Քաղաքական 22:10 28/02/2021 Հայաստան

«Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»

«Այս ֆիլմը Արա Սաղաթելյանի մասին է: Այն մարդու մասին, ով հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի առաջնորներից մեկն է և որի մասին փաստերով պատմում են իր անվանի գործընկերները՝ հայկական լրատվական դաշտի ուժեղագույնները:

Այսօր Արա Սաղաթելյանը շինծու քրեական գործով ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ է:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ»,- ֆեյսբուքյան էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ ներկայացնելով «Արմնյուզ» հեռուստաընկերությունը պատրաստած «Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան» ֆիլմը անազատության մեջ գտնվող Արա Սաղաթելյանի մասին։

Ֆիլմում մեդիաոլորտի ներկայացուցիչները ներկայացնում են իրենց կարծիքը, խոսքը, գնահատականը Սաղաթելյանի մասին։

Ազատություն ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ!!!!

Posted by Ruben Mkhitaryan on Sunday, 28 February 2021

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆիլմում Արա Սաղաթելյանի մասին են խոսում   

«Արմենիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Արտակ Ալեքսանյանը. 
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել էր չափազանց մեծ կարիքից դրդված, քանի որ տեսանելի էր թե ինչպես Ադրբեջանը մեծ ռեսուրսներ էր ներդնում ամբողջությամբ ձևափոխելու և ձևախեղելու Արցախյան հակամարտության և տարածաշրջանի պատմությունը: Այդ իմաստով ՊՈԱԿ-ի գործունեությունը դարձավ չափազանց հանգուցային։

2016 թ ռեկորդային էր միջազգային մամուլի ներգրավման առումով: Երբեք հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ այդքան միջազգային մամուլ չի եղել Հայաստանում։ Եկել էին բոլոր հայտնի լրատվական գործակալությունները և ոչ միայն քառօրյայի ժամանակ, այլև դրանից հետո էլ երկու ամիս հոսքը չէր դադարում»:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը.
«Բազում պատճառներ կարող եմ թվել, թե ինչու մինչև 2020 թվականն Ադրբեջանը չեր կարողանում լայնածավալ հարձակում սկսել։ Դրանցից մեկն էլ այն էր, որ դրսի տեղեկատվական դաշտում մենք լավ աշխատանք էինք տանում, և իրենք գիտեին, որ չեն կարողանալու իրենց տեսակետը միջազգային հանրությանը հասցնել, իսկ դրա մեջ մեծ լումա ուներ Արա Սաղաթելյանը:

Այնպես որ, կարող ենք համարել, որ այս պարտության մեջ փոքր, կամ մեծ բաժին ունի նաև այն, որ Արա Սաղաթելյանի, իր ղեկավարած ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքն այս իշխանությունները չգնահատեցին, ոչնչացրին, իրեն էլ բանտում փակեցին»:

Քառյակ Մեդիայի Գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը
«Արա Սաղաթելյանի փոքր թիմը կարողացել է տարիներ շարունակ հակակշռել այն միլիոնավոր դոլարներին, որը ծախսում էր թշնամին՝ պրոադրբեջանական քարոզչության համար։...   Այն որ հիմա ունենք այս վիճակը, և միջազգային լրատվամիջոցները չեն անդրադառնում Հայաստանի, այլ անդրադառնում են պրոադրբեջանական տեսանկյունից, հուշում է մի բան՝ որ Արա Սաղաթելյանի օղակը պակաս էր:

Եթե այն ժամանակ Ադրբեջանն ուներ միլիոնավոր դոլարներ, մենք ունեինք Արա Սաղաթելյանի նման նվիրյալներ, որոնք պահում էին մեր երկրի պատիվը և իմիջը»։ 

«168 am» կայքի խմբագիր Սաթիկ Սերյանյանը. 
«ՊՈԱԿ-ը համալրված էր ոչ թե լրագրողներով, այլ ադրբեջանագետներով, փորձագետներով, որոնք ապահովեցին այդ հաղթարշավը մեդիա դաշտում»: 

«Առկա» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանդին Պետրոսովը. 
«Արա Սաղաթելյանից բացի ոչ մեկը չէր կարող ստեղծել նման կենտրոն, որտեղ հրավիրվել էին փորձագետներ, ոչ միայն Հայաստանից այլև արտասահմանից: Այն մեծ ներդրում էր իր կողմից պետության շահերի տեսանկյունից և արվել է մեծ աշխատանք, որը տեսանելի էր։ ԵՎ պետությունը, երևի, պետք է գնահատեր այն արդյունքը որը կատարել է կենտրոնը Արա Սաղաթելյանի ղեկավարման տարիներին»: 

«Para TV» -ի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը
«Երկար տարիներ աշխատել ենք Արա Սաղաթելյանի հետ, ով փաստավավերագրական ֆիլիմի համար տրամադրել է տեղեկատվություն, որը շատ ծանր ինֆորմացիա է, որը գտնելու համար պահանջվում են տարիներ։...   

2016 թվականին տրվում էր ճշգրիտ տեղեկատվություն ՊՈԱԿ-ի կողմից, ի տարբերություն 2020 թվականի, երբ բոլոր լրատվամիջոցները խաբված էին:

Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ ինքը մեղավոր չէ և կարող է գնալ և գիտությամբ զբաղվել, ես կարծում եմ, որ նա պետք է գա և ասի, թե ինչու է ինքը սուտ խոսել, ոչ թե Արա Սաղաթելյանը պատասխան տա նրա համար, ինչը չի արել»։ 

«Արմենիա սպուտնիկ» լրատվականի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն
«Արա Սաղաթելյանը կարող էր ինձնից խնդրել գտնել «Նեզավիասիմայա Գազետա» թերթի բնօրինակ, որտեղ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ինտերվյուի ժամանակ ընդգծել էր Խոջալուի հետ կապված դեպքերի շատ կարևորագույն փաստեր։ Եվ դրա համար պետք է այնքան խորացած լինել Ղարաբաղյան այդ պրոբելի նրբությունների մեջ, որ կարելի էր շատ տպավորիչ լրատվական պրոդուկտներ պատրաստել այն լսարանի համար, որը այնքան էլ պատկերացում չունի ինչ է կատարվել մեր տարածաշրջանում և Ղարաբաղում այն ժամանակ»։ 

«Para TV» -ի լրագրող Արման Սուլեյմանյանը
«Արիկ Սաղաթելյանի մասնագիտական հմտությունների, ունակությունների մասին խոսելիս նախ և առաջ շատ կարևոր եմ համարում, որպեսզի հեռուստադիտողը հասկանա, որ վերջին առնվազն 20 տարվա ընթացքում երբևիցե չի եղել ժամանակաշրջան, երբ Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ աշխատող ինֆորմացիոն պատերազմի մարտիկները ընդհնարապես կասկածի տակ հայտնվեն: Այսինքն՝ նույնիսկ եթե տվյալ մարդկանց հայացքները այս կամ այն կերպ չեն համընկել օրվա իշխանության հետ, միևնուն է՝ նրանց մասնագիտական որակները և պետությանը ծառայելու պատրաստակամությունը երբեք կասկածի տակ չի դրվել»։

«Առավոտ» թերթի գկխավոր խմբագիր Արամ Աբարահամյանը.
«2016 թվականին, անկախ նրանից, թե ինչպես էր ռազմական գործողություններն ընթանում, տեղեկատվական պատերազմն ավելի շահեկան էր Հայաստանի համար և այդտեղ մեծ դեր էր կատարում այն կառույցը, որը ղեկավարում էր Արա Սաղաթելյանը: Մեծ նշանակություն ուներ նաև նրա լավ և ջերմ հարաբերությունները բոլոր լրատվամիջոցների հետ՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ ուղղվածություն ունեին»:

 


