Քաղաքական 16:09 30/03/2021 Հայաստան

Թուրքիան ավելի կխստացնի իր կեցվածքը ՀՀ նկատմամբ, քանի որ դու խնդրողի դերում ես ու պարտվածի կարգավիճակում. Դեմոյան

Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հաճախ են հնչում տեսակետներ, թե Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ունեցած թշնամական կեցվածքը պետք է փոխել կամ՝ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։

Ինչի՞ է ուզում իշխանությունն իր այս հայտարարություններով հասնել և ի վերջո՝ ո՞րն է վերջնանպատակը, հնարավո՞ր է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել կամ արդյոք հնարավոր է Թուրքիան մի օր փոխի իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Այս հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ:

Panorama.am- Պարոն Դեմոյան, ինչո՞ւ է իշխանության կողմից տարվում այն գիծը, որ Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում պետք է փոփոխություններ լինի:

Հ.Դեմոյան - Կեղծ, շինծու օրակարգով իշխանության եկած ուժն իր օրակարգում ունեցել է նաև Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերությունների հաստատումը: Վատն այն է, որ ամեն գնով է դա արվում: Ես ոչ ազգայնական եմ, ոչ նեղմիտ, ոչ էլ այլատյաց: Ես էլ եմ կարծում, այո,  պետք է գտնել հարաբերությունների եզր: 11 տարի լինելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ երբևէ չեք գտնի որևէ հարցազրույց, հանրային հայտարարություն, որտեղ հակաթուրքական, այլատյաց լեզու օգտագործած լինեմ:

Կարող եք նայել և տեսնել 2015 թվականին պատրաստած թանգարանի նոր ցուցադրությունը, որևէ թիրախավորում, այլատյացության լեզու չկա: Կա պատմական նյութի մատուցում, ինչով էլ հզոր և ուժեղ է ցուցադրությունը:

Գալով ամեն գնով հարաբերությունները հաստատելուն՝ մենք տեսանք, թե Արցախում դա ինչով ավարտվեց: Իմ խորին համոզմամբ, ներդրված ուժը, որը սպասարկում է  շահառուներին, իրականացնում է  երկրորդ խոշոր գործարքը, որին պատրաստ չէ: Իրականում, ամբողջ խնդիրն այն է, որ իրենք պատրաստ չեն ոչ ինտելեկտուալ առումով, ոչ էլ մեկնարկային առավելությունների առումով: Իրենք որևէ մեկնարկային առավելություն չունեն, հետևաբար, պրոցեսն ու ցանկությունը դատապատված է, և մենք՝ հայկական կողմը, սփյուռքը, հայտնվելու ենք պայմաններ, առաջադրանք կատարողի դերում. չէ՞ որ դու անընդհատ խնդրում ես, դու դառնում ես կատարող:

Իսկ ամենավտանգավորը՝ կայսերական անցյալներ ու կայսերական հավակնություններ ունեցող պետության պարագայում, երբ որ խնդրողի դերում ես, այդ դեպքում կայսրությունները նաև քեզ պատժում են որպես թույլի:

Չմոռանանք՝ Բաքվի շքերքի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշեց Էնվերի հոգու հանգստության մասին:

Այսօրվա իշխանություններին, եթե այլ բնորոշում տանք բացի կեղծ օրակարգերով եկած, սրանք մոռացության կոնստրուկցիա են առաջ տալիս: Չմոռանաք՝ առաջին նախերգանքը Հայոց ցեղասպանության թեման հիշողության թեմայի վերաձևելն էր՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից «պահանջում եմ» բառը հանելով ու Հարություն Մարությանին Ծիծեռնակաբերդ խցկելն էր: Ուղղակի Արցախի հարցը էքստեռն կարգով սարսափելի հետևանքներով լուծելու հարցն առաջ ընկավ:

Հիմա արդեն ամեն ինչ իր տրամաբանության մեջ է՝ ինչու Հարություն Մարությանը Խառատյանների թայֆաբազության արդյունքում հայտնվեց Ծիծեռնակաբերդում, ինչու Փաշինյանը ստորագրեց հոգաբարձուների խորհրդի այն կազմը, որտեղ ձայների մեծամասնություն պետք  է ստանար ազգագրագետ Հարություն Մարությանը, որը ցեղասպանության թեման ոչ ավելի, ոչ պակաս որակում է քաղաքական հարց, որը չի մեկնաբանում, ասել է նաև, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարաձությունների մասնագետը չէ:

Եթե Փաշինյանն ընտրում է հոգաբարձուների խորհուրդ, և այդ հոգաբարձուների խորհրդի 11 անդամներն իրենց ձայնը տալիս են մի մարդու, որն ասել է՝ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չէ, տրամաբանական հարցը ո՞րը պետք է լինի՝ իսկ ում եք ընտրել տղաներ և աղջիկեր: Ձեր ընտրությունն, իհարկե, կանխորոշված է եղել, գիտեք՝ ում և ինչի համար եք Ծիծեռնակաբերդը չեզոքացնում: Շատ լավ գիտեին, որ Հայկ Դեմոյանի պարագայում Ծիծեռնակաբերդից այլ շեշտադրումներ, ելույթներ կհնչեին: Դրա համար բերեցին ազգագրագետի:

Հարություն Մարությանի բոլոր գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, թանգարանը վարկաբեկելու խոսքերը… Այդ թվում անցած տարի մայիսին ԱԺ ամբիոնից դեռ այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ իբր կորել են արժեքավոր նյութեր, մինչդեռ այդ պահին դեռ հաշվառումը չէր ավարտվել և չուներ փաստաթուղթ, որի վրա ինքը կարող էր հղում անել:

Կորուստների գծով քրեական գործ հարուցվել էր իմ նախաձեռնությամբ դեռ 2007 թվականին, որի ընթացում որպես վկա հարցաքննվել են Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:  Սրանք փաստեր են: Արայիկ Հարությունյանը թերևս չգիտեր, դրա համար իր կոլեգաներին, այդ թվում ԱԺ նախագահին, տարավ, մտցրեց ծուղակը: Հիմա բոլոր հիմքերն ու իրավունքներն ունեմ, որպեսզի պահանջեմ վերաբացվի 2007 թվականին իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործը, քանի որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո կարող եմ ենթադրել, որ գործի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Եկեք վերաբացենք ու հարցաքննենք ձեր կոլեգաներին: Կուզենայի այդ գործը վերահսկեր Փաշինյանն ու զեկուցեր հայությանը, թե ինչ նոր հանգամանքներ են բացահայտվել այն գործով, որով ժամանակին հարցաքննվել էին նաև Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Հայաստանի իշխանությունները միջազգային օրակարգում, պայմանավորվածություններում լոկ սպասարկող անձնակազմի դերում են հիմա հայտնվել՝ վեցնոցի կարգավիճակով: Այս դեպքում իրենք կատարողի դերում են, դրա համար են իրենք եկել, դրա համար իրենց կարողացան անցկացնել:

Այն օրակարգով, որով եկան, ունեին ընտրված կոդեր՝ որտեղ ինչ պետք է անել, որ ժամանակին ինչ պետք է անել, «Երկրապահին» ինչպես չեզոքացել, Ծիծեռնակաբերդն ինչպես կողպել, որ այնտեղից հայտարարությունների ու  գործողությունների ձևով ինֆորմացիայի հոսքեր տեղի չունենան: Սա է ողջ շղթան:

Panorama.am - Ինչ եք կարծում՝ Թուրքիան մի օր կփոխի՞ իր  հայատյաց կեցվածքը, ինչպես նախօրեին արտգործնախարար Արա Այվազյանն ասել էր՝ «ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը»։

Հ.Դեմոյան- Ոչ, ավելի կխստացնի, քանի որ դու խնդրողի դերում ես ու պարտվածի կարգավիճակում: Որևէ արգելափակող գործոն Թուրքիայի համար չկա, կա մի բան՝ անցկացնել իր պանթուրքական գլխավոր օրակարգը:

Panorama.am- Ի վերջո այս ամեն ինչի՞ կհանգեցնի, ի՞նչ կունենանք:

Հ.Դեմոյան- Լավ բանի չի հանգեցի: Դա ակնհայտ է, քանի որ գործ ունենք իշխանությունների հետ, որոնք չունեն բավարար կրթվածության, ինտելեկտուալ մակարդակ, որպես այդպիսին քաղաքական մարգինալների հավաքածու է, որոնց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնաբերել են ցանկալի նպատակներն իրագործելու համար:

Panorama.am- Խոսվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման թեման միջազգային օրակարգից դուրս հանելու մասին: Հնարավո՞ր է:

Հ.Դեմոյան- Չեմ զարմանում, հենց դրան էլ գնում է:  Թուրքիան շահում է  շատ էժան ու որակով տարբերակով՝ առանց որևէ ռեսուրս ծախսելու և ամենահոյակապը՝ պարտված իշխանության հետ պայմանների լեզվով խոսելով:

Panorama.am- Պարոն Դեմոյան, այս ամենի դեմն առնելու ճանապարհը ո՞րն է:

Հ.Դեմոյան- Կա ճանապարհ՝ մեզ համար Սյունիքը որպես հաղթաթուղթ դիտարկելն է, իսկ մենք այսօր պատրաստ ենք ծալապատիկ, կքված դիրքով հանձնել նաև Սյունիքը: Այնինչ, ամբողջ ճնշումը գործադրվում է այդ միջանցքի համար, իսկ դա ներկա իշխանությունը մանրադրամի տեսքով է ուզում վաճառել: Ամենահզոր ու ամենամեծ նշանակություն ունեցող բանը Սյունյանց 40 կիլոմետրանոց լեռներն են:

Panorama.am- Շնորհակալություն զրույցի համար:

Զրուցեց՝ Տաթևիկ Մանուկյանը։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}