացքում արդեն չորրորդ անկած մոխրագույն կետի մարմինն են գտել։ San Francisco Chronicle-ը նշում է,...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
Արքայազն Հարրին պատրաստվում է վերադառնալ Մեծ Բրիտանիա պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նաիրա Կարապետյան. Հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի, որը հնչեցրեց Միքայել Մինասյանը
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում». Չարլզ Միշելը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռ չտալու մասին
Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը խոստովանել է, որ ինքը գիշերը լավ չի քնում Անկարայում բանակցություններում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»,- «Զարթոնք» ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:55
Կրակոցներ Քասախ գյուղում
Ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ստվերային շուկայում ռուսական պատվաստանյութ են վաճառում
Փորձագետները ինտերնետի ստվերային հատվածում հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի վաճառքի առաջարկներ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:44
Արման Թաթոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Սամվել Մարտիրոսյան. Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով Google Maps քարտեզներում Երևանի փողոցներն ադրբեջանցիների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}