Մեր տնտեսությունը փլուզման եզրին է, կասկածի տակ է մեր պետականությունը. Արտակ Թովմասյան
Քաղաքական
13:15 20/02/2021
Հայաստան

Մեր տնտեսությունը փլուզման եզրին է, կասկածի տակ է մեր պետականությունը. Արտակ Թովմասյան

«Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը գրում է. 

«Հայաստանը մտնում է վճռորոշ փուլ։

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ պետք է հրաժարական տա:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պայքարի իր ազատության, իր իրավունքների համար, որպեսզի վերականգնի Հայաստանում խոսքի, մտքի, կամքի ազատությունը և վերագտնի իր ազգային արժանապատվությունը:

Եկել է սառը և սթափ մտածելու ժամանակը։ Մեր պետականությանը սպառնացող անվտանգային խնդիրներն օր օրի ավելի են ահագնանում, մեր տնտեսությունը փլուզման եզրին է, կասկածի տակ է մեր պետականությունը...

Ու չկարծեք, թե սա չափազանցություն է։

Սա ցավալի իրողություն է, որը պետք է ընկալի յուրաքանչյուր քաղաքացի:
Պատմությունը ցույց է տվել, որ մեր ուսյալ ազգը համատարած խավարի մեջ մշտապես գտել է լույսի ուղին և քայլել դրան ընդառաջ։

Ոչինչ չի փոխվել։
Մենք կարող ենք նոր հաղթանակներ կերտել։
Մենք կարող ենք մեր կամքը թելադրել։
Մենք կարող ենք վճռորոշ խոսք ասել ու գտնել մեր հաջողության բանաձևը:

Հավատացած եղեք՝ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ։
Մեր հաղթանակն անկասելի է»:

Placeholder
Մեր տնտեսությունը փլուզման եզրին է, կասկածի տակ է մեր պետականությունը. Արտակ Թովմասյան