Ստեփան Դանիելյան. 2018-ի «հեղափոխությունն» իրականում պետք է համարվի «Արաբական Գարնան» շարունակությունը
Քաղաքական
16:12 17/03/2021
Հայաստան

Ստեփան Դանիելյան. 2018-ի «հեղափոխությունն» իրականում պետք է համարվի «Արաբական Գարնան» շարունակությունը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

««Արաբական Գարուն» - «Հայկական Գարուն»

2018-ի «հեղափոխությունն» իրականում պետք է կոչվեր «Հայկական Գարուն» և պետք է համարվի «Արաբական Գարնան» շարունակությունը։ Երկու դեպքում էլ նույն տեխնոլոգիաներն էին օգտագործվում և նուն կարգախոսներն էին՝ կոռուպցիայի դեմ պայքար, ժողովուրդների վստահությունն չվայելող  ռեժիմների տապալում, իրականության մերժում առանց ապագայի նախագծերի, նաև աշխարքաղաքական վեկտորների փոփոխության միտումներ։

Մենք նույն մեծ տարածաշրջանում ենք ապրում և արաբների հետ ունենք նմանատիպ խառնվածք ու  հուզականություն, նաև քաղաքական անհեռատեսություն: Տարբերությունն իսլամի  ու ներքաղաքական կյանքում տեռորիզմի բացակայությունն է: 

Տեռորիզմի բացը իրադարձությունից «5 րոպե պակաս» լրացվեց, սակայն ոչ թե իսլամական ֆունդալիզմի տեսքով, այլ ազգայնական՝ ճիշտ է անտրամաբանական, արհեստական ու ոչ համոզիչ կոնտենտով, բայց դե ունենք այն, ինչ-որ ունենք։

«Արաբական Գարունը» թանկ նստեց Սիրիայի վրա, կարող էր թանկ նստել Եգիպտոսի համար, բայց այնտեղ ժամանակին հարթվեց վիճակը, թանկ նստեց ու շարունակում է թանկ նստել մեզ համար։
«Հայկական Գարնան» ռեժիսորների ու պրոդյուսերների թեման էլ սվաղվեց գնաց՝ հայի հիշողություն»։
 

«Արաբական Գարուն» - «Հայկական Գարուն» ------------------------- 2018-ի «հեղափոխությունն» իրականում պետք է կոչվեր...

Опубликовано Stepan Danielyan Среда, 17 марта 2021 г.

 

Placeholder