Տնտեսություն 19:41 20/02/2021 Հայաստան

Պիլոտային ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել․ Ա․Ղազարյան

Շրջակա միջավայրի նախարարությունը փորձնական ծրագիր է իրականացնում ՝ կանոնակարգելու Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Մասնավորապես, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացվում է 17 տեղամասերից։ Սա արվում է այն բանի համար, որ հնարավոր լինի սահմանել վերահսկողություն և, ինչպես պնդում էին պատասխանատու պաշտոնյաները, պայքարեն  ապօրինի ձկնորսության դեմ։ Սակայն իրականում պատկերն այլ  է՝ ոչ միայն ապօրինի ձկնորսության դեմ պայքար չի նկատվում, այլև ճիշտ հակառակը ՝ այժմ  զգալի քանակով ձուկ որսվում է ՝ հիմա արդեն օրինական ճանապարհով։

«Panorama.am»-ի հետ զրույցում ՇՄ նախկին փոխնարար Այսեր Ղազարյանը նշեց, որ Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային   ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել։  Այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։ Մի քանի տեղամասերի արբանյակային պատկերների համադրությունը ցույց է տվել, որ   2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակն ավելացել է մոտ երկու անգամ:

«Դա նշանակում է, որ մենք գործ ենք ունեցել ոչ թե պիլոտային կամ փորձնական սիգի ձկնորսության կազմակերպման,այլ չհամակարգված արդյունագործական ձկնորսության հետ»,-ասաց Այսեր Ղազարյանն ու շեշտեց․ «Ուղղակի խայտառակ վիճակ է»։

Նրա խոսքով ՝ տպավորություն է,որ այս կամ այն որոշումներ կամ օրենքներ ընդունելով, օրինականացնում ենք ապօրինի գործողությունները,ինչպես ձկնորսության , այնպես էլ լայնածավալ ծառահատումների և այլնի մասով։

«Աշխարհում կոռուպցիոն համակարգերի ամենածայրաստիճան վիճակը է համարվում, երբ  ապօրինի բիզնեսները իրենց համար ցանկալի արդյունքը «ձևակերպում» են իրավական դաշտում։Այսինքն՝ ինչ-որ ապօրինի բանի տակ փաստաթղթեր են դրվում և այն դառնում է օրինական։  Նույնը հիմա կատարվում է ձկնորսության մասով։ Մի կողմից մարդիկ ասում են՝ դե չենք կարողանում դադարեցնենք, պետք է օրինականացնենք, որ այդ գլխացավից պրծնենք։ Ձուկ են բռնում, ասում են՝ պիլոտային ծրագրով, օրենքով, որոշումներով թույլատրված է։ Բայց իրականում ՝ այն ապօրինի բիզնեսի սպասարկում է, որ որևէ մեկը այդ դաշտում չփորձի ասել,թե անօրինական ձկնորսություն է իրականացվում կամ գիտեք սիգի որսն արգելված է, հիմա արդեն տակը թուղթ են դրել»,-ասաց նախկին փոխնախարարը։

Փորձը ցույց է տալիս , որ խնդիրները չեն լուծվում և ավելին ՝ ձախողումներից դասեր չեն քաղվում։ Ղազարյանի դիտարկմամբ՝  առանցքային խնդիրները, որոնք պետք է լուծվեն երկարաժամկետ կտրվածքով, միշտ ստվերացվում են։

Սևանա լճում վերջին տարիներին կապտականաչ ջրիմուռների ակտիվացման պատճառներից մեկը օրգանական նյութերի ավելացումն է, մասնավորապես ֆոսֆորի։ Այս առումով՝ Ղազարյանը կարծում է, որ լճում սիգի քանակի ավելացումը կարող է լինել լուծում Սևանի փրկության համար։

«Եթե 3 տարի ձուկ չորսացվի, քանակությունն էապես  կավելանա ՝ հասնելով օրինակ՝ շուրջ 15 հազար տոննայի։ Այդ դեպքում մենք ձկան միջոցով  կարող ենք  ֆոսֆորը դուրս բերել լճից։  3-4 տարի հետո նոր կարելի է սահմանել արդյունագործական որսի որոշակի  քանակություն։ Սակայն այդ հարցը չի լուծվում, քանի որ ձկնորսական կազմակերպված ապօրինի խմբերը տարեկան իրենց քանակությունը ստանում են։ Եթե մի թեթև խոսակցութուն է գնում արգելքի մասին, տեսնում ես սցենարային կրկես ՝ ճանապարհներ են փակվում և այլն և հարցը միանգամից լուծվում է հօգուտ բիզնեսի։ Արդյունքում՝ Սևանի փրկության մասով առաջնային խնդիրներն այդպես  չեն լուծվում»,-ասաց նա։

Ամփոփելով խոսքը, մասնագետը եկավ եզրահանգման, որ ՀՀ-ում ստեղծվել է իրավիճակ, երբ էկոլոգիական, սոցիալական և տնտեսական ուղղությունները հակադրվում են, այլ ոչ թե ՝ համադրվում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:00
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ
Այսօր՝ մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է. Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ահազանգում է, որ քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է։...
Աղբյուր` Panorama.am
21:26
Հայրենիքը կորցնում ենք նաև նախագահի աթոռը զբաղեցնողի հանցավոր անսկզբունքայնության արդյունքում. Հասրաթյան
ԱՀ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ու իր «թիմը»՝ իշխանազավթման շուրջ երեք...
Աղբյուր` Panorama.am
20:54
Արմեն Սարգսյա՛ն, հավասարապես կրում եք դավաճանի խարանը, պատասխան եք տալու. իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի օր առաջ կարծիք...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արմեն Սարգսյանը դեռ կարող է դիմել ՍԴ․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան  էջում գրում է․ «Եթե նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի դիրքորոշումը...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի․ Նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա  հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը․ Տիգրան Աբրահամյան
Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:48
«Մեր տնտեսության նման վիճակում պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից եմ այս փուլում»
«Ես ինքս պատասխանատու հանքարդյունաբերության կողմնակից եմ այս փուլում, մեր տնտեսության այս վիճակում»,- այս մասին հայտարարեց ՀՀ Շրջակա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք. ԱԻՊԾ
Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
19:15
33 քաղաքացիական անձինք ադրբեջանական ԶՈւ-ի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում․ ԱՀ ՄԻՊ
2021 թ. փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Փորձել են պետությունից հափշտակել 3 մլն 270 հազար դրամ․ ոստիկանություն
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական...
Աղբյուր` Panorama.am
19:02
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը
Փետրվարի 1-ից մենկարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:56
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Մարտի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային...
Աղբյուր` Panorama.am
18:50
Եթե այս իրավիճակում երկրում կա ժպտացող 50 հոգի՝ 10 հոգին այս դահլիճում է. Արման Աբովյանը՝ իմքայլականներին
«Աբսուրդը նա է, որ կապիտուլացիա ստորագրելուց 3 օր հետո, ԱԺ միջանցքում, կամ տարբեր հարցազրույցներում խոսվում է այն մասին, թե ինչ լավ կլինի,...
Աղբյուր` Panorama.am
18:44
Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի հաղթող
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Կիևում անցկացված միջազգային ավանդական մրցաշարում հաղթանակ է տոնել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:38
ՔԿ-ն վարույթ է ընդունվել թիվ 35 հիմնական դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու գործը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝...
Աղբյուր` Panorama.am
18:32
Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն. ԱԳ նախարարը՝ դիվանագետներին
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:25
Հուշ-երեկո՝ նվիրված ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին
Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հուշ-երեկո՝ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի ծննդյան օրվան նվիրված:...
Աղբյուր` Panorama.am
18:18
Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել. Սոֆյա Հովսեփյան
«Որքա՞ն կարելի է մերժել Սերժին։ 2018-ին մերժեցինք, ու հիմա՝ 2021-ին հլը մերժում ենք»,- այսօր խորհրդարանական հայտարարության ժամին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Գյուղապետ. «Աչքիս դառնում ենք Աղավնոյի պետություն»
«Ոչ վարչապետը, ոչ ռուսները, ոչ ադրբեջանցիները չեն կարող որոշել, որ այն հողերը, որտեղ հայն ապրել է դարեդար, մտնում են Ադրբեջանի կազմի...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում՝ բացի աթոռ կորցնելուց»
«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը ԱԺ հայտարարությունների ժամին նկատեց, որ պետությունը հայտնվել է ծանրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դա միայն իշխանության կարծիքն է, թե այդ օրենքը տարածվում է նաև ԳՇ պետի դեպքում. Վարդևանյան
«Գոյություն ունի զինծառայողների կարգավիճակի մասին օրենք, այն վերաբերում է,  ըստ էության, բոլոր բարձրաստիճան, ոչ բարձրաստիճան...
Աղբյուր` Panorama.am
17:54
Աշոտյան. Անդրանիկ էֆենդի, բա ապրիլյանի հանձնաժողովի զեկույցը ի՞նչ եղավ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Անդրանիկ Քոչարյան կոչվող արարածը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ապրիլյան պատերազմին մենք...
Աղբյուր` Panorama.am
17:49
Վարուժան Ավետիքյան. Արմեն Սարգսյանի ՍԴ դիմելն ընդամենը աչքակապություն է
«ԹԻՔԵՅ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ՓԲ ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքայնը գրում է. «Եթե չեք հասկացել, ապա պարզ. Արմեն...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ի վերջո, ո՞վ է բարձրագույն պաշտոնյային թյուրիմացության մեջ գցել. Միքայել Մելքումյան
«Բոլորս այսօր հասկանում ենք պահի լրջությունը. մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է, այսինքն՝ չի աշխատում, չկա...
Աղբյուր` Panorama.am
17:38
Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
Շատերը հավանաբար չեն մոռացել, թե ինչպես 2018թ․հոկտեմբերի 2-ի երեկոյան Փաշինյան Նիկոլի   կոչով հազարավոր մարդիկ կարճ ժամանակում...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ահազանգ. Ծնունդով Մարտակերտից հայաստանցու ծննդավայրը անձնագրում նշել են Ադրբեջան
«Չեմ ընդունում, որ սա զուտ անգրագիտություն կամ փնթիություն է»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Չպետք է հիմարանալ՝ չնկատելու տալ հայ-ռուսական ռազմավարական փոխադարձ գործընկերության մեծ նշանակությունը. Կոստանյան
«Այդ դավադիր պայմանագրերի մասին ՀՀ ԱԳՆ-ն առնվազն պարտավոր է հնչեցնել ՄԱԿ-ի ամբիոնից»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}