Բոլորի ամբողջական խոսքը՝ դիտեք ֆիլմում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Բանակը ինտրիգներից հեռու պահեք, մի մտեք այդ դաշտ. Տիգրան Աբրահամյան
«Մենք դեռ ամբողջությամբ չգիտենք, թե ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով մեզ այս կետին հասցրեց և պատասխանատվության ի՞նչ բաժին ունի»։
Աղբյուր` Panorama.am
23:33
Զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին
Վայոց Ձոր մարզ աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է համայնքներից մեկի գերեզմանատուն՝ ծաղիկներ դնելու պատերազմում զոհվածների...
Աղբյուր` Panorama.am
21:47
Անհնար է լուծել Հայկական հարցն առանց հայերի մասնակցության. Միքայել Մինասյան
«Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական դաշտում սնանկացած Նիկոլյան ռեժիմին ոչինչ չի մնացել բացի 5000-ամյա պատմություն ունեցող էթնոսի էքզիստենցիալ հարցերի առևտրից»։
Աղբյուր` Panorama.am
21:10
«Հայաստանի 7 հրաշալիքները» ծրագիրը` նվիրված մեծ հայագետ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին
Ծրագրի շնորհանդեսը կկայանա ապրիլի 18-ին, ժամը` 14:00-ին, Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Աղբյուր` Panorama.am
20:29
Ղազարյան. Ուրիշի հաջողություններով հպարտացող սուտասանի ազդեցությունից Ձեզ բոլորիդ հեռու պահելու համար ասեմ
Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14կմ երկարություն ունեցող և 1 մլրդ 180 մլն դրամ ճանապարհի հիմնանորոգման գործընթացը սկսել է 2014 թվականին
Աղբյուր` Panorama.am
20:00
Մարտիրոս Սարյանը՝ հայկական հուշարձանների պաշտպան
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
Աղբյուր` Panorama.am
19:53
Ինչպե՞ս պաշտպանվել սեզոնային ալերգիաներից
Սկսվել է սեզոնային ալերգիայի շրջանը: Ալերգոլոգ-իմունոլոգ,  հաղորդավար Ալեքսեյ Բեսմերտնին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:46
Նավթի անբարեխիղճ արդյունահանման պատճառով ԱՄՆ-ում 117 մլրդ դոլարի բնապահպանական վնաս է հասցվել
Միացյալ Նահանգների հարավային շրջաններում թերթաքարային նավթի արդյունահանման պատճառով տեղի է ունեցել էկոլոգիական աղետ: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:42
Սովորություններ, որոնք անքնություն են առաջացնում. Ալեքսանդր Մյասնիկով
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ասել է, որ առավել հաճախ մարդու սխալ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի լուսապատկերային ցուցադրություն՝ Հանրապետության հրապարակում
Ապրիլի 18-ին, ժամը 20:00-22:00 «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը Երևանի  Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ինչո՞ւ են լոռեցիները դեմ նոր հանքավայրի բացմանը
Հայաստանում մետաղական հանքերի թվով առաջատար մարզերից է Լոռին։ Չնայած դրան, մարզի ընդերքի  նկատմամբ ՝  միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:24
Twitter-ի աշխատանքները խաթարվել են
Twitter սոցիալական ցանցը հայտնել է հաղորդագրություններ ներբեռնելու հետ կապված խնդիրների մասին: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ժիրինովսկու եկամուտն ամենամեծն է Պետդումայի խմբակցությունների ղեկավարների շրջանում
ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին 2020 թվականին վաստակել է 39 միլիոն ռուբլի: Սա ամենամեծ ցուցանիշն է Դումայի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 728 մարդ
Փետրվարի սկզբից Մյանմայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 728-ի: Մյանմայի քաղբանտարկյալներին...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից
Ֆրանսիայում թրոմբոզից ութ մարդ է մահացել ՝ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումից հետո: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:35
Կրկեսի միջազգային օրը նշվում է ապրիլի երրորդ շաբաթ օրը
Ամեն տարի, ապրիլի երրորդ շաբաթ օրը, կրկեսային համաշխարհային համայնքը և այս զարմանալի արվեստի սիրահարները նշում են անսովոր ուրախ տոն ՝ կրկեսի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ասադ. Սիրիացիները կհասնեն երկրի ողջ տարածքում ինքնիշխանության վերականգնմանը
Այսօր սիրիացիները նշում են անկախության 75-ամյակը՝ ֆրանսիական և բրիտանական գաղութարար զորքերի տարհանման օրը՝ ծաղկեպսակներ դնելով զոհված հերոսների...
Աղբյուր` Panorama.am
18:26
ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինացի դիվանագետից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկիրը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին գերատեսչություն կանչելը:...
Աղբյուր` Panorama.am
18:14
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրական ավելանում է 1,219-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1,219-ով: Ինը մարդ է մահացել, գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:06
«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր կիրականացնի
«Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սահմանային իրավիճակը վերահսկվում է. ՊՆ
Ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռի կործանման հետևանքով մեկ զոհ կա
Կրասնոդարի մերձակայքում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: Վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
17:48
Լեոնիդ Կրավչուկը հայտնել է ՌԴ-ի հետ Ուկրաինայի փոխզիջման գնալու պայմանը
«Հիմնական պայմանը, որով Կիևը պատրաստ է փոխզիջման գնալ Մոսկվայի հետ, Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիային վերջ տալն...
Աղբյուր` Panorama.am
17:36
17.04.2021. Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ռուբեն Գևորգյան. Մենք իրավիճակի թելադրանքով կամ հանգամանքների բերումով ստեղծվող կուսակցություն չենք
Այսօր ստեղծվեց «Ազգ, բանակ հայրենիք» կուսակցությունը։ Կուսակցության նախագահ ընտրվեց Ռուբեն Գևորգյանը։ Իր ելույթում Ռ. Գևորգյանը...
Աղբյուր` Panorama.am
17:19
ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը Արմեն Սարգսյանը չի ստորագրելու, բայց չի էլ դիմելու ՍԴ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մենք օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք բռնակալական կառավարման մոդելի, ըստ Ծերուկի գնահատականի. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքական դիսկուրսի հիմնական թեման արդար հասարակության ստեղծումն է...
Աղբյուր` Panorama.am
16:46
Իրանը հրապարակել է Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կատարած անձի անունը
Իրանի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ պարզել են Նաթանզի միջուկային կայանում դիվերսիա կազմակերպած մարդու ինքնությունը: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}