Հասարակություն 15:21 15/03/2021 Հայաստան

Երկու որդի, երկու եղբայր՝ Ջրականին

«Պատերազմն ինձնից խլեց մեծ տղայիս՝ Հարութին, հույս ունեմ, որ գոնե փոքրիս՝ Նարեկիս, կգտնենք, մտածում ենք, որ գերի է..., չնայած իրեն ճանաչողներն ասում են՝ Նարեկը գերի ընկնող տղա չէր»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Թեհմինե Թևոսյանը։

Թեհմինե Թևոսյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ է, նրա երկու որդիները՝ Հարութ և Նարեկ Վարդանյանները, այս պատերազմի օրերին ծառայում էին Ջաբրայիլում։

«Սիրտս ոնց հանգստացավ»

Պատերազմի բոթը հասել էր ընտանիքին սովորական թվացող մի օր, երբ նրանք աշխատում էին հողամասում. հարազատներից մեկը զանգել է և լուր տվել՝ պատերազմ է։

«Բահը գցեցինք ու վազեցինք տուն, որ զանգենք ու երեխեքի հետ խոսենք։ Բայց զանգերին Հարութը չէր պատասխանում, ավելի ուշ ինքը զանգեց, հարցրինք՝ պատերա՞զմ է, ասաց՝ հա, թեթևակի, ոչ մի լուրջ բան չկա։ Մեզ ասաց՝ դուք լավ եղեք, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Նարեկիցս էլ նորություն չկար, իրեն էլ զանգեցինք, ասաց՝ մի վախեցեք, ամեն ինչ նորմալ է, դուք հանգիստ եղեք»,- պատմում է մայրը։

Այսպիսի պատասխան ծառայող տղաները տալիս էին բոլոր մայրերին։ Պատերազմից վատ իրենց մայրերի տխրությունն էր ու ցավը...

Եթե կրտսեր որդու հետ գոնե պատերազմի առաջին երեք օրերին կարողանում էին խոսել, ապա ավագ որդին՝ Հարութը, «հեռախոսի հետ սեր չուներ» ու տեղեկություն ծնողներն ավելի հաճախ ստանում էին ընկերոջ՝ Դավթի միջոցով։

«Զանգում էինք Դավիթին, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, ապա հեռախոսը հասցնում էր Հարութին, որ խոսենք։ Հույս էին տալիս, ասում՝ ամեն ինչ լավ է...։ Հարութիս վերջին զանգը հոկտեմբերի 4-ին եղավ, առավոտ շուտ զանգեց, ասաց՝ չվախենաք, ձեզ լավ նայեք։ Դրանից հետո էլ զանգ չստացանք։ Ինքը անընդհատ ասում էր՝ ձեր տղան վախեցող տղա չի, դուք հանգիստ եղեք, լավ եղեք։ Մենակ մի անգամ՝ ամսի 3-ին զգացի, որ մի բան էն չի, երբ հարցրեց, թե ինչ նորություն կա։

Ես էլ մտածեցի, թե գիտի՝ մեր մոտ էլ է կրակոց, ասացի, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ինքն էլ ասաց, որ ուրիշ բան է հարցնում՝ զինադադար չկա՞»,- մորմոքում է մայրը։

Զինադադար... Ինչ է մտածել մայրը, լսելով, որ որդիները սպասում են զինադադարի, հասկացե՞լ է, որ տեղները նեղ է՝ թեպետ լսել է «ամեն ինչ լավ է»։

Հարութն ու Նարեկը իրար կողք չէին, Հարութի առաջին հարցը տուն զանգելիս միշտ կրտսեր եղբոր մասին էր՝ լուր կա՞, լա՞վ է։

«Վերջին անգամ, երբ ասացի՝ չի զանգել, հույս էր տալիս, թե ոչինչ, կզանգի։ Մյուս օրը, որ զանգեց, ասացի՝ Նարեկը զանգել է, պատասխանեց՝ մա՜մ, ես էլ էդ էի ուզում իմանալ, սիրտս ոնց հանգստացավ»,- կարծես տղայի ձայնն ականջում ասում է մայրը։

Հարութի զոհվելու մասին ընտանիքը տեղեկանում է որդու զինակից ընկերոջ՝ Դավթի քեռուց։ Իսկ Դավիթը զոհվել էր...

Տիկին Թեհմինեի ամուսինն էլ՝ Սաքոն, խնդրել է, որ Դավիթի քեռին իրեն տա այն մարդու համարը, ով զանգել ու լուրը հայտնել էր։ «Ասաց, որ ինքն էլ կներկայանա որպես Հարութի քեռի, որ իրեն էլ ճիշտն ասեն...։ Ճիշտը թե չէ՝ ասում են, որ Դավթի զոհվելը տեսել են, բայց Հարութին ընկնելուց չեն տեսել։ Երևի ուղղակի այդ զինվորն ուզում էր խնայել մեզ»,- մտածում է մայրը։

Այդ դեպքից հետո ընտանիքին լուրեր են հասել, թե Հարութն ուղղակի վիրավոր է, ավելի ուշ ասել են, թե այլ ընկերների հետ խմբով գնացել է հատուկ առաջադրանք կատարելու։ Իսկ վերջում պարզ է դարձել, որ Հարութը զոհվել է ընկերոջ՝ Դավիթի մարմինը խրամատից դուրս բերելու ժամանակ։

«Էդ էնպիսի պոստ էր, որ մեզ ասում էին՝ գուցե անգամ չստացվի երեխեքի մարմիններն այդտեղից հանել։ Բայց հետո, արդեն ոնց որ ուրախանայինք, որ երեխեքի մարմինները դուրս են բերել։ Արդեն հունվարի 28-ին անալիզների պատասխաններն եղան ու Հարութիս մասին վերջնական տեղեկություն ստացանք»,- լացը հազիվ է զսպում մայրը։

Նա պատմեց, որ այդ ընթացքում երազում Հարութին է տեսել՝ ավտոմատը ձեռքին երկնքում կանգնած։

«Կրակում էր, սպիտակ ամպ էր գոյանում։ Ասացի՝ Հարութ ջան, էս ի՞նչ ես անում, խի՞ ես կրակում։ Ինքն էլ պատասխանեց՝ կրակում է, որ սպիտակ ամպով փակի իրեն, թուրքերը չտեսնեն, թուրքերից է պաշտպանվում։ Արթնացա, մտածեցի, որ տղայիս մի բան է եղել, որ երկնքում է..., երկնքից էլ էր թուրքերի դեմ պայքարում»,- խեղդվող ձայնով նշում է մայրը։

«Եթե Հարութը ճիշտ ժամանակին բանակ գնար»

Տիկին Թեհմինեն ափսոսանքով է ասում, որ եթե որդին ճիշտ ժամանակին բանակ գնար, այս դեպքը չէր լինի։

Նա պատմում է՝ Հարութը աչքի հետ կապված շատ լուրջ խնդիր է ունեցել, Մոսկվայում բարդ վիրահատություն անցել, որից հետո որոշել է վերադառնալ Հայաստան, ծառայություն անցնել, որպեսզի ապագայում էլ հնարավորություն ստանա ուսումը շարունակելու և բժիշկ դառնալու։

«Երբ եկանք Հայաստան, 6 ամսով տարկետում տվեցին իրեն։ Իր խնդիրն այնպիսին էր, որ կարող էր սահմանափակումներով ծառայել, բայց ինքը դեմ էր դրան, ասաց, որ չի ուզի իր զինգրքույկում թերի բան լինի։ Ու 6 ամիս ուշ գնաց ծառայության, հունվարի 24-ին պետք է արդեն ավարտեր, տուն գար»,- արցունքի միջից նշում է մայրը։

Թեև երազում էր բժիշկ դառնալ, դպրոցն ավարտել էր գերազանցությամբ, սակայն, Հայաստան վերադառնալուց հետո՝ նախքան բանակ գնալը, Հարութն աշխատանք էր գտել և որոշել՝ որքան հնարավոր է պետք է ընտանիքին օգնի, թեև ընտանիքը որևէ բանի կարիք չի ունեցել։

«Մեր ամենալավ երեխեքին կորցրեցինք»

«Ինքն ամեն կերպ ուզում էր ընտանիքին օգնել, մորն աշխարհի չափ սիրում էր, ուզում էր նրան միշտ ծաղիկեր նվիրել, ժպտալու առիթներ տալ։ Կյանքով լեցուն էր, նախաձեռնող, հետաքրքիր»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Հարութի գործատուն՝ Մարինե Հովեյանը, ում ալրաղացում աշխատանքի էր անցել տղան։

Տիկին Մարինեն ժպիտով է հիշում՝ ինչպես էր Հարութն ուզում վարորդական իրավունքի վկայական ստանալ, հետաքրքրվում էր՝ ինչ պետք է անի, ում դիմի. «Ինքը շատ լավ վարում էր, բայց չգիտեր՝ Հայաստանում ինչպես է վարորդական իրավունք ստանալու կարգը»։

Նրա խոսքով, չի եղել դեպք, երբ Հարութը փորձեր հակադարձել իրեն, կամ գործը կիսատ թողներ։

«Պարտաճանաչ էր, նախաձեռնող։ Իրականում, ալրաղացում աշխատանքը ծանր է, բայց Հարութը սիրում էր, ուզում էր աշխատել, ասում էր՝ ի՞նչ կա, ջահել եմ, բա ո՞վ անի, եթե ես չանեմ։ Ու ես ոնց չէի ուզում, որ Հարութը բանակ գնար, որ իրեն 6 ամսով տարկետում էին տվել, մտածում էի, որ էլի կտան, չի գնա։ Ասում էի՝ Հարութ ջան, դու բանակ չես գնա, բայց ինքը մի օր եկավ ու ժպիտով ասաց՝ ես գնում եմ բանակ»,- հիշում է Մարինե Հովեյանը։

Կորոնավիրուսի հետևանքով ճանապարհները փակվելուց հետո, երբ հասկացել էր, որ զորացրվելուց հետո չի կարողանա ՌԴ մեկնել, Հարութը զանգել էր ընկերոջն ու խնդրել գործատուից հետաքրքրվել, որ երբ բանակից գա, կկարողանա՞ նորից իր հին աշխատանքին անցնել, իրեն կընդունե՞ն։

«Ես էլ ասացի, որ Հարութին փոխանցեն՝ սիրով սպասում եմ իրեն...։ Էն էլ էս պատերազմն այնքան դաժան վարվեց մեզ հետ, մեր ամենալավ երեխեքին, մեր սերունդը կորցրինք»,- ցավով նշում է տիկին Մարինեն։

Ի տարբերություն ավագ եղբոր, Նարեկի հետաքրքրությունները ավելի շատ կապված էին մեքենաների, էլեկտրականության հետ։

«Որ գնացել էինք ՌԴ, մի տատիկի հետ էինք ապրում..., իր տանն ինչ փչանար, մի քանի րոպեում սարքում էր Նարեկը։ Հիմա էդ տատիկը զանգում է, լացում, ասում է՝ ինչի՞ գնացիք, ինչի՞ տարաք երեխեքին։ Ասում է՝ ինչին ձեռք եմ տալիս, երեխեքի սարքածն է»,- պատմում է տղաների մայրը։

Նարեկը երազում էր մեծ ավտոտնակ ունենալու, իր գործը սկսելու մասին։ Սովորական երազանք, լրիվ իրականանալի...

«Մենք էլ հույս ունեինք, որ երեխա ենք մեծացրել, կգան, ամեն ինչ լավ կլինի, երեխեքին կհասցնենք իրենց նպատակներին, մենք էլ երջանիկ կլինենք...։ Բայց մեր կյանքում ամեն ինչ կիսատ մնաց. տունն էլ սարքեցինք, կիսատ մնաց, երեխեքին էլ մեծացրինք, կիսատ մնաց..., ամեն ինչ։ Ամեն օր նույն հարցն եմ տալիս՝ ինչո՞ւ է մեր կյանքում ամեն ինչ կիսատ»,- դողացող ձայնով ասում է մայրը։

«Մայր լինելու իրավունքը»

Վարդանյանների ընտանիքը հույսը չի կորցնում, որ տան կրտսեր որդին՝ Նարեկը, վերադառնալու է։

«Նարեկը լսել է իր եղբոր զոհվելու մասին, հնարավորություն է եղել, որ դիրքից իջնի։ Բայց ինքն ասել է՝ պետք է հասնի իր եղբորը։ Ու այդպես կորավ իր մասին ինֆորմացիան...։ Հիմա նարեկը համարվում է անհետ կորած»,- ցավով ասում է մայրն ու ավելացնում. «Հույս ունեմ, որ Նարեկս տուն կվերադառնա։

Ես մայր եմ, կուզեմ, որ գոնե Նարեկս գա, որ գոնե մայր կոչվելու իրավունք ունենամ, որ գոնե ինձ մայր ասող լինի»։




Զրուցեց Նարե Գևորգյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}