Քաղաքական 14:00 27/03/2021 Հայաստան

«Հենակետ». Անվտանգության մասին լուրերը՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգությանը վերաբերող համառոտ տեղեկությունները, որոնք հրապարակվել են  ընթացիկ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում։

«Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ԳՇ ղեկավարության շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են որոշակի ակտիվություն դրսևորել։ Շաբաթվա սկզբնամասում Կառավարությունը հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ  2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:

Սակայն նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Ըստ Գասպարյանի փաստաբանների՝ Վարչական դատարանի որոշումը կայացված է, ուժի մեջ է ու պարտադիր է բոլորի համար, իսկ  կառավարության այդ հայտարարության հետևանքները և քրեաիրավական են, և վարչաիրավական. համապատասխան հաղորդումները հանցագործության մասին ներկայացվել են իրավասու մարմիններին։

Գասպարյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, և հղում անելով վարչական դատարանի միջանկյալ որոշմանը, իրեն դեռ համարելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Մարտի 25-ին, Վարչական դատարանը հետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի:  Դատարանը վարույթը հետ է վերադարձրել այն պատճառաբանությամբ, որ հայցվորը իր իրավունքների և շահերի պաշտպանության համար ընտրել է ոչ ճիշտ հայցատեսակ:

Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, Վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

Այդ ամենին զուգահեռ, Փաշինյանը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Արտակ Դավթյանին՝ հայտարարելով, որ Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական  հայց  է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի:

Դատական հայցող Տիրան Խաչատրյանը պահանջել է անվավեր նախարարի հրամանները, ընդունել բարենպաստ վարչական ակտ և պարտավորեցնել Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով փետրվարի 24-ին ազատվել  էր ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, ինչից հետո Վաղարշակ Հարությունյանի հրամանով՝ Խաչատրյանը թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Մարտի 22-ին, ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «The Human Rights Watch»-ի զեկույցին։ Ըստ ԱԳՆ-ի՝ զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։

ԱԳՆ հայտարարության համաձայն՝ դա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։ Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները:

ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, հայտնել է, որ  Ադրբեջանում այս պահին մոտ 200 ռազմագերի կա, շուրջ 73-ն արդեն իսկ պաշտոնապես հաստատված դեպքեր են, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները ՄԻԵԴ-ում ընդունել են, որ նշված անձինք պահվում են Բաքվում։ Կա նաև մոտ 120 դեպք, որն Ադրբեջանը չի ընդունել, բայց նրանց մեջ էլ կան անհերքելի ապացույցներ:

Ըստ Սահակյանի՝ ռազմագերիների վերադարձի օրակարգում առնվազն 3 պայման կա դրված Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին, նշել է, որ Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար:

ՀՀ փոխվարչապետ Ավինյանն էլ նշել է, թե ունեն  Ադրբեջանի կողմից գերեվարված  72 հոգու վերաբերյալ տեղեկություն, կա նաև այլ ցուցակ, որը հրապարակման ենթակա չէ, քանի որ  կարող են նաև ցուցակից դուրս այլ գերիներ ևս լինեն:

Ըստ Ավինյանի՝ ռազմագերիների հարցը կարող է լինել Բաքվի համար խաղաքարտ, բայց ռազմագերիների հարցով չի կարող լինել որևէ հարցի հետ փոխկապակցում:

Սյունիքի մասին


Մարտի 20-ին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հայտարարել է, թե հակառակորդի հետ սահմանազատում կատարված է, սակայն ոչ ամբողջովին, գործող իշխանություններն երբեք հստակություն չեն մտցրել, թե ինչ է կատարվում: Ըստ Գորիսի քաղաքապետի՝ Խնձորեսկում հակառակորդը կրկին առաջ է եկել մի քանի մետր։

ՀՀ փոխվարչապետ Ավինյանը, անդրադառնալով Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի վերաբերյալ խոսակցություններին, նշել է, թե կա բանավոր պայմանավորվածություն ՌԴ իշխանությունների հետ: Ադրբեջանի հետ այդ մասով որևէ պայմանավորվածություն չկա:

Սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզների հիման վրա: Դա ժամանակավոր տեղակայում է մինչև կլինի դելիմիտացիան և դեմարկացիան: Ըստ փոխվարչապետի՝ փոխադարձ պետական սահմանների ճանաչումը մի քանի տարվա խնդիր է:

Իրանական լրատվականների հաղորդմամբ էլ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Լրատվականները հրապարակել են լուսանկարներ և տեղեկացրել, որ ավելի վաղ այդ ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման:

Լուսանկարներում երևում են տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահապատ մեքենաներ։ Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզի գրավումն է և սահմանի կտրումը ՀՀ-ի ու Իրանի միջև: Սահմանների փոփոխությունը Իրանի համար կարմիր գիծ է համարվում և լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է համարվում, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով։

Այլ թեմաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին որոշում է ընդունել ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ։
Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դեռևս մանրամասներ հայտնի չեն։

Մարտի 23-ին, ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով «Լելե Թեփե»-ի օպերացիային, հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել։ Ըստ գեներալի՝ այդպիսի մի քանի օպերացիաներ փորձել են պլանավորել, իրականացնել, ինքը կանխել է իր հնարավորության սահմաններում, քանի որ գտել է ոչ նպատակահարմար:

Սակայն իրեն հանելուց մեկ օր հետո օպերացիան պլանավորվում է, երկրի վարչապետը գնում է այնտեղ, հաստատում պլանը՝ բանավոր, ու սկսում են կիրառել: Ըստ գեներալի՝արդյունքում մենք կորցնում ենք մեր ռեզերվն ու հարավային դարպասը հնարավոր չի լինում պահել, որտեղ հակառակորդը մխրճվում է:

Ըստ Հակոբյանի՝ այդ օպերացիան ևս վերլուծության արժանի է։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ նշել է, որ պատերազմական գործողություններում տարած պարտություններից մեկի պատճառը Զինված ուժերի ղեկավար կազմում շուտ-շուտ փոփոխություններն են։

Նրա խոսքով, գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոններից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել մարտական գործողությունների ընթացքի վրա, նաև՝ կառուցվածքային փոփոխությունները, կենտրոնական ապարատի ուռճացումը, որոշ մարտական զորամասերի կրճատումը որոշ ուղղություններում բացասական են ազդել մեր պաշտպանական խնդիրների իրականացման վրա:

Մովսես Հակոբյանը, անդրադառնալով վարչապետի՝  Սու-երի վերաբերյալ արված հայտարարությանն,  ասել է՝ անհեթեթություն է, դա նշանակում է՝ մեքենան առել, կանգնեցրել ես, բենզինը ապագայի համար թողել, որ ինչ-որ մեկը գնի։

Գեներալը նշել է, որ Դատախազությունը պետք է ստուգի ու բացահայտի՝ այն երեք չափանիշները, որ պիտի ունենան ՍՈւ-30-ները որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ։ Իր  ունեցած տեղեկություններով՝  այդ ֆունկցիաներից մեկը չունի, որը կարող է նաեւ պատճառ է եղել ու ինքնաթիռի անձնակազմը չի թռել։

Հիշեցնենք, որ վարչապետի Սու-30-ների մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են միմյանց, քանի որ նրա ասածի համաձայն՝ 2020թ․-ի հուլիսին Սու-30ՍՄ-ները փորձարկել են «օդ-ցամաք» հրթիռները, բայց հետագայում դրանք «անհետացել» են։

Մարտի 24-ին Փաշինյանը կրկին վստահեցրել է, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռներին առնչվող իր ՝ տարբեր ժամանակներում արված երկու հայտարարությունները միմյանց չեն հակասում՝ նշելով, որ ավելի վաղ վարժական թռիչքին դրանք օգտագործել են նախկինում արդեն իսկ ՀՀ-ի զինանոցում եղած հրթիռներ:

ԱԽ քարտուղարն էլ նշել է, որ ՍՈՒ-30-ներ գնելու գործընթացը դիտարկվել է որպես երկար ժամանակի գործընթաց։ Ըստ պլանավորման՝ «ՍՈՒ-30»-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես  երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր։ Որևէ այլ խնդիր, ՍՈՒ-30-ի հետ կապված, չի եղել։  Ըստ ԱԽՔ-ի՝ կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել։

Մարտի 24-ին Ազգային ժողովը որոշել է Հայաստանում վերացնել 2020–ի սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ 27 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավորություն կստանան առանց նախապայմանների վերադառնալ հայրենիք։

ՊՆ անցուդարձի մասին

Մարտի 22-ին Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները կրկին ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Պահանջը՝ կռվին մասնակցած ու հետպատերազմյան ծանր օրերն ապրած զինվորների ծառայության ժամկետի կրճատում՝ նվազագույնը 6 ամսով։

Նիկոլ Փաշինյանի հետ ծնողներից մի քանիսը հանդիպել էին մարտի 19-ին։ Վարչապետը պատասխանել էր, որ քննարկումներ կլինեն և նման որոշման համար օրենսդրական փոփոխություն է հարկավոր, սակայն միայն երկու շաբաթից կարող են ասել՝ հստակ ինչ քայլեր կձեռնարկեն։ Ամսի 22-ի հանդիպումից հետո ծնողները դուրս են եկել մեկ ժամից ավելի տևած հանդիպումից և նշել են, որ արդյունքներից գոհ են, բոլոր հարցերի շուրջ փոխհամաձայնություն կա և իրենց բարձրացրած բոլոր հարցերի  շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են։

Մարտի 22-ին ՊՆ ն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Իսկ որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում էր չդադարող բուքը։

Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը ծանր վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Իսկ  Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։

Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Սոցիալական ցանցերում, տելեգրամյան ալիքներում տարածվեց նաև տեղեկություն այն մասին, որ նշված զինծառայողները վեց օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել, որոշել են գնալ մոտակա դիրք՝ ծխախոտ և ջուր բերելու, և կորել են։ Իսկ թե ինչու է մոտ մեկ շաբաթ հերթափոխն ուշացվել, եթե տեղեկությունը ճիշտ է, կայքերից մեկի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ից  տեղեկությունը ո՛չ հաստատել են, ո՛չ էլ  հերքել: Հայտնել են, թե քննություն է ընթանում ու ավարտին ամեն ինչ պարզ կլինի։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ, անցկացվել են գործնական պարապմունքներ, կրակի կառավարման համատեղ շտաբային մարզումներ հայտարարվել են ուսումնական տագնապներ, և այլն։

Անվտանգության ոլորտին առնչվող  թեմաները շաբաթվա ընթացքում կրկին քննարկումների առանցքում են եղել, հատկապես շատ են հրապարակումները ԳՇ ղեկավարության շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, Սու երի մասին վարչապետի կողմից արված հայտարարությունների շուրջ քննարկումները ևս բավականին շատ են։

Գերիների վերադարձի հետ կապված լուսաբանումները ևս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են եղել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:52
Իրականացվում է լրագրողների ահազանգերի ուսումնասիրություն․ ՄԻՊ
Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից...
Աղբյուր` Panorama.am
20:41
Դատախազությունը քրգործ է հարուցել փոքր ՀԷԿ-ի շահագործման առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվության ներկայացման առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ՍՊԸ-ի ջրօգտագործման...
Աղբյուր` Panorama.am
20:39
Գողություն Սուրբ Աստվածածին եկեղեցուց. Տարել էին հանգանակված գումարը
Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված...
Աղբյուր` Panorama.am
20:32
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի...
Աղբյուր` Panorama.am
20:31
Հայկական «օլիմպիականի» ոդիսականը․ կամ ինչու է արտերկիր գնում ու դժկամությամբ հետ գալիս Հայաստանի նախագահը․ Էդգար Ղազարյան
«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ամենահաճախ արտերկրյա գործուղումների և շրջագայությունների մեկնող պաշտոնյաներից մեկն է։ COVID-19-ը...
Աղբյուր` Panorama.am
20:28
Մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում․ Մետաքսե Հակոբյան
Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Ստեփանակերտից դուրս ես գալիս ու խենթանում...Ամենուր...
Աղբյուր` Panorama.am
20:25
6 աճյուն՝ Վարանդայից և Կարմիր Շուկա-Շեխերից
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի)...
Աղբյուր` Panorama.am
19:59
Բոլորս պետք է լրջանանք․ Գեղամ Նազարյան
Ամենավատ բանն է, երբ մեծ աղետից հետո գիտակցում չկա, որ աղետը եղել է՝ ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ինչպես կարող ենք հանդուրժել, եթե մեր երկու գործընկերները գտնվում են անազատության մեջ․ Սեյրան Օհանյան
 ԱԺ-ում Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը իր ելույթի ժամանակ ասաց, որ շուրջ մեկ շաբաթ առնչվում է ԱԺ-ի հետ և տպավորություն է...
Աղբյուր` Panorama.am
19:13
Ադրբեջանական ԶՈՒ-երն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․ ՄԻՊ
ՀՀ  մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Courrier d'Erévan պարբերականին՝...
Աղբյուր` Panorama.am
19:09
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում 11 ընտանիք նոր բնակարան կունենա
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում է Գորիս համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի /2021թվին/ նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝...
Աղբյուր` Panorama.am
18:45
Պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է․ Վահե Հակոբյան
ԱԺ ներսում և հեռուստատեսությամբ պոպոլիզմը, մարդկանց աչքերում փոշի ցանելը շարունակվում է, իսկ իրականում շարունակվում է քաղաքական հետապնդումները և...
Աղբյուր` Panorama.am
18:38
Անգամ միջնադարյան հետամնաց սուլթանությունը կարողացավ մեզ հաղթել․Է․ Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «Աշխարհում ապրում է տարբեր հաշվարկներով մոտ 9 միլիոն հայ։ Նրանք լիազորել են...
Աղբյուր` Panorama.am
18:20
Թուրքական Քոնիայում քուրդ ընտանիքի սպանությունը վախի մթնոլորտ է առաջացրել տեղի քրդերի շրջանում
Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խոuմբ անձիք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Արավուսից մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանական շարժն ակտիվացել է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն զրուցել է Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանի հետ՝։ադրբեջանական զինուժի  ինտենսիվ ամրաշինական աշխատանքների մասին,...
Աղբյուր` Panorama.am
18:10
ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:06
Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Վարդապատում
Գյումրիում՝ օդանավակայանի հարևանությամբ, վարդերի ջերմոցներ են. այստեղ ավելի քան 20 տեսակի վարդ է աճեցվում: Իրացվում է ներքին շուկայում ու...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հայրենիք կվերադառնա արծաթե մեդալով
Մինչև109 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստան կվերադառնա արծաթե մեդալով։ «Մեդիամաքս»-ը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Շուշան Դոյդոյան. Լրագրողների աշխատանքի խոչընդոտներն անօրինական են կիրառվել Ազգային ժողովում
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանփակումներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:25
Փաստաբան. Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչը որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է. «Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սոս Հակոբյան. Հակոբ Արշակյանը կա՛մ ստախոս և մորթապաշտ է, կամ տգետ
«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն արձագանքել է ՔՊ կողմից որպես ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Թագուհի Թովմասյան. Մենք ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց
Այսօր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին զինվորական համազգեստով անձինք արգելել են պայուսակն իր հետ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արսեն Բաբայան. ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ լրատվության վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը գրում է. «Խորհրդարանում կար մի չգրված...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նաիրա Զոհրաբյան. Առաջարկում եմ Մխիթարին և Արթուրին առաջադրել ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ բարեկամական խորհուրդ է տվել խորհրդարանական ընդդիմությանը. «Շատ լավ էր, շատ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում․ Մարտին Գալստյան
2021թ․-ի օգոստոսի 3-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 7...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արթուր Ալեքսանյանը Տոկիոյից Հայաստան կվերադառնա արծաթե մեդալով
Տոկիոյում այսօր մրցագորգ դուրս եկած  հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը (97 կգ) իր վաղեմի մրցակից,...
Աղբյուր` Panorama.am
16:10
Մարզիչ. Կարեն Ասլանյանից խլել են հաղթանակը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ, հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը խիստ դժգոհել է գոտեմարտի ընթացքից և գրանցված...
Աղբյուր` Panorama.am
15:56
ԿԲ-ն տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն
Օգոստոսի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: ԿԲ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}