03.03.2021. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք: Առողջացել է 168 հիվանդ: Մեկ օրում մահացել է 3 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172816 դեպք, որոնցից 163906-ն` առողջացած, 3202-ը` մահվան ելքով: Մահվան ևս 819 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4021 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 739116 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 02.03.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 01.03.2021. Կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 28.02.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 4 007 հիվանդ
- 27.02.2021. Կորոնավիրուսի հետևանքով 7 մահ է գրանցվել
- 26.02.2021. Կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
- 25.02.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 24.02.2021. Կորոնավիրուսի 273 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 23.02.2021թ. Համավարակից ի վեր Հայաստանում կորոնավիրուսով 3 977 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց