«Եվրատեսիլի» կազմակերպիչները թույլ չեն տվել բելառուսական երգը
Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է Բելառուսի ներկայացուցչի «Ես կսովորեցնեմ քեզ» երգը թույլ չտալ կատարել մրցույթում այժմյան տեսքով։
«Մենք նամակով դիմել ենք Բելհեռուստառադիոընկերությանը, որը պատասխանատու է «Եվրատեսիլ»-wum Բելառուսի մասնակցության համար, հայտնել, որ այժմյան տեսքով երգը չի կարող ներկայացվել մրցույթում»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ներկայացված է միության կայքում։
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ բելառուսական կատարողի երգի վերլուծությունը ցույց է տվել, որ այն «կասկածի տակ է դնում մրցույթի ոչ քաղաքական բնույթը»։ Միությունը առաջարկել է ուղարկել ստեղծագործության փոփոխված տարբերակը կամ ընտրել նոր երգ՝ համապատասխան մրցույթի կանոններին։ Հակառակ դեպքում այս տարի Բելառուսը կարող է որակազրկվել։
«Եվրատեսիլ» մրցույթը կայանալու է մայիսի 22-ին Ռոտերդամում։