Քաղաքական 17:53 25/03/2021 Հայաստան

Զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարելու համար Փաշինյանը կարող էր ճտացնել ու փակել ֆեյքերի ինկուբատորը. Զոհրաբյան

Խորհրդարանը երեկ 76 կողմ, 39 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը։ Այսպիսով, վիրավորանքի համար առաջարկում է գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։

Ի՞նչ խնդիրներ կարող է բերել օրենքի նախագիծը՝ խոսքի ազատության տեսանկյունից։ Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

Panorama.am. Տիկի՛ն Զոհրաբյան, ընդունված օրենքը որևէ կերպ կարո՞ղ է խոչընդոտել և հարված հասցնել խոսքի ազատությանը։

Ն. Զոհրաբյան.  Այո՛։ Այս նախագիծը ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված խոսքի ազատությանը։ Ես ինքս այն գործիչներից եմ, որ ամենաշատն է դարձել իշխանության տարբեր գործիչների, իշխանական ֆեյքերի հարձակումների, զրպարտանքի, վիրավորանքի օբյեկտ։ Ամեն օր իշխանական ֆեյքերը, որոնք կոորդինացվում են իշխանական տարբեր պատգամավորների կողմից, հստակ դոզավորված ինձ դարձնում են վիրավորանքի, զրպարտանքի, ատելության և հայհոյանքի թիրախ։Եվ թվում է, թե ես առաջին շահագրգիռ անձերից մեկը պիտի լինեի, որ այս նախագիծն ընդունվեր։

Բայց ես վստահ եմ, որ այս քայլն արվում է միայն ազատ խոսքն ու լրատվամիջոցներին լռեցնելու համար։ Իսկ իշխանական ֆեյքերը կշարունակեն ամենախուլիգան, ամենազազրելի, ամենանողկալի, բարոյական բոլոր կարմիր գծերը հատած ատելության, թշնամանքի, վիրավորանքի, զազրախոսության իրենց քաղաքականությունը։

Panorama.am. Այս դեպքում, երբ, ըստ Ձեզ, սահմանափակվում է խոսքի ազատությունը, արդարացվա՞ծ է միջազգային կառույցների լռությունը։

Ն. Զոհրաբյան. Ես զարմացած եմ Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհուրդի, միջազգային կառույցների քար լռության վրա։  Երբ Հայաստանն ապաքրեականացնում էր վիրավորանքն ու զրպարտանքը, այդ քննարկումների ժամանակ նշվել է, որ վիրավորանքի ու զրպարտանքի համար տուգանքները պիտի լինեն տրամաբանական, իսկ այսօր, զրպարտանքի համար 6 մլն դրամ տուգանք սահմանելով, իշխանությունները փակում են բոլոր այն մարդկանց բերանները, որոնք կարող են իրենց հիմնավոր կասկածներն ու կարծիքը հայտնել։

Իրենք ուզում են փակել այն մարդկանց բերանը, որոնք, օրինակ՝ կարող են ասել, թե ունեն լեգիտիմ կասկածներ, որ Արցախյան պատերազմում եղել է ի սկզբանե պայմանավորված պարտություն։

Դրան կարող է հետևել այն, որ իրենց գրպանի դատարանները որոշեն, որ դա զրպարտանք է իշխանության հասցեին, և սրանով փակեն, ընդհանրապես, բոլոր քաղաքական ընդդիմախոսների և լրատվամիջոցների բերանը։ Ինձ զարհուրեցնում է մեր հասարակության անտարբերությունն այն ամենիհանդեպ, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ խոսքի ազատության դեմ։

Panorama.am. Այնուամենայնիվ, դուք, լինելով մարդու իրավունքների հարցերով զբաղվող պատգամավոր, պատրաստվո՞ւմ եք դիմել միջազգային կառույցներին։

Ն. Զոհրաբյան.  Ընդունված օրենքի նախագծի հետ կապված ես միանշանակ դիմելու եմ միջազգային կառույցներին։

Օրենքի նախագծի վերաբերյալ իմ դիտարկումներն արդեն  պատրաստել եմ և առաջիկա օրերին ուղարկելու եմ Վենետիկի հանձնաժողով, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և եվրոպական այլ կառույցների։ Դա անելու եմ, որովհետև այս նախագիծը ես չեմ դիտարկում որպես վիրավորանքի ու զրպարտանքի դեմ պայքար։

Վիրավորանքի և զրպարտանքի դեմ պայքարելու ամենակարճ ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգի ու 10 րոպեում փակի ֆեյք ինդուստրիան, որը վիրավորանքի, զրպարտանքի, ատելության և թշնամանքի հիմնական ինկուբատորն է։ Իսկ այս օրենքի նախագիծը ազատ լրատվամիջոցներին և իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու նախագիծ է։

Panorama.am. Իսկ արդյո՞ք զարմանալի չէ, որ օրենքի նախագծին կողմ են քվեարկել նաև իշխանական այն պատգամավորները, որոնք նախկինում լրագրող են եղել։

Ն. Զոհրաբյան. Ինձ այլևս ոչինչ  չի զարմացնում։ Ինձ համար այլևս ոչինչ զարմանալի չէ, քանի որ իշխանության բազմաթիվ պատգամավորներ, որոնց ես համարել եմ սկզբունքներ ունեցող մարդիկ, ամեն օր ոտքերով տրորում են Սահմանադրությունը՝ ընդունելով հակասահմանադրական բազմաթիվ օրենքներ, որոնք բերում է Կառավարությունը։

Panorama.am. Իսկ եթե այս նախագիծը բերվեր այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ լրագրող էր, ըստ Ձեզ, ի՞նչ կաներ նա։

Ն. Զոհրաբյան.  Նիկոլ Փաշինյանը բոլոր հարթակները կպատառոտեր, հանրությանը ոտքի կհաներ ու միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների հետ հանդիպման ժամանակ թիվ մեկ խնդիրը կդարձներ այն, որ Հայաստանում լռեցվում է խոսքի ազատությունը։

Եվ դա կաներ միանգամայն իրավացիորեն։ Կրկնում եմ՝ Ալեն Սիմոնյանի նախագծի նպատակը ոչ թե վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարելն է, այլ ընդդիմախոսներին լռեցնելը։ Եթե իրենց պայքարը զրպարտության և վիրավորանքի դեմ լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը մի հատ կճտացներ ու կփակեր ֆեյքերի ինկուբատորը։

Եվ քանի որ մենք մտնում ենք ընտրական փուլ, ու քաղաքական ուժերն այդ փուլում ներկայացնելու են իրենց դիրքորոշումը՝ Արցախյան պատերազմի պարտության պատճառների հետ կապված, իշխանությունը այս ճանապարհով փորձելու է լռեցնել նրանց։ Այս ճանապարհով իրենք կփորձեն քաղաքական ուժերի հայտարարությունները տրանսֆորմացնել որպես վիրավորանք կամ զրպարտություն, և մարդկանց, քաղաքական ուժերին ու լրատվամիջոցներին դնել անբնական տուգանքների տակ։ Հենց այդ նպատակով իրենք երկնեցին այս հակաժողովրդավարական օրենքի նախագիծը։

Զրուցեց՝ Նարե Գևորգյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}