ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է ՄՄՖ՝ աշխարհի առաջնությունը տեղափոխելու ակնկալիքով
Սպորտ
18:32 17/03/2021
Աշխարհ

ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է ՄՄՖ՝ աշխարհի առաջնությունը տեղափոխելու ակնկալիքով

ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է մարզաձևի միջազգային ֆեդերացիային և Մոսկվայի քաղաքապետարանին, որպեսզի աշխարհի առաջնությունը տեղափոխվի 2025 թվական: Այն  պետք է անցկացվեր Մոսկվայում 2021թ․ նոյեմբերի 16-18-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Սա հարկադրված քայլ է: Մենք երկու տարի անց կանդրադառնանք այս խնդրին և աշխարհի առաջնությունը կանցկացնենք Մոսկվայում»,- ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը:

ՌԴ  ֆեդերացիան  դիմել է  նաև ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիային  / FISU / ` մարզաձևը ներառել ունիվերսիադայի ծրագրում։

Ուսանողական առաջիկա ամառային  խաղերը կանցկացվեն այս տարի՝ Չինաստանի Չենգդու քաղաքում, իսկ 2023 թ.՝ Եկատերինբուրգում:

Առաջարկվել է սամբոն ներառել նաև  ամառային չորրորդ  պատանեկան օլիմպիական խաղերի և Եվրոպայի երրորդ  խաղերի ծրագրերում։

Placeholder
ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է ՄՄՖ՝ աշխարհի առաջնությունը տեղափոխելու ակնկալիքով