ԵՊՀ-ում այսօրվանից դասերը կիրականացվեն առկա և հեռավար ձևերի միաժամանակյա զուգակցմամբ
Կրթություն, գիտություն
15:43 17/03/2021
Հայաստան

ԵՊՀ-ում այսօրվանից դասերը կիրականացվեն առկա և հեռավար ձևերի միաժամանակյա զուգակցմամբ

ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ կայքից

Ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպական կարգը սահմանելու մասին հրամանի՝ մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա և հեռավար ձևերի համադրությամբ. դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով:

Առկա և հեռավար դասընթացները պետք է կազմակերպվեն՝ ըստ դասացուցակի: Դասերի սկիզբը պետք է սահմանել 9:30-ը, տևողությունը՝ 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով:

 

Placeholder
ԵՊՀ-ում այսօրվանից դասերը կիրականացվեն առկա և հեռավար ձևերի միաժամանակյա զուգակցմամբ