Հասարակություն 16:55 04/03/2021 Տարածաշրջան

Լիբանանի Ֆանարից մինչև ադրբեջանական բանտեր․ ֆրանսիական L'Orient-Le Jour-ը՝ Մարալ Նաջարյանի մասին

Լիբանանի ճգնաժամի պատճառով տեղահանման արդյունքում այս հայ վարսահարդարուհին հայտնվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեջ: Երեք տարի այրի լինելով՝ Մարալ Նաջարյանն աշխատում էր Ֆանարի (գյուղ Լիբանանում) իր փոքրիկ վարսավիրանոցում՝ իր 23-ամյա դստեր հետ:

Նրա քույրը՝ Անին, վաճառքի ներկայացուցիչ է: 2019-ի վերջին Լիբանանին ծանր հարված հասցրած տնտեսական ճգնաժամը ավելի ու ավելի է հարվածում նրանց: Առօրյա կյանքը դժվարանում է, երկու քույրերը՝ յոթ երեխաների ընտանիքից, երազում են նոր հորիզոնների մասին: Այսպիսով, ամիսների ընթացքում ավելի կոնկրետ ցանկություն է ծնվում՝ հեռանալ Լիբանանից: Լինելով հայկական ծագմամբ,  նրանք, բնականաբար, կողմնորոշվում են դեպի Հայաստան։ Այս մասին գրում է L'Orient-Le Jour-ը՝ անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ հայտնված Մարալ Նաջարյանի պատմությանը։

2020-ի օգոստոսի սկզբին երկու քույրերը գնում են Բեյրութ-Երևան ինքնաթիռի իրենց տոմսերը: Նրանք թողնում են իրենց երեխաներին՝ հետագայում նրանց բերելու ծրագրով, եթե ամեն ինչ լավ լինի: Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած մահացու պայթյունը վերջին կաթիլն էր:

«Մենք զգում էինք, որ ճիշտ ընտրություն ենք կատարում, որ նույնիսկ ավելի շուտ պետք է հեռանայինք»,- պատմել է Մարալ Նաջարյանի քույրը՝ Անին:

Ըստ հայկական սփյուռքի նախարարության, պայթյունին հաջորդող օրերին ավելի քան հազար հայկական ծագմամբ լիբանանցիներ հեռացել են Լիբանանից՝ հաստատվելով Հայաստանում:

Օգոստոսի 25-ին Մարալն ու Անին թռչում են Երևան: Նրանք իշխանություններից օգնություն են խնդրում և իմանում, որ կա Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու ծրագիր։

Մոտ 20 օր անց Անին և Մարալը ուղևորվում են Բերձոր (Լաչին) և մնում հյուրանոցում, մինչ նրանց կացարանը պատրաստ կլինի, բայց սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ Երկու քույրերը մեկ շաբաթ մնում են թաքնված հյուրանոցում:

«Մենք լիբանանցիներ ենք, գիտենք ինչ է պատերազմը»,- ասում է Անին ու հավելում, որ կարծում էին, որ մի քանի օր այն կտևի ու Հայաստանը կհաղթի, ինչպես նախորդ անգամ։

Սակայն պատերազմը շարունակվում է, Մարալն ու Անին հապճեպ փախչում են դեպի Երևան, որտեղ նրանք մնում են ռազմական գործողությունների ժամանակ: Հրադադարը ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 10-ից: Հայաստանը պարտվել է: Հաջորդ օրերին Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում Լեռնային Ղարաբաղի մի քանի հատվածների վրա, ներառյալ Լաչինը, որտեղ պետք է հաստատվեին երկու քույրերը:

Ձմեռները Կովկասում դաժան են, իսկ սեպտեմբերից ջերմաստիճանը նվազում է, ուստի Նաջարյան քույրերը որոշում են ուղարկել Մարալին՝ իրենց ձմեռային իրերը Ղարաբաղի հյուրանոցից բերելու համար։ Նոյեմբերի 10-ին, ճաշից հետո, նա ճանապարհ ընկավ Վիկեն Եվջելկյանի՝ հայազգի մեկ այլ լիբանանցու ուղեկցությամբ, որն օգտվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում հաստատվելու նույն ծրագրից: Պատերազմի տարիներին Վիկենը մեկ շաբաթ կամավոր զինվոր էր հայկական բանակում:

Երեկոյան Մարալը զանգահարում է քրոջը և ասում, որ բենզին են լցնում Գորիսում՝ Բերձորի հյուրանոցից մեկ ժամ հեռավորության վրա: Հետո ոչինչ:

Բախումների ավարտից ի վեր Մարալ Նաջարյանը ավելացվել է անհայտ կորածների շարքում՝ 200-ից 300 հայ զինվորներ և խաղաղ բնակիչներ: Նրանց մեջ կան ոմանք, ովքեր սպանվել են, բայց նրանց մարմինները չեն հայտնաբերվել կամ նույնականացվել: Մյուսները գերի են վերցվել:

Նշվում է, որ նոյեմբերի 24-ին Մարալի ֆեյսբուքյան հաշիվն ակտիվանում է: Նրա ընտանիքը հաղորդագրություններ է ստանում ռուսերեն, բայց, ինչպես ասում է Անին, իրենք ռուսերեն չեն խոսում։ Բայց դա կարող էր նշանակել միայն մեկ բան. հեռախոսն ադրբեջանցիների ձեռքում էր:

«Նրանց լեզուն նման է թուրքերենին, որը ես մի փոքր խոսում եմ: Ուստի մենք պատասխանեցինք նրանց հաղորդագրություններին թուրքերեն»,- ասում է Անին։

Այս փոխանակումների միջոցով ընտանիքը հույս ունի տեղեկատվություն ստանալ: Բայց նա արագ հասկանում է, որ չի կարողանա դրանից շատ բան քաղել․մի օր ասում են նա մահացել է, իսկ մյուս օրը՝ ողջ է:

Ասվում է, որ նոյեմբերին համացանցում է հայտնվում տեսանյութ, որում Վիկենը, ակնհայտ ճնշման տակ, խոստովանում է, որ ինքը լիբանանցի վարձկան է: Բայց Մարալին վերաբերող տեղեկություններ չեն հայտնվում: Հուսահատված՝ Անին կապվում է Հայաստանի և Լիբանանի իշխանությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ:

«Երբ ես զանգում եմ, ինձ հարցնում են՝ արդյոք նորություն ունեմ, փոխանակ ինձ տեղեկատվություն տան: Աշխարհը գլխիվայր է»,- ասում է Անին։

2021 թ. փետրվարի 12-ին, Կարմիր խաչի լիբանանյան մասնաճյուղը կապվել է Մարալի մտերիմների հետ: Կազմակերպությունը կարողացել է այցելել նրան Գուբիստանում՝ Բաքվից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բանտում, նա ողջ ու առողջ է: «Մենք այլ բան չգիտենք: Մենք չգիտենք, թե ինչ վիճակում է նա, ինչպես են վերաբերվում նրան»,- ասում է Անին:

«Ռազմագերիների ազատ արձակումը և հայրենադարձությունը հստակ համաձայնեցված են նոյեմբերի 9-ի համաձայնագրով, և Հայաստանը ընդունել է փոխանակումը՝ բոլորը-բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, հավելելով, որ Հայաստանը բոլոր ջանքերը գործադրում է հնարավորինս շուտ հայրենադարձելու բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այդ թվում՝ Մարալ Նաջարյանին:

Լիբանանի և Հայաստանի Կարմիր խաչի պատվիրակությունները չեն ցանկացել խոսել «L'Orient-Le Jour»-ի հետ, միայն ասել են, որ ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի, Հայաստանի և Լիբանանի կառավարությունների հետ:

«Այն փաստը, որ Մարալը երկու քաղաքացիություն ունի, չի փոխում նրան առևանգելու և պատանդ վերցնելու փաստը, և որ նա պետք է ազատ արձակվի: Նա քաղաքացիական գերի է», - ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Սոցիալական ցանցերում Մարալի ընտանիքը կիսվում է #FreeMaral հեշթեգը՝ հուսալով, որ լրատվամիջոցների լուսաբանումը կկանխի Ադրբեջանի կառավարության կողմից Մարալին վնասումը։

Առայժմ Լիբանանի իշխանությունները հրապարակավ չեն մեկնաբանել Մարալ Նաջարյանի գործը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Զինծառայողին ծառից կախված գտնելու փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի  հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում նորակոչիկ զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ 360.1...
Աղբյուր` Panorama.am
11:30
21.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Արցախում երեկ կատարվել է 131 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում...
Աղբյուր` Panorama.am
11:23
Ուրանի 60 տոկոս հարստացմամբ Իրանը թշնամիներին ցույց տվեց իր միջուկային կարողությունը. Սալեհի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ ներքին կարիքների բավարարման նպատակով ուրանի 60...
Աղբյուր` Panorama.am
11:18
21.04.2021. Կորոնավիրուսի 1033 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4931 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:17
Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ
Հնդիկ բժիշկները արևմտյան Բենգալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարբերակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
11:14
ՈւԵՖԱ-ի նախագահը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի թիմերի Սուպեր լիգայից դուրս գալը
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Շեֆերինը մեկնաբանել է Սուպերլիգայի ստեղծման նախագծից անգլիական թիմերի...
Աղբյուր` Panorama.am
11:01
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի մասին Ալիևի հայտարարությունը
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի մասին երկրի նախագահ Իլհամ Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
10:56
«Կասպերսկի» . Չարագործները ամբողջ թափով շահագործում են Windows-ի զրոյական օրվա խոցելիությունը
«Կասպերսկի» ընկերության հետազոտողները հայտնաբերել են CVE-2021-28310 զրոյական օրվա խոցելիություն Աշխատասեղանի պատուհանների մենեջերում...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան օրն է
«Մի բան է հստակ՝ կյանքը ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում։ Եվ դա հրաշալի է»:
Աղբյուր` Panorama.am
10:42
Արման Թաթոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
«Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ»:
Աղբյուր` Panorama.am
10:37
Արման Բաբաջանյանի հույսը տրանսգենդերներն են. պատգամավորը խոստացել է ինչ որ բան տալ նրանց․ Politik.am
Politik.am-ը գրում է․ «Մեր նախորդ հրապարակումներից մի քանիսում գրել ենք այն մասին, որ Հայաստանի տրանսգենդերները քաղաքական աջակցություն են...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նիկո՛լ, թուրքի շուն. սյունեցիները «դիմավորում» են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում դիմավորել են վիրավորանքներով ու հայհոյանքներով։ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ թուրք, Նիկոլ թուրքի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մովսես Հակոբյան. Օնիկ Գասպարյանը շատ ասելիք ունի
«Եթե ԱԽ գրասենյակը գաղտնազերծումներ է անում, ապա անհրաժեշտություն կա ամբողջությամբ գաղտնազերծել, ոչ թե մեկ կտոր, երբ Օնիկ Գասպարյանի խոսքը...
Աղբյուր` Panorama.am
10:22
ԱՀԿ-ն մտահոգված է երիտասարդների շրջանում կորոնավիրուսի տարածման ներկա արագ ընթացքի կապակցությամբ
Աշխարհը քովիդ 19 հիվանդության տարածումը կզսպի եկող մի քանի ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարարել է Առողջապահության համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
10:16
Ադրբեջանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել թալիշ բլոգերին՝ Թալիշի դրոշով նկարվելու ու այն տանը պահելու համար
2020 թվականի հուլիսին Պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված թալիշ բլոգերին Բաքվի դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝...
Աղբյուր` Panorama.am
10:10
Անդրանիկ Թևանյան. Կախարդական փայտիկ VS Երկաթե շերեփ
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1878 թվականից սկսած հայ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ադամ Շիֆը՝ Բայդենին․ Ցեղասպանություն բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի
Կոնգրեսական Ադամ Շիֆը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում՝ բաց նամակով դիմելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` Հայոց ցեղասպանությունը հստակ և...
Աղբյուր` Panorama.am
09:58
Հարութ Սասունյան. Կիլիկիո կաթողիկոսությունը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի
2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (կենտրոնը՝ Լիբանան, Անթիլիաս) դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
09:52
Բաքուն չի կարող թույլ տալ՝ Հայաստանը բանակը բերի մի վիճակի, որ կարողանա սպառնալ Ադրբեջանին․ Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի կարող թույլ տալ՝ Հայաստանն իր բանակը հասցնի այնպիսի վիճակի, որում կարող է սպառնալ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Կտեսնենք՝ որ ուժը որ ոլորտը կտնօրինի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է թիմակիցներից ոչ մեկի սիրտը չկոտրել, ասել է՝ ովքեր ցուցակում չեն լինի,...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Մանե Թանդիլյանին «Առաքելություն» կուսակցության լիդեր դարձնելով՝ որոշել են կոտրել Մարուքյանի ձայները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 20-ի հնարավոր ընտրություններից առաջ իշխանությունը պայքարի մի քանի թիրախներով է գնում: Քանի...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտարարագրում խախտումների վերաբերյալ դատախազություն հաղորդում է ներկայացվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Եթե ԸՕ լայն փաթեթը առաջիկա տասը օրում քվեարկվի, ապա որոշ դրույթներ կկիրառվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Ինչ էին քննարկում Վաղարշակ Հարությունյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ  Բարձրագույն դատական խորհուրդ էր ժամանել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Իրավունք». Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լինելու իրականացնել
«Դեռևս վարչապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փոխել՝ ժամկետը...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Իշխանությունների նպատակները ձախողվել են. Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ բան չեն կարողացել գտնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների նպատակները՝ հերթական...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Մարզերում ինչո՞ւ է արտահերթ ընտրությունները ոգևորություն առաջացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մարզերում ոգևորություն են առաջացրել, բայց մարդիկ ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
09:13
Մամուլի ազատության սանդղակում Հայաստանը նախոդ տարվա համեմատ նահանջել է երկու միավորով․ Լրագրողներ առանց սահմանների
Բազմազան, սակայն դեռևս` ոչ անկախ. այսպիսի բնութագրում է տրվում Հայաստանի մամուլին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}