Մնում է հարց հնչեցնեք՝ ինչու է աղմկում գետը. Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ-ն շարունակում է քննարկել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարության քաղաքական լինել-չլինելու հարցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահը դիմել էր դատավորներին ու հորդորել՝ իրենց գործով ցույց տալ՝ իրենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ։
Թեև այսօրվա ԱԺ նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահը տեղեկացրեց, որ օրակարգային հարցից դուրս որևէ հարցի չի պատասխանելու՝ հատկապես կապված իր այդ հայտարարության հետ, այնուամենայնիվ, իմքայլական պատգամավորները մեկ մյուսի հետևից անդրադառնում էին այդ հայտարարությանը։
Այս հանգամանքը, կարծես թե, մտահոգեց անկախ պատգամավոր Գևոր Պետրոսյանին, որը տեղից կոչ արեց գործընկերներին՝ չշեղվել օրակարգից և քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր հաստիքի համար ներկայացված 2 թեկնածուների հարցը։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց Գևորգ Պետրոսյանին և ասաց. «Հլը դուք օրակարգը պահեք, նոր»։
Սակայն Գևորգ Պետրոսյանը հակադարձեց, թե ինքը պահում է։
Ալեն Սիմոնյանն էլ բարկացած վրա բերեց. «Տեղից մի խոսացեք, դուք հլը Կանոնակարգ օրենքը պահեք»։
Գևորգ Պետրոսյանն էլ ասաց. «Մնում է հարց հնչեցնեք, թե ինչու է աղմկում գետը», որից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել։
Ապա Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Պարոն Պետրոսյան, ես միշտ Ձեր հարցերի խորությունը նկատել եմ, բայց գետի և մնացածի հետ կապված..., խնդրում եմ տեղից չխոսել»։
Գևորգ Պետրսյանն էլ արձագանքեց. «Իյա՛»։
«Բա՛»,- եղավ Ալեն Սիմոնյանի պատասխանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը