Քաղաքական 14:27 17/03/2021 Հայաստան

Քանի որ երկրում իշխանություն գոյություն չունի, կարող էր ստեղծվել զուգահեռ կառույց. Վիգեն Հակոբյան

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, հնարավոր ելքերի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության շուրջ Panorama.am-ը զրույցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

Panorama.am- Պարո՛ն Հակոբյան, Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, թեկուզ ժամանակավոր արտերկրում ապաստանի, ինչպե՞ս հասկանալ. Նիկոլ Փաշինյանն իրո՞ք պատրաստ է թողնել իր աթոռը, թե՞ դրանով հանգստացնում են մարդկանց, իբր՝ «գնացող է»։

Վ. Հակոբյան- Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի առաջարկ է հնչեցրել, այլ ոչ թե ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անվտանգության երաշխիքների դիմաց հրաժարական տալ։ Ինքն ուղղակի ասում է, որ Փաշինյանը որևէ ապագա չունի, և եթե նա ընտրություններ անցկացնի, ապա դրանք կլինեն պատմության ամենախայտառակ ընտրությունները, ուստի առաջարկում է նրան՝ առժամանակ հեռանալ։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, քանի որ Փաշինյանի անցկացրած ընտրություններն ամենախայտառակը կլինեն, չեն ունենա լեգիտիմություն և չեն ընդունվի նաև դրսից, ապա լավ տարբերակ է անվտանգության երաշխիքներ ձեռք բերելով հեռանալը։

Բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ չգիտենք՝ դա անձամբ Տեր-Պետրոսյանի կարծիքն է, թե՞ ինչ-որ խումբ մարդկանց, որոնք մտահոգված են ՀՀ-ում տիրող իրավիճակով։ Պետք է հասկանալ, որ եթե Տեր-Պետրոսյանի պես գործիչները նման հայտարարություն են անում, ապա ունենում են որոշակի հիմքեր, տարբերակներ, հենց այնպես չեն ասում որևէ բան։ Եթե առաջարկում է արտերկիր մեկնել, ապա կան որոշ տարբերակներ, ուղղություններ։ Այս առաջարկի այլընտրանքը Նիկոլ Փաշինյանի համար բավականին վատ հետևանք կարող է ունենալ։

Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի այս առաջարկին, եթե իրեն ներկայացվեն ծանրակշիռ արգումենտներ։ Փաշինյանը կգնա, եթե իրեն անեն առաջարկ, որից ինքը չի կարող հրաժարվել։ Եթե իսկապես իր համար ընտրությունը իշխանության և անվտանգության մեջ լինի, կընդունի այս առաջարկը։

Panorama.am- Իսկ ի՞նչ անվտանգության երաշխիքի մասին է խոսքը, եթե Նիկոլ Փաշինյանը երբ ուզի, կարող է իր անվտանգության զորքով շրջապատված լքել Հայաստանը։

Վ. Հակոբյան- Խնդիրն այն չի, որ ինքը կարող է լքել, այլ այն է, որ իրեն ինչ-որ մի տեղում ընդունեն։ Ինքը որպես տուրիստ չի գնալու, պետք է հատուկ կարգավիճակով գնա մի երկիր, որտեղ կապահովվի իր անվտանգությունը։ Ինքը չի կարող 200 հոգով շրջապատված գնա արտերկիր ու ապրի։ Կարող է մի քանի անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ գնալ, բայց դա կհամարվի՞ իր համար անվտանգության երաշխիք։  Դժվար թե արտերկրում թույլ տան, որ մեկ այլ երկրից եկած անվտանգության աշխատակիցները վխտան ու պահպանեն ինչ-որ մեկի անվտանգությունը։

Panorama.am- Չե՞ք կարծում, որ ժամանակը վաղուց բաց է թողնված, պետք էր ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի գնա ու պետք էր զուգահեռ կառավարություն ձևավորել, որը կսկսեր աշխատել ու մարդկանց շրջանում հեղինակություն ձեռք բերել։

Վ. Հակոբյան- Ես ինքս էլ կարծում էի, որ այդպիսի քայլ լինելու է։ Քանի որ երկրում իշխանություն գոյություն չունի, և ամեն օր երկիրը գլորվում է դեպի անդունդ, կարող էր ստեղծվել զուգահեռ կառույց, որը կարող էր զբաղվել այդ հարցերով։ Ես ափսոսում եմ, որ նման քայլ չարվեց, թեև հասկանում եմ, որ դա նաև բարդ պրոցես է, քանի որ դա կնշանակեր՝ ստեղծվում է ստվերային կառավարություն։

Գուցե այս փուլում արտախորհրդարանական ընդդիմության մոտ առաջնայինը այլ քայլ անելն էր, այլ ոչ մի այնպիսի քայլ, որը ներքին բանակցություններ, պայմանավորվածություններ է ենթադրում։ Ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» մի շարք քաղաքական ուժերի համախումբ է, որի միակ ընդհանուր նպատակն այս փուլում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ Դրա շուրջ իրենք ունեն կոնսենսուս։

Հիմա էլ տեսնում ենք, որ շարժման ներսում եղած ուժերի մոտ արտահերթ խորհրդարանական ուժերի մոտ կան տարաձայնություններ։ Օրինակ՝ ՀՀԿ-ն ասել է, որ չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ընտրություններին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար նախընտրելի է ժամանակավոր կառավարության ձևավորումը, սակայն նա ասաց, որ եթե խորհրդարանական 3 ուժերը գան կոնսենսուսի ու որոշեն արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա ինքը կմասնակցի ու կկրի։ ՀՅԴ-ն դեռևս վերջնական կարծիք չի հայտնել, «Հայրենիքն» էլ կարծես հակված է մասնակցելու ընտրություններին։

Panorama.am- Եվ այս դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է ելքը։

Վ. Հակոբյան- Կարծում եմ՝ լավագույն տարբերակը ժամանակավոր կառավարության ձևավորումն է, որի հիմնական ֆունկցիան կլինի օպերատիվ հարցերի լուծումն ու ընտրությունների նախապատրաստումը։ Բայց ես հիմա տեսնում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը, կարծես, հակված է, որ առանց որևէ նախապայմանի արտահերթ ընտրություններ լինեն։ Այս դեպքում լինելու է Նիկոլի հրաժարական ու ապա ընտրություններ՝ Նիկոլի կամ նրա առաջարկած մարդու գլխավորությամբ։

Այստեղ էլ են հարցեր առաջանում. ո՞ր համակարգով են ընտրություններ անցկացվելու, ռեյտինգայինո՞վ, թե՞  նոր ընտրական օրենսգիրք է լինելու, որով վերացվելու է ռեյտինգայինը։ Շատ հարցեր կան, բայց տենդենցը կարծես այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ առանց նախապայմանների հրաժարականի մասին են պայմանավորվում խորհրդարանական ուժերը։

Ես ինքս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող ընտրություններին վատատեսորեն եմ վերաբերում, որովհետև կարծում եմ՝ երկիրը պատրաստ չի նոր կրքերի թեժացման։ Կարող է բախումներ լինեն, իսկ այդ դեպքում շատ կարևոր է՝ ուժայինները որքանո՞վ են վերահսկում իրավիճակը։ Հիմա մեր ուժայինները նույն վիճակում են, ինչ ամբողջ երկիրը՝ քաոս է։ 

Պետք չի խաբնվել նրան, որ Նիկոլ Փաշինյանին մի տեղից մյուսը տեղափոխվելու ժամանակ 1000-ավոր ոստիկաններ են ուղեկցում։ Եթե ընդդիմությանը հաջողվի միաժամանակ նման լարվածության օջախներ ստեղծել օրինակ 10 հատվածում, ուժայինները չեն կարողանա ոչինչ անել։

Panorama.am- Այդ դեպքում արտախորհրդարանական ուժերը կարո՞ղ են հաջողել, եթե սկսեն ցանցային բողոքի ակցիաներ իրականացնել։

Վ. Հակոբյան- Եթե  նման ակցիաներ անեն, զգալի հաջողություններ կունենան։ Եթե նույնիսկ ընտրություններ լինեն, դա չի նշանակում, որ մարդիկ պետք է փողոցից տուն գնան։ Ցանկացած ընտրություն արձանագրում է փաստացի իրավիճակը փողոցում։ Եթե փողոցում ընդդիմությունն ունի որոշակի ազդեցություն, հենց դա էլ արձանագրվելու է քվեաթերթիկում։ Քանի որ ընտրողների մեծամասնությունը կողմնորոշված չի լինում, միշտ կողմնորոշվում է դեպի այդ պահին հաղթողը։

Զրուցեց Նարե Գևորգյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}