Մշակույթ 09:22 12/02/2021 Հայաստան

Ի՞նչ ունենք առավել թանկ, քան Արցախը. Ջիվան Ավետիսյան

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը 2018-ից աշխատում է «Վերածնվածը» ֆիլմի վրա, որի մի մասը նկարահանել է Արցախում։ Նա հենց Արցախի մասին ֆիլմերով է հայտնի, որոնցից են՝ «Թևանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»։ Panorama.am-ի հարցին, թե ինչու է այդ թեման ընտրել, Ջիվանը պատասխանում է. «Ի՞նչ ունենք առավել թանկ, քան Արցախը։ Կյանքեր ենք դրել Արցախի համար, ինչո՞ւ չպատմել այդ մասին»։

Արդյոք, պատերազմից հետո իմաստ ունի շարունակել այդ ֆիլմի նկարահանումները, թե ընդհատել են աշխատանքները հարցին, Ջիվան Ավետիսյանը սրտնեղած պատասխանում է. «Ինչպե՞ս թե, հիմա ավելի, քան երբևէ  Արցախը մեր կարիքն ունի։ Ավելի շատ պիտի պատմենք նրա մասին, ավելի շատ պիտի աշխատենք։ Քառակի անգամ շատ՝ և ամեն մեկս մեր տեղերում, մեր գործն անելով։ Այս պատերազմով Արցախը չի վերացել. չի կարելի հուսահատվել։ Եվ հիմա  մեր ասելիքը պիտի ուղղված լինի նրան, որ դեռ գալու է իրական հաղթանակի ժամանակը։ Ես դեռ փոքր տղա էի, որ մեր գյուղի՝ Խաչմաչի գլխին գտնվող բլրերից նայում էի դեպի Շուշի. տեսել եմ  Շուշին թե՛ կրակների մեջ, թե՛ ազատագրված։ Կրակի մեջ տեսնելուց հետո, եթե չհավատայինք, որ այն մի օր կրկին մերն է լինելու, գուցե և չլիներ։ 90-ականներից հետո էլ, թերևս մեր թիմի համար պատերազմն ավարտված չի եղել․ մենք մեր գործով ամեն օր փորձել ենք նպաստել հաղթանակի ամրագրմանը։ Եվ մեր ֆիլմերը՝ միջազգային արտադրության, հենց այս նպատակն են ունեցել՝ աշխարհին ներկայացնել Արցախն ու հայերի անցած ուղին, ինչպես նաև ներկան։ Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ ընդունում, չեմ հասկանում այն մարդկանց, որ փախչում են իրականությունից, թեպետ, ինչքան էլ փախչես, ինչքան էլ քեզ մոդայիկ թեզերով շեղեն, միևնույն է գալու է ինքնությունը գտնելու ժամանակը։ Ինչպես լինում է մեր նոր ֆիլմի հերոսի՝ Մյուրատի հետ»։

- Իսկ ի՞նչ է լինում նրա հետ, որն է այդ գաղտնիքը, որի շուրջ հյուսվում է պատմությունը։
-ֆիլմի հիմնական  ասելիքը  տուն վերադարձն  է. տուն բառի լայն իմաստով: Կյանքը ուր էլ նետի, ինչ էլ կատարվի հետդ, ինչքան էլ անհնարին թվա ինքնությանդ կորած ափերը գտնելը, միևնույն է այդ ժամանակը գալու է և դու ինքդ քեզ գտնելու ես։ «Վերածնվածը» սիրո, ինքնաճանաչման ու ինքնափնտրտուքի պատմություն է։ 1993 թվականին Արցախում տեղի է ունեցել մի դեպք, որը մինչ օրս չեն ներել ժամանակը, տարածությունը, մարդկությունը, երկինքն ու տիեզերքը։ Եվ ահա ֆիլմում պիտի վերադարձ կատարվի այդ կետ և Ֆրանսիայում մեծացած արցախցի  Մյուրատը փորձում է գտնել իրեն, իր արմատները... և սա գուցե մի  ամբողջ ազգի և ժողովրդի մասին է։ Եվ եթե մեր հերոսը ՝ Մյուրատը, իր ինքնությունը գտնելու համար գալիս է Արցախ, գուցե մենք էլ պիտի փորձենք մեզ գտնել, որ հասկանանք ինչ կատարվեց և ինչու։ Սցենարի մասին շատ մանրամասներ չէի ցանկանա պատմել, միայն ասեմ, որ ֆիլմի պատմության, սցենարի վրա սկզբում աշխատում էր Նարինե Ոսկանյանը։ Ստեղծագործական թիմն ընդլայնվեց, երբ 2019-ին Բեռլինում կարողացանք համագործակցություն ստեղծել գերմանացի Ժան Վագների հետ, ով միացավ մեր թիմին՝ որպես սցենարի խորհրդատու։ Այնուհետև՝ ամերիկաբնակ Մոնիկ Պետերսոնի հետ, ով նույնպես միացավ մեզ և աշխատում է ֆիլմի դիալոգների վրա: Կարողացել ենք նաև մի քանի երկրից ֆիլմի շուրջ համախմբել տարբեր պրոդյուսերների, որոնք հետաքրքրված են այս կինոնախագծով:
Ինչ վերաբերում է դերասանական կազմին, որոշ կերպարներ ադեն իսկ հստակեցված են, որոշների հետ բանակցում ենք: Լինելու են դերասաններ Հայաստանից և արտերկրից: Օտարերկրյա դերասնների անուները չեմ տա, կան շատ հայտնի դեմքեր, պարզապես, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ամեն անգամ նոր անուն լսելիս, նրանց սկսում է ճնշել, նեղել և դերասանները անցնում են ծանր հոգեբանական բռնությունների շղթայով՝ ընդհուպ մինչև դեսպանատներ են հրավիրվում, վերջնագրեր են ներկայացվում։ Զուտ նրանց ապահովության համար անուններ դեռ չեմ տա։

- Օտարեկրացիների հետ աշխատելը թանկ հաճույք չէ՞։ Բացի այդ ֆիլմի նկարհանումները միայն Հայաստանով չեն սահմանափակվելու, կարծես թե։ Ինչպե՞ս եք գումար հայթայթում։
- Ֆիլմում դեպքերը ընթանում են մի քանի երկրում՝ Իսրայելում, Իսլանդիայում և Ֆրանսիայում...այո, թանկ հաճույք է, բայց կան տարբեր ֆոնդեր, որոնց էլ կդիմենք։ Նախորդ  ֆիլմի ֆինանսավորումն ապահովելիս ձեռք բերեցինք փորձ, որը կկիրառենք նաև այս անգամ՝ տարբեր ֆոնդերի կողմից աջակցություն, անհատների ներդրում-նվիրատվություններ, համապրոդյուսերների ներդրումներ և այլն: «Դրախտի դարպասը» ֆիլմի համար «քրաուդֆանդինգի» միջոցով շուրջ 40 հազար դոլար կարողացանք հավաքել:Առաջիկայում նախատեսում ենք քրաուդֆոնդինգային արշավ նաև «Վերածնվածը» ֆիլմի համար:

-Ի՞նչ եք կարծում, իսկ հայ  հանդիսատեսն ինչ խոսքի կարիք ունի, ինչ ասելիք կա, որ պիտի հասնի հայ ժողովրդին։
-Հայ հանդիսատեսը, հայ ժողովուրդը կարիք ունի ազնիվ, անկեղծ խոսքի, կարիք ունի այն արժեքների, որոնց կրողն է ինքը։ Մեզ գիտակցության է պետք բերել։  Հանձնվել  չկա, ապատիայի մեջ ընկնել  չկա, չերազելն արգելված է, հավատքը կորցնելն արգելված է։ Ամեն ինչ լավ է լինելու։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}