Քաղաքական 09:53 12/04/2021 Արցախ

Լելե Թեփեի օպերացիայի օրը Փաշինյանը ՌԲԿ-ի հարցազրույցում բացահայտել է գործողության մանրամասները. Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.

«Լրացուցիչ փաստեր…

Ընթերցելով հարգարժան Էլբակեան Էդգարի կողմից մանրամասն շարադված հիմնավոր գրառումը ՝ հոկտեմբերի 6-ին նախաձեռնված, Արցախի ՊԲ-ի ողնաշարը կոտրած և Արցախի երրորդ պատերազմի ելքը կանխորոշած ռազմական արկածախնդրության մասին, անհրաժեշտ է անդրադառնալ վերոնշյալ պնդումները հաստատող լրացուցիչ փաստերի:

1️. Նախ՝ հոկտեմբերի 8-ին, երբ Լելե թեփեյի ռազմական օպերացիան արդեն ամբողջությամբ տապալվել էր, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել էր՝
-ավելի քան 600 զոհ,
-ջախջախվել էին Արցախի ՊԲ-ի լավագույն հարվածային և ռեզերվածին ուժերը,
-թշնամին գրավել էր Մեխակավանը
-և մոտեցել էր Հադրութին՝

ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ՝ էականորեն սահմանափակելով պատերազմի վերաբերյալ տեղեկատվության տարածման կանոնները:

Այսպես, հոկտեմբերի 8-ից արգելվեց՝

1. պետական մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը,

2. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումները հրապարակումը:

Ավելին՝ կառավարությունը վերոնշյալ խայտառակ ռազմական օպերացիայի տապալման օրը՝ հոկտեմբերի 8-ին, միաժամանակ նախաձեռնել է փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նախատեսելով քրեական և վարչական պատասխանատության պատերազմի ժամանակ տեղեկատվության տարածումը սահմանափակող կանոնները խախտելու համար: Նշված փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվեցին հոկտեմբերին 9-ին և օրինական ուժ ստացան հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին:

-Արդյունքում՝ ծագում է ողջամիտ հարց. ինչու՞ պատերազմի մեկնարկից միայն 12 օր անց իշխող ուժը կայծակնային արագությամբ նախաձեռնեց տեղեկատվության տարածման սահմանափակումներ:

-Պատասխանն ակներև է՝ իշխանությունները խնդիր ունեին ամեն գնով թաքցնելու արցախյան երեք պատերազմների ընթացքում սեփական մեղքով հայկական կողմի թույլ տված ամենակոպիտ ռազմական սխալի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ բազմաթիվ հայ և օտարերկրյա ռազմական վերլուծաբանների՝ այս խայտառակ ռազմական օպերացիան ամբողջությամբ կանխորոշեց պատերազմի ելքը, որի արդյունքում՝ թշնամին հեշտությամբ գրավեց Ջաբրայիլը և Արալեռը և գրեթե առանց դիմադրության մտավ Հադրութ՝ Ադրբեջանի զինված ուժերի առջև բացելով դեպի Ֆիզուլի, Խուդաֆեին, Զանգելան և Կուբալթու ճանապարհները:

Միայն նշված պարտությունը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը սեփական ժողովրդից թաքցնելու նպատակով՝ պատերազմից 12 օր անց դավադիր իշխող ուժն մեկ օրվա ընթացքում կատարեց տեղեկատվության տարածումը սահմանափակող վերոնշյալ փոփոխությունները:

Ավելին՝ այդ օրերին լրահոսին ուշադրությամբ հետևողները կփաստեն, որ հոկտեմբերի 8-ից որոշակի շրջանակների կողմից նշված ռազմական խայտառակ օպերացիայի վերաբերյալ տեղեկատվությունը ծածկադմփոց անելու համար սկսվեց շրջանառվել առաջնագծում դավաճանների տեսությունը, իսկ պատերազմի ընթացքի վերաբերյալ իշխող ուժի կողմից  իրականացող մանիպուլյատիվ «հաղթողական» տեղեկատվական քարոզն էլ ավելի ուժգնացավ:

2️. Եվ, երկրորդ, նույն օրը, երբ պետք է կայանար Լելե Թեփեյի չարաբաստիկ օպերացիան, ՀՀ վարչապետը ՌԲԿ լրատվամիջոցին հարցազրույց տվեց, որում բացահայտեց հայկական կողմի ռազմական օպերացիայի մանրամասները, ինչը պարտադիր քննության առարկա պետք է հանդիսանա՝ բացահայտելով, թե արդյո՞ք դա պլանավորված դավադրություն էր, թե ծայրաստիճան ապիկարություն, ինչն ի դեպ եւս պատժելի է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
«Հաց կեր, որ կշտանաս»․ Հայաստանում կա պարենային ապահովության խնդիր
Չի կարող մի երկրում, որտեղ կա աղքատության և ծայրահեղ աղքատության նման պատկեր, պարենային ապահովության հետ կապված  խնդիր չլինել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայտնի են դարձել Բիլ Գեյթսի ամուսնալուծության մանրամասները
Ենթադրվում էր, որ Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, ամուսնալուծության մասին պետք է հայտարարեին դեռ մարտ ամսին: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝...
Աղբյուր` Panorama.am
19:30
Bloombreg». «Amazon»-ի հիմնադիրը որոշել է 500 միլիոն դոլարով զբոսանավ կառուցել
«Amazon»-ի հիմնադիրը որոշել է գնել զբոսանավ, որի կառուցումը գնահատվում է ավելի քան 500 միլիոն դոլար: «Գազետա ռու»-ի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հռոմի պապը կոչ է անում չեղարկել COVID-19 պատվաստանյութերի արտոնագրերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը խոսել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտոնագրերի վերացման օգտին: Արևմտյան լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կալիֆոռնիայի բնակչությունը նահանգի պատմության մեջ առաջին անգամ 2020 թվականին նվազել է
Ամերիկյան ամենախիտ բնակեցված նահանգի՝ Կալիֆորնիայի բնակչությունը 1850 թվականին հիմնադրվելուց ի վեր առաջին անգամ նախորդ տարի նվազել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ցածր եկամուտ ունեցող երկրները հրաժարվում են գնել Pfizer և BioNTech պատվաստանյութերը
Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան ասել է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները հրաժարվել են կորոնավիրուսի պատվաստանյութի գնումից, որը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ամերիկյան դատարանն առաջին անգամ կքննի փղի հայցը կենդանաբանական այգու դեմ
Նյու Յորքի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել և կքննարկի Հեփի փղի հայցը կենդանաբանական այգում իրեն պահելու օրինականության վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
18:23
Վարդան Օնանյան. Շահեն ջան, լավ է լինելու, դեռ վերադառնալու ենք Մատաղիս, Շուշի, Արցախ
Հայտնի հեռուստալրագրող Վարդան Օնանյանը, որ Արցախի վերջին պատերազմում վիրավորվել էր ու ամիսներ շարունակ հիվանդանոցում էր, գրել է....
Աղբյուր` Panorama.am
18:15
Նեյմարը մինչեւ 2025 թվականը երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Բրազիլացի հարձակվող Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականը: Այս մասին Twitter-ում հայտնում է ակումբի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
18:07
Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ հավաքականի կազմը կհամալրի օգոստոսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է շախմատիստը:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ղրիմը Միացյալ Նահանգներին հորդորում է Ալյասկան վերադարձնել Ռուսաստանին
Ղրիմի հարցով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Ռուսաստանի ներքին գործերին միջամտել է նշանակում և նրա օրինական տարածքների նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 564 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական «Առաջին ալիք»-ը՝ հղում անելով stopcov.ge կայքին:...
Աղբյուր` Panorama.am
17:41
«Պատիվ ունեցեք». Ակցիա կառավարության շենքի դիմաց
Եռագույնի վրա «Պատվի ունեցեք» գրություններ բռնած երիտասարդները կառավարության շենքի դիմաց բերեցին ու տեղադրեցին եկեղեցու գմբեթ՝ խաչը...
Աղբյուր` Panorama.am
17:35
Պուտինը շնորհավորել է ԱՊՀ երկրներին, Ուկրաինային և Վրաստանին Հաղթանակի տարելիցի կապակցությամբ
Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի մասին հրապարակումներն ուղարկվել են Արցախի ոստիկանություն
Մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ  են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները...
Աղբյուր` Panorama.am
17:15
«Ռազմինֆո». Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) Զագաթալայում տեղակայված զորամասում ադրբեջանցի զինծառայող 2003թ. ծնված Իբրահիմ Ղուլիևը (İbrahim...
Աղբյուր` Panorama.am
17:08
Կոչուբաև. Ռոբերտ Քոչարյանի գրքից իշխանական ֆոբիաները շարունակվում են
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքից իշխանական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մովսես Դեմիրճյան. Նիկոլը 9-րդ տեղում է
Փիլիսոփա, ԵՊՀ դոցենտ Մովսես Դեմիրճյանը գրում է. «Նիկոլը 9-րդ տեղում է: Դանթե Ալիգիերիի «Կատակերգություն» պոեմում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ասկերանի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել. տուժածների վիճակը բավարար է
Մայիսի 8-ին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել,...
Աղբյուր` Panorama.am
16:40
Առաջին անհրաժեշտության մթերքները թանկացել են
2021թ. ապրիլին 2020թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.3%, իսկ 2021թ. մարտի համեմատ 2.6%...
Աղբյուր` Panorama.am
16:31
Միքայել Մինասյան. #antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Ինչպես գիտեք, ես և մեր թիմը մաս չենք կազմում ընթացիկ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:25
Կամչատկայում մասնավոր Մի-8 ուղղաթիռ է կորել
Կամչատկայում ռադարներից անհետացել է մասնավոր Մի-8 ուղղաթիռը: Շաբաթ օրը ՏԱՍՍ-ին արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռում...
Աղբյուր` Panorama.am
16:12
ԵՄ-ն վճարել է Սաակաշվիլիի կուսակցության ձերբակալված ղեկավարի համար պահանջված գրավը
Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը գրավ է վճարել Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ձերբակալված նախագահ Նիկա...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանի կողմից իշխանության զավթումը հնարավոր է կանխել մայիսի 10-ին. Էդգար Ղազարյանը
«Նիկոլ Փաշինյանը չի գնում ընտրությունների, այլ գնում է իշխանությունը զավթելու»,- Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց հանրային...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Պատիվ ունեմ»-ի երիտասարդները ԱՄՆ դեսպանատանը նամակ հանձնեցին
Եթե Էրդողանին ու Ալիևին չկանգնեցնի միջազգային հանրության միասնական բռունցքը, դա կնշանակի, որ մենք դասեր չենք քաղել։
Աղբյուր` Panorama.am
15:47
Զելենսկին ԵՄ-ի և G7-ի դեսպանների հետ ժամանում է Դոնբաս
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության երկրների և Յոթի խմբի (G7) երկրների դեսպանների ուղեկցությամբ ժամանել է Դոնբաս: «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ գնաճը կազմել է 6.2%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. ապրիլը 2020թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 6.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
15:28
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևան քաղաքում մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած սպանության վերաբերյալ
Մայիսի 8-ին՝ ժամը 07:25-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից  հաղորդում է ստացվել այն...
Աղբյուր` Panorama.am
15:10
Արմեն Գևորգյան. Եռամյա ձախողումները՝ անվանակարգերով
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ապրիլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}