ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Քաղաքական
17:54 17/03/2021
Հայաստան

ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Մարտի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Հայտնում են ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Placeholder
ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել