Կրթություն 13:35 14/04/2021 Հայաստան

Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի

«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք նշանակված են կառավարության ու նախարարության քվոտայով»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Կառավարման ու գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով խորհրդում առաջացած ճգնաժամային իրավիճակը։

Խորհրդի անդամը նկատեց, հետաքրքիր զուգադիպությամբ 11 անձինք դիմում ներկայացրել են ապրիլի 8-ին, 3-ը՝ ապրիլի 9-ին, 1-ը՝ ապրիլի 12-ին։

«Դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Յակուբյանն է պատճառաբանություն նշել։ Մնացած 14-ը ներկայացրել են մեկ տողանոց նախադասություն՝ խնդրում ենք դադարեցնել մեր լիազորությունները, պատճառաբանություններ չկան»,- ասաց նա։

Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դիմումները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ուղարկվել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը։ Մենք նաև տեղեկություններ ունենք, որ փորձեր են արվել մյուս անդամների