Լեհաստանում կարանտին է մտցվել
Առողջություն
19:41 17/03/2021
Աշխարհ

Լեհաստանում կարանտին է մտցվել

 Լեհաստանի իշխանությունները կարանտին են մտցրել ամբողջ երկրում ՝ կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պատճառով, հայտարարել է երկրի առողջապահության նախարար  Ադամ Նեդելսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայտարարված միջոցառման համաձայն՝ մարտի 20-ից ապրիլի 9-ը կինոթատրոնները, առևտրի կենտրոնները և ժամանցի հաստատությունները փակ կլինեն: Կրտսեր դպրոցականները տեղափոխվել են հեռավար ուսուցում:

Պաշտոնյան ասել է նաև, որ նոր տիպի վարակի շարունակ  տարածման պատճառը   «բրիտանական» շտամն է,որը հայտնաբերվում է COVID-19- ով վարակված յուրաքանչյուր երկրորդի մոտ։

Placeholder
Լեհաստանում կարանտին է մտցվել