Քաղաքական 09:53 17/03/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Ադրբեջանը հինգ հարյուր տոննա զենք է վաճառել Կոնգոյի բռնապետական վարչակարգին

Սա Ադրբեջանի զարմանալի պատմությունն է, մի երկրի, որն ուրիշներից զենք է գնում իր կարիքների համար՝ վաճառելով տասնյակ միլիոնավոր դոլարների զենք Կենտրոնական Աֆրիկայի երկրներից մեկին:

2021 թ. փետրվարի 22-ին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) հոդված է հրապարակել՝ «Կոնգո-Բրազավիլի տիրակալը գաղտնի զենք է գնում Ադրբեջանից» վերնագրով։ Հոդվածի հեղինակներն են Խադիջա Շարիֆը և Մարկ Անդերսոնը: Կոնգո-Բրազավիլը Կոնգոյի Հանրապետության մեկ այլ անվանումն է:
Ահա OCCRP-ի հոդվածի հիմնական եզրակացությունների համառոտ շարադրանքը.
«Կոնգո-Բրազավիլը 2015 թվականից սկսած հսկայական զենքի պաշար է գնել Ադրբեջանից․ ավելի քան 500 տոննա զենք է առաքվել երկիր մի քանի խմբաքանակներով։

2020 թ. հունվարին Ադրբեջանից ավելի քան 100 տոննա զենք է ուղարկվել Կոնգո-Բրազավիլի Հանրապետական պահակազորին, ներառյալ 775 ականանետային արկ և ավելի քան 400 հրթիռ՝ նախատեսված բեռնատարներից արձակելու համար։

Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Ադրբեջանից զենքի նախկին փոխադրումներն օգտագործվել են 2016 թվականին՝ հետընտրական դաժան հարձակումների բորբոքման համար, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի:

Սաուդյան Արաբիան նշված է որպես «հովանավորող կողմ» 2016 և 2017 թվականներին ուղարկված զենքի առնվազն երկու խմբաքանակներում, միևնույն ժամանակ բանակցություններ են վարվել Կոնգո-Բրազավիլը OPEC [Նավթ արտահանող երկրների կազմակերպություն] ընդունելու համար»:

Ըստ OCCRP-ի՝ «2020 թ. հունվարին Մարմարա ծովի արևելյան ափին գտնվող թուրքական Դերինջե նավահանգստում զենքի հսկայական քանակ բեռնվել է MV Storm բեռնանավի վրա:

Վանուատուի հարկային նավահանգստում գրանցված այս նավը, բեռնված ականանետային արկերով, բազմաթիվ համազարկային հրթիռներով և պայթուցիկ նյութերով, նավարկել է Ադրբեջանից դեպի Կոնգոյի Հանրապետություն, որն ավելի հայտնի է որպես Կոնգո-Բրազավիլ»
Վերոնշյալ ամփոփագիրը մի քանի լուրջ հարցեր է առաջ բերում. ինչո՞ւ էր Ադրբեջանը զենք ուղարկում Կոնգոյի Հանրապետություն, երբ Բաքուն ինքը զենքի կարիք ուներ:

Կոնգո ուղարկված զենքի իրական աղբյուրը Ադրբեջա՞նն է, թե՞ Թուրքիան։ Ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան հովանավորել զենքի երկու առաքումները 2016 և 2017 թվականներին, ինչը նշանակում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը վճարել է զենքի համար: Ինչո՞ւ էին Ադրբեջանի ու Թուրքիայի բռնապետերը փորձում աջակցել Կոնգոյի Հանրապետության բռնապետին՝ նախագահ Դենիս Սասու-Նգուեսոյին, որը 1997 թվականից ի վեր իշխանության ղեկին է։ Ի՞նչ են ստացել Ադրբեջանը կամ Թուրքիան զենքի առաքման դիմաց:

2020 թ․ հունվարին Ադրբեջանը տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ ավելի քան 100 տոննա զենք է առաքել Կոնգոյի էլիտար Հանրապետական պահակազորի շտաբին։ Դա 2015 թվականից ի վեր առնվազն 17 նման առաքումներից վերջինն էր: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը Կոնգո է ուղարկել ավելի քան 500 տոննա զենք, ներառյալ ձեռքի նռնակներ, ականանետային համակարգեր և միլիոնավոր փամփուշտներ, հայտնում է OCCRP-ը:

Ընդդիմության ուժերը պնդում են, որ այդ զենքերը օգտագործվելու են Կոնգոյի նախագահի կողմից մարտի 21-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր իշխանությունը բռնի կերպով պահպանելու համար: Վերջերս նա փոխել է սահմանադրությունը, որպեսզի կարողանա ցմահ նախագահ լինել...

Ինչպե՞ս կարող է Կոնգոյի նման ֆինանսապես սնանկացած երկիրն իրեն թույլ տալ գնել այդքան մեծ քանակի զենք: Սաուդյան Արաբիան, ֆինանսավորելով զենքի երկու բեռնափոխադրումները, ցանկացել է ընդլայնել իր քաղաքական ազդեցությունը Կոնգոյի վրա:

Անցյալ տարվա հունվարին Ադրբեջանից Կոնգո զենքի ամենավերջին բեռնափոխադրումը ներառում էր 775 ականանետային արկ և 400 հրթիռ։ Բուլղարական մի ընկերություն դրանք Բաքվից տեղափոխել է Թուրքիա, այնուհետև բեռնել MV Storm նավի վրա Դերինջեում, որը գտնվում է Թուրքիայի կառավարության կողմից շահագործվող նավահանգստում: Ներքին աղբյուրի հաստատմամբ՝ Կոնգոն զենքը գնել է զեղչված գներով:

Ըստ Կոնգոյի քաղաքական կուսակցության առաջնորդի՝ Կոնգոյի կառավարությունը Ադրբեջանից զենքն օգտագործել է ընդդիմության դեմ՝ «հրկիզված երկրի» ռազմավարության մեջ։ Հաշվի առնելով վարչակարգի՝ մարդու իրավունքների լուրջ խախտումները, եվրոպական ոչ մի երկիր զենք չէր վաճառի Կոնգոյին: 2016-ի նախագահական ընտրություններում Միացյալ Նահանգները քննադատում էր Կոնգոյի կառավարությանը՝ «համատարած խախտումների և ընդդիմության կողմնակիցների ձերբակալությունների համար»:

Ակնկալվում է, որ այս ամսվա նախագահական ընտրությունները նույնքան կոռումպացված կլինեն, որքան նախորդները: «Կառավարությունն իրականացնում է նախընտրական քարոզչություն իր քաղաքական հակառակորդների նկատմամբ ահաբեկումների, հետապնդումների և կամայական կալանքի տակ պահելու համար», ասաց Amnesty International-ի ներկայացուցիչը:

OCCRP-ն հաղորդել է, որ «զենքի առաջին բեռնափոխադրումները Բրազավիլ են ժամանել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով, բայց 2017 թվականից սկսած զենքի մատակարարումներն սկսել է իրականացնել [ադրբեջանական] մասնավոր Silk Way Airlines ավիաընկերությունը... Silk Way-ը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ հարկային նավահանգստում և նախկինում կապված էր Ալիևների ընտանիքի հետ:

ԱՄՆ կառավարության հետ զինամթերք և այլ ոչ մահացու նյութեր տեղափոխելու նախկին շահավետ պայմանագրերից բացի, բուլղարական «Տրուդ» (Trud) թերթի կողմից բացահայտված թղթակցությունից պարզվել է, որ Silk Way-ն օգտագործում էր դիվանագիտական թույլտվություն ունեցող թռիչքներ՝ հարյուրավոր տոննա զենք գաղտնի տեղափոխելու համար ամբողջ աշխարհում, այդ թվում՝ համաշխարհային հակամարտությունների գոտիներում, 2014-2017 թվականներին»:

Կոնգոյի ընդդիմությունը անհանգստացած է, որ Ադրբեջանից եկած զենքը կբարձրացնի ընտրությունների շուրջ բռնությունների հավանականությունը: «Մենք մտահոգված ենք, որ Սասու-Նգուեսոյի վարչակարգը Ադրբեջանից գնած զենքերը կարող է օգտագործել գալիք ընտրությունների ժամանակ ընդդիմությանը ճնշելու համար», ասաց ընդդիմության առաջնորդներից մեկը:

ՄԱԿ-ը պետք է հետաքննություն սկսի Ադրբեջանից Կոնգոյի բռնապետին զենքի այս գաղտնի վաճառքի փաստով, որը նախատեսված է տեղի բնակչության մարդու իրավունքները ճնշելու և նախագահական ընտրությունները հերթական անգամ կեղծելու համար...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:06
Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
«Գերիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի մեջ ներառված չէ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
13:03
Մեկ օր ջուր չի լինի Ավանի մի քանի թաղամասերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ալեն Սիմոնյանը չի մասնակցին Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի սեպեմբերի 28-ին և 29-ին Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին, թեև հրավեր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Nokia-ն օգնում է Team Telecom Armenia-ին՝ դառնալու 25G PON տեխնոլոգիայով ծառայություններ ներդնող առաջին օպերատորը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Աղբյուր` Panorama.am
12:38
Երբ խոսում եմ Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս. Պրոֆեսոր
Պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը 2002 թվականից է դասավանդում ԵՊՀ-ում քաղաքագիտության հիմունքներ։ Այս տարի նրա ժամերը խիստ կրճատել...
Աղբյուր` Panorama.am
12:34
Արայիկ Հարությունյանն ինձ ասել է՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են». Ալեն Սիմոնյան
«Այսօրվա իշխանությունը Արցախի համար արել է այնքան, ինչքան չի արել Հայաստանի ոչ մի իշխանություն, դրանից հետո տեղի է ունեցել դավադիր...
Աղբյուր` Panorama.am
11:56
Մենակ Ադրբեջանն է ասում, որ Արցախում չի եղել էթնիկ զտում, մեկ էլ ՔՊ-ականները. Արթուր Խաչատրյան
«Մենակ Ադրբեջանն է ասում, որ Արցախում չի եղել էթնիկ զտում, մեկ էլ ՔՊ-ական պատգամավորները, ձեր իշխանության մյուս ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Աստղիկ Ավետիսյան. Կրթական ծրագիր փակել-չփակելու մասին որոշում են սուրճի սեղանի շուրջ
«Եթե մենք չեն պայքարում մեր ու մեր գործընկերների իրավունքների համար, ապա ի՞նչ գործ ունենք ԵՊՀ-ում»,-մայր բուհի բակում հրավիրած...
Աղբյուր` Panorama.am
11:39
Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահմանն է, և որևէ ուժ չի կարող դա խզել»,-  ՀՀ-ում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
11:16
Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի կարծիքով, Հայաստանի և ԼՂ-ի միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել։
Աղբյուր` Panorama.am
11:12
Մարդուց ազատվելու համար բուհում ամբիոն ու կրթական ծրագիր են փակում. Մենուա Սողոմոնյան
ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում
Աղբյուր` Panorama.am
11:02
Պատրաստ չեք անգամ առողջ գաղափարները քննարկել այն պատճառով, որ ներկայացրել է ընդդիմադիր պատգամավորը. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Տոտալ մերժողական մոտեցումը հանգեցնում է նրան, որ ընդհանրապես նաև առողջ գաղափարները թեև ներքին համոզմամբ ընդունում եք, բայց  պատրաստ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Նազենի Հովհաննիսյան. Սուր կարոտ կա մեր մեջ, չպարպված, չապրված ու չարչրկված կարոտ
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազեի Հովհաննիսյանը գրում է. «Երեկ՝ Տիրամոր ծնունդն էր տոնում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ու չնայած՝ կարճ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՔՊ-ականներին դեմ քվեարկել Գեղամ Նազարյանի նախագծին
«Ավարտեք, խնդրում եմ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որդեկորույս հայր Գեղամ Նազարյանի ելույթին միջամտեց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:29
ԱԺ բակի սրճարանը պատրաստ է
Ազգային ժողովի բակում բացօթյա սրճարանը պատրաստ է։ «Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին պետական օրհներգը կատարվեց կենդանի հնչողությամբ
Մեկնարկեց ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը։ Գրանցվեց  84 պատգամավոր, քվորումն ապահովված է։ ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կոտայքի մարզում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված Կոտայքի մարզի հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
09:51
Yandex-ի վարորդը դերասանուհուն անասուն ու ոչխար է ասել, ապա նրա հետևից տուն գնացել. Լիա Զախարյանը տեսանյութեր է հրապարակել
«Անասուն ես, քեզ  ինչ ասեմ։ Ոչխար, բա քեզ ինչ ասեմ»։ Yandex. go Armenia-ի տաքսիներից մեկի վարորդն այսպես է դիմում դերասանուհի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 12-13-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ինչպես է կյանքի վերջին օրերն անցկացրել Ալեքսանդր Մասլյակովը
«Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովը կյանքի վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:01
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Կբացվի «Սրճարաններում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի հոբելյաններին
Երվանդ Քոչարի թանգարանում սեպտեմբերի 10-ին բացվելու է «Սրճարաններում» խորագրով ցուցահանդեսը՝  նվիրված մեր ժամանակի մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
21:52
Նալբանդյան գյուղում uպանված ոստիկան ամուսնացած էր, ուներ նորածին երեխա
«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
21:41
Սանոսյա՛ն, արածդ ասֆալտը դուրդ գալի՞ս է. Մաքենիսեցի
«Սա իր թափած ասֆալտն է, որ մոր համար Երևանում 250.000 դոլարանոց տուն է կառուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մաքենիս գյուղի բնակիչը։
Աղբյուր` Panorama.am
21:31
Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան
«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը՝ մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
20:40
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու
Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու Փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է  մատուցվել։ Արարողությանը մասնակցելու համար  հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թիմային աշխատանք, վաստակած հաղթանակ. Հայաստան – Լատվիա խաղի՝ լավագույն պահերը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին հյուրընկալել էր Լատվիայի ընտրանուն: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հրազդանում բախվել են երեք ավտոմեքենաներ, կա տուժած
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում
11:31 09/09/2024

ՈւՂԻՂ. ԵՊՀ-ից հեռացված դասախոսների ասուլիսը ԵՊՀ բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}