Հասարակություն 17:14 05/04/2021 Հայաստան

«Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝  նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը: Panorama.am-ը ծրագրի վերաբերյալ զրուցել է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի հետ։

Panorama.am-Տիկին Արմինե, ո՞րն է ծրագրի հիմնական նպատակը:

Ա. Պետրոսյան- Կես տարի է անցել կործանարար պատերազմից։ Մեր երկիրն ապրում է ծանր օրեր, ընդարմացումն ու ցավը գնալով սաստկանում են։ Մեջքը շտկելու, պարտության պատճառներն իմաստավորելու և կորցրածը հետ բերելու, զոհվածների խնկելի կերպարնները պատվով հիշատակելու, վիրավորների ապագայի մասին հոգալու, հետպատերազմյան կյանքը կարգավորելու, նոր հաղթանակներ նախանշելու և դրանց հասնելու ճանապարհներ բացելու կամք ու հնարավորություններ են պետք։

Կրթությունն ու գիտությունն են այն հիմնարար հենասյուները, որոնց վրա պետք է կառուցվի Հայաստանի առաջընթացի շենքը։ Այդ շենքը կկառուցվի անպայմա՛ն։ Դրան է ուղղված «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նոր՝ «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական նախագիծը, որի նպատակն է

• հնչեցնել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների անունները, ներկայացնել նրանց սխրանքը,
• այդ նպատակն իրականացնել՝ խրախուսելով գիտակրթական հաստատություններում սովորող օժտված երիտասարդներին,
• վերահաստատել մեր ժողովրդի համար ավանդաբար ազգային արժեք համարվող կրթության և գիտության զարգացման կարևորության գիտակցումը՝ կապելով այն նվիրյալների հերոսացման օրինակների հետ,
• կամուրջ ստեղծել պատերազմի հերոսների ընտանիքների և առաջադեմ ուսանողների միջև, պարբերական փոխայցեր և այլ միջոցառումներ կազմակերպել,
• նպաստել «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակի» մոդելի ձևավորմանը և գաղափարի տարածմանը,
• պատկան մարմինների, բարեգործական կազմակերպությունների/անձանց ուշադրությունը վերստին ուղղորդել դեպի զարգացման ծրագրեր և գիտահեն տնտեսություն կառուցելուն միտված ներդրումներ։

Panorama.am -Ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ նման նախաձեռնությամբ:

Ա.Պետրոսյան-Կրթական և մշակութային ծրագրերը «Հայ Ձմեռ պապի» գործունեության կարևորած ուղղություններից են։ Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի տարբեր մարզերի հեռավոր, հիմնականում՝ սահմանամերձ համայնքներում գործում են «Հավեսին սենյակներ», որոնց նպատակը գյուղաբնակ երեխաներին կրթամշակութային պատշաճ հնարավորություններ առաջարկելն է։ Մենք երազում ենք երեխաներին «մայրաքաղաքային» մշակութային պայմաններին հավասարեցված կրթական պայմաններ ու միջավայր տրամադրելու, ճաշակ ձևավորելու ու գիտահեն կրթական միջավայր ստեղծելու մասին։

44-օրյա պատերազմն անողոք հարված հասցրեց մեր նախագծերին․ կորցրեցինք մեր ծրագրերի մասնակից շնորհաշատ երիտասարդներից երկուսին՝ Էրիկը զոհվեց, Գևորգն անհետ կորած է։ Հայաստանն ունի բազմահազար զոհեր՝ լուսավոր, խելացի, գեղեցիկ, նվիրյալ, թանկ, ուսյալ երիտասարդներ։ Մեզ մնաց նրանց ընդհատված կյանքի ուղու, կիսատ մնացած ուսման ու գործի, չիրականացած երազանքների ու նպատակների կսկիծը։

Կորստի, դավաճանության, անարդարության, սուգի ծանր շրջան է, բայց միայն այս մտքերով ապրելը և ելքեր չփնտրելը կնշանակի շարունակել քայլել մեզ պարտադրված պարտության ճանապարհով։
Մենք պարտք ենք այս անգին երիտասարդներին․ պետք է ոչ միայն շարունակել նրանց կիսատ թողածը, այլև մեր կյանքում պահպանել ու փայփայել նրանց նվիրական ներկայությունն ու պայծառ կերպարները, առաջընթացի ու զարգացման իրական ուղիներ նախանշել՝ հնչեցնելով նրանց թանկ անունները։

Ըստ մեզ՝ այսօր առավել, քան երբևէ, անհրաժեշտ է ներդրում կատարել կրթության և գիտության զարգացման մեջ, հող ստեղծել երիտասարդ գիտնականների և գյուտարարների նոր սերնդի ձևավորման համար։ Հիմնադրամի ներդրումն այդ առումով կլինի մեր գոյամարտի հերոսների հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթական մրցանակի սահմանումը, մեխանիզմը գործարկելն ու առաջարկվող մոդելի տարածումը։



Panorama.am-Ովքե՞ր կարող են դառնալ մրցանակակիրներ: Ծրագրի մեկնարկը տալիս եք «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով: Ինչո՞ւ հենց նա ընտրվեց: Էլ ո՞ւմ անվան մրցանակներ կլինեն:

Ա.Պետրոսյան-Էրիկը պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո և իր գիտելիքներն իրացրել որպես թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվեց մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։ Էրիկ Գևորգյանի՝ բազմաշնորհ երիտասարդի, աներկբա լիդերի, անձնվեր քաղաքացու և սիրված մարդու մասին պատմող նյութերը զետեղված են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի՝ իր իսկ ձեռամբ կառուցված կայքում՝ հիմնադրամի ուսանող-կամավորների ձեռամբ բացված և նրա պայծառ հիշատակին հետմահու նվիրված բաժնում։

Էրիկի կարճատև, բայց հերոսական կյանքի պատմությունն արժանի է միշտ հիշվելու և կողմնորոշիչ օրինակ ծառայելու երիտասարդներին։ Նրա անունով կրթամրցանակ ստեղծելու առաջարկը քննարկվել և համաձայնեցվել է Էրիկի երախտաշատ ծնողների, մրցանակի հիմնադիր բարերարներ, բեռլինաբնակ Մորիյո-Վիկտորյա-Զեյթունյան ընտանիքի, ընկերների և ուսուցիչների հետ, ապա նամակով ներկայացվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանին։

Նախագիծը ներկայացնելու հաջորդ քայլն եղավ պարոն Հակոբյանի հրավերը և հանդիպումը Էրիկի ուսանած ֆակուլտետի դեկանատում։ Ֆիզֆակի ղեկավարության ջերմ արձագանքն ու կառուցողական առաջարկներն ավելացրեցին մեր հաստատակամությունն ու համոզումը, որ առաջարկվող ծրագիրն արժեքավոր և հեռանկարային է։ Հետաքրքրությամբ տեղեկացանք, որ ֆակուլտետն ակտիվ աշխատանքներ է տանում այսօրվա գործող կրթակարգը մեր երկրում հաստատված դժվար մարտահրավերներին արձագանքող և առաջանցիկ դարձնելու, նոր մասնագիտություններ ստեղծելու և այլ գիտակրթական նախաձեռնությունների ուղղությամբ։

Հանդիպման արդյունքում որոշակիացվեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գործընկերային համաձայնությունը. յուրաքանչյուր կիսամյակ հիմնադրամի 200․000 (երկու հարյուր հազար) դրամի չափով սահմանած մրցանակը կշնորհվի ֆակուլտետի այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին)․

• առաջադիմություն,
• գիտական նորարարություն,
• պատերազմին մասնակցած լինելու և կրթությունը ֆիզիկայի ֆակուլտետում շարունակելու հանգամանք,
• քաղաքացիական հանձնառություն,
• այլ։

Ուսանողի/մագիստրոսի/ասպիրանտի ընտրության անաչառությունն ապահովելու նպատակով որոշվեց «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակի» շահառու ուսանողի ընտրությունն իրականացնել ֆակուլտետի դեկանի և դասախոսների, գիտության և կրթության զարգացման գործում ճանաչված մասնագետների, Էրիկի ծնողների և բարերարների ընդհանուր համաձայնությամբ։ Ֆակուլտետն արդեն ներկայացրել է արժանավոր թեկնածուների ցանկ, որից հանձնաժողովը կընտրի այս կիսամյակի մրցանակակիր երիտասարդին։ Այս կարգով՝ կիսամյակը մեկ, հետագայում կընտրվեն նաև այլ շնորհառու երիտասարդ ֆիզիկոսներ։

Panorama.am-Հիմնադրամն արդեն ունի՞ բարերարներ, ովքեր կտրամադրեն կրթամրցանակ։

Ա.Պետրոսյան-Էրիկ Գևորգյանի հիշատակին նվիրված կրթամրցանակի գաղափարը ձևավորվեց Էրիկի զոհվելու ցավի և նրա լույս հիշատակը պահպանելու նախնական մղումով։ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի կայքի ծրագրավորման աշխատանքներին Էրիկի հետ մասնակցած, գերմանաբնակ Մորիյո-Վիկտորիա-Զեյթունյան ընտանիքը ստանձնեց կոնկրետ այս մրցանակի ֆինանսավորման հանձնառությունը։

«Հայ Ձմեռ պապը» լիահույս է, որ գործընկերների և բարերարների օժանդակությամբ կկարողանա նման կրթամրցանակներ սահմանել Արցախյան գոյամարտի այլ հերոսների անուններով ևս։ Այդ նպատակով ներդրում կարելի է անել հիմնադրամի հաշվի համարով՝ նշելով «երախտիքի կրթամրցանակ» բառերը։

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ
«Կոնվերս բանկ» ՓԲԸ, հ/հ  19300 66890980100

Հիմնադրամը կլուսաբանի Արցախյան պատերազմի հերոսների պատմությունները, կզբաղվի նրանց անուններով կրթամրցանակներ սահմանելու գաղափարի ջատագովությամբ։ Նրանք՝ մեր զոհված թանկերը, ոսկի սերմեր են, որոնք վերածնվելու են այն մասնագետների մեջ, ովքեր կերտելու են ապագայի երջանիկ, միասնական ու հաղթող Հայաստանը։ Նրանք զոհվել են ոչ թե «հանուն ոչնչի», ինչպես ջանք է թափում ներկայացնել այսօր տարվող ապազգային քարոզը, այլ հանուն Հայաստանի զարգացած, գիտահեն, մրցունակ, արժանապատիվ պետության։

«Հայ Ձմեռ պապը» հանձն է առնում ներկայացնել նաև մրցանակակիր այն երիտասարդների գիտական հետագիծը, որոնք բարերարների օժանդակությամբ նոր լիցք ստացած՝ կբազմապատկեն իրենց ջանքերը ֆիզիկայի, հետագայում էլ՝ հնարավոր ֆոնդահայթայթման դեպքում, գիտության այլ ճյուղերում ևս։ Միգուցե հենց նրանք՝ այդ երիտասարդներն են ձևավորելու գիտնականների սպասված նորարար դասը, որի աշխատանքով Հայաստանը բացելու է անվտանգ, պաշտպանված ու պատվարժան ապագայի դուռը։

Կարծում ենք, որ այս նախաձեռնությունը մի կարևոր քար կավելացնի Էրիկի և նրա նման հազարավոր հերոս նահատակների երազած պետության կիսատ թողած շինարարության ընթացքին։
Մենք նրանց  Հայրենիք ենք պարտք։

Panorama.am-Շնորհակալություն հարցազրույցի համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}