Ռազմական դրությունը օգտագործում են, որպեսզի ԱԺ-ն չքննարկի Փաշինյանի անվստահության հարցը. Միհրան Պողոսյան
Իրավունք
16:25 17/03/2021
Հայաստան

Ռազմական դրությունը օգտագործում են, որպեսզի ԱԺ-ն չքննարկի Փաշինյանի անվստահության հարցը. Միհրան Պողոսյան

«Ռազմական դրությունը մինչ այս պահը պահպանվել է միմիայն քաղաքական նպատակով»,- ասուլիսում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա հիշեցրեց՝  Սահմանադրությամբ սահմանված է, որ ՀՀ-ում վարչապետին ռազմական և արտակարգ դրության պայմաններում չեն կարող անվստահություն հայտնել:

«Եթե մենք ռազմական առումով իրական վտանգ ունենք, թող հայտնեն հասարակությանը, չեն հայտնում, որ այս պահին անմիջական վտանգ կա, որևէ գործողության մասին չեն նշում, բայց ռազմական  դրությունը շարունակում են պահպանել: Դա նշանակում է՝ ռազմական դրությունը օգտագործում են, որպեսզի Ազգային ժողովը չքննարկի վարչապետի անվստահության հարցը»,- ասաց Մ. Պողոսյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված 2020 թ. սեպտեմբերի 27-ից: 

Placeholder
Ռազմական դրությունը օգտագործում են, որպեսզի ԱԺ-ն չքննարկի Փաշինյանի անվստահության հարցը. Միհրան Պողոսյան