Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ
Մարտի 18-ին՝ ժամը 19.30‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված երեկո։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ այն կրում է «Հերոսական բալլադ» խորագիրը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Բաբաջանյանի ստեղծագործությունները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի‚ «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։