Ոստիկանները շրջափակել են ԿԳՄՍ շենքը. Փաշինյանն է գալու
Քաղաքական
10:12 17/03/2021
Հայաստան

Ոստիկանները շրջափակել են ԿԳՄՍ շենքը. Փաշինյանն է գալու

Նիկոլ Փաշինյանն այցելում է ԿԳՄՍ նախարարություն. ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել տարածքում։ Կարմիր բերետավորները նախարարության շենքի շուրջբոլորը պատ են կազմել և սպասում են Փաշինյանի մոտենալուն։

Չնայած որևէ բողոքի ակցիա կամ հավաք նախատեսված չէ, այնուամենայնիվ, Կառավարության շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող նախարարության շենքի մոտակայքում մեծաթիվ ոստիկաններ պատ են կազմել, փողոց փակել։

Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը Կառավարական մի մասնաշենքից մյուսն ապահովվում է ոստիկանական մեծ խմբերի ուղեկցությամբ։
 

Placeholder
Ոստիկանները շրջափակել են ԿԳՄՍ շենքը. Փաշինյանն է գալու