Իրավունք 13:43 03/03/2021 Հայաստան

ՄԻՊ աշխատակազմի Խարբերդի մանկատուն չհայտարարված այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել  «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝

. հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում:

Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը: Ուստի, գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցներ.

.  փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների (օրինակ` հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա: Մինչդեռ, անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան և ֆիզիկական առողջության արձանագրված դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր և հետևողական իրականացված աշխատանքի արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր և անխոչընդոտ ապահովման համար.

. սաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորվում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.

. սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց: Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որևէ սանի այս կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ: Արդյունքում, սաների խմբերը գործնականում ձևավորվում են հիմնականում սաների առօրյա խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոտեցմամբ, այլ ոչ յուրաքանչյուր սանի զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանց իրացմանը նպաստելու նկատառումներով: Նշված չափորոշիչների և դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է նաև հաստատության տնօրինության աշխատանքը.

. բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռք բերումը:

Ուստի, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ և ինքնուրույն կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում բարձրաձայնվել է նաև չափահաս սաների, հաստատության աշխատակիցների և տնօրենի կողմից.

. որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.

. չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝ երեխայի խնամք և իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում արական և իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի ապահովում նրանց կենսակերպին և կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների տարիքային, վարքագծային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

Առավել ևս պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:  

. սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝  դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛  աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա.

. հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս խնդիրը և փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել առաջարկներ և ուղարկվել պետական իրավասու մարմնին:

Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ, պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝

. սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր (բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ), ինչը կարևոր ազդեցություն է ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից.

. սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական խնդիրները լուծվում են նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ.

. հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների, օրինակ, ստեղծագործական, արհեստագործական և այլն, ինչպես նաև մասնագիտական հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով.

. չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների սղությանը՝ սաների խնամքի և հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների և միջոցների չբավարարող քանակը ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության համագործակցության արդյունքում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:09
Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը. «Հայրենիք» կուսակցություն
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը»։
Աղբյուր` Panorama.am
21:26
Գերմանիայի պետնախարար․ Մեկ անգամ ևս կոչ անեմ Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել հռետորաբանության սրումը
«Ուզում եմ մեկ անգամ ևս կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Մենք պարբերաբար հիշեցնում ենք Ադրբեջանին Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
20:49
Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում , մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Զախարովա
Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
20:27
ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Արիության մեդալով»
ՀՀ նախագահի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արիության մեդալով են պարգևատրվել...
Աղբյուր` Panorama.am
20:18
Դատախազության շենքի մոտ լարված իրավիճակ է
Դատախազության շենքի մոտ իրավիճակը լարված է։ Քաղաքացիները փորձում են մտնել դատախազության շենք, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս՝ քաշքշելով...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ներսի թուրքի դեմ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի․ Արծվիկ Մինասյան
Շատ հստակ և օրենքի հիման վրա պահանջներ ունենք։ Այս մասին ՀՀ Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց  ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու․ Մ․ Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանրահավաքի մասնակիցները դատախազության մոտ են
Արամ Մանուկյանի արձանի մոտից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի դատախազություն։ Դատախազության մոտ ընդդիմադիր գործիչները ներկայացրեցին...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ես զգուշացնում եմ ձեզ այն բռնապետության մասին, որը դուք հենց հիմա կառուցում եք․ Մ․ Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Թելեգրամյան ալիքում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.  «2018-ի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց․ Շուռնուխի ղեկավար
Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը կներկայացվի դատարան․ Գայանե Պապոյան
Փաստաբան Գայանե Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի գործուն մասնակցությամբ և...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ձերբակալված սյունեցիներին իրենց աջակցություն են հայտնում քաղաքացիները
Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել՝ ի աջակցություն սյունեցիների։ Մինչ հանրահավաքի մեկնարկելը,...
Աղբյուր` Panorama.am
18:49
Վենետիկի հանձնաժողով․ Ընտրական օրենսդրության փոփոխությունները ողջունվում են, բայց անհրաժեշտ են հետագա բարելավումներ
Եվրախորհրդի սահմանադրական իրավական փորձագետների մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը հրատապ համատեղ եզրակացություն են հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
18:37
ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել հետախուզվողներ
Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել Հայաստանի երկու քաղաքացի։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից...
Աղբյուր` Panorama.am
18:27
Եվրոպական երիտասարդական օլիմպիական 15-րդ ձմեռային փառատոնը կհետաձգվի
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն /ԵՕԿ/ և Ֆինլանդիայի ԱՕԿ-ը որոշել են հետաձգել առաջիկա դեկտեմբերին Վուոկատի քաղաքում նախատեսված եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
18:17
Արշակունյաց պողոտայում մահվան ելքով պայթյունի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օերնսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի...
Աղբյուր` Panorama.am
18:11
ՄԻՊ. Անընդունելի են Սյունիքի մարզպետարանում Փաշինյանի արած հայտարարությունները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանց հետ կապված ձերբակալումներին։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել ստորագրմանը ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին»...
Աղբյուր` Panorama.am
17:59
Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց. Ռ. Հայրապետյան
Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց: Նրա...
Աղբյուր` Panorama.am
17:45
Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին. Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, iLur.am-ի փոխանցմամբ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին, մեկնաբանել է. «Սադիզմի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Գորիսի փոխքաղաքապետին պատճառվել են մարմնական վնասվածքներ. Տեղյակ է պահվել ՄԻՊ-ը
Գորիսի  փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ի՞նչ գործ ունի Արփի Դավոյանը ԱԺ-ում, ոնց որ ես գնամ գինեկոլոգների կոնֆերանս վարեմ. Պետրոսյան
Նիկոլը որ մի տեղ գնում է, իրեն նսեմացնում են, հետո գալիս է ու սկսում վրեժխնդիր լինել մարդկանցից»,- քննչական կոմիտեի մոտ լրագրողներին ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մի՛ վերածեք մեր կառույցը հակառուսական ակումբի. Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԵԽԽՎ-ում կրկին որպես Եվրոպայի գերակա խնդիր քննարկվել է ռուս ընդդիմադիր Ալեքսի Նավալնու հարցը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
17:09
Վարույթ իրականացնող մարմինները չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը. Մեղրիի քաղաքապետի պաշտպան
Գայանե Պապոյանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել ձերբակալման իրավաչափությունը:
Աղբյուր` Panorama.am
16:48
Նիկոլի վերջը լինելու է Սյունիքում` սկսվեց Գյումրիից, կավարտվի՝ Սյունիքում. Հայկազուն Ալվրցյան
«Ինչո՞ւ նորից Նիկոլը Սյունիք գնաց, քանի որ առջևում ապրիլի 24-ն է, ինչն իրենց համար ուրախության օր է։ Եվ  իրենք իրենց տոնական օրվա...
Աղբյուր` Panorama.am
16:30
Այս պահին բերման ենթարկվածները 16-ն են, բոլորը Սյունիքից. Արման Աբովյան
«Այս պահին բերման ենթարկվածները 16-ն են, բոլորն էլ Սյունիքի մարզից են:  Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ինքնակամ է ներկայացել:...
Աղբյուր` Panorama.am
16:24
Կա՞ որևէ մեկը, որն այլ բացատրության ունի այս խայտառակ վիճակին. Արման Սաղաթելյան
Նա խնդրեց ՔԿ մոտ ծառայություն իրականացնող փոխգնդապետին հեռացնել առանց տարբերանշանի, անձնական կրծքանշանի բոլոր ոստիկաններին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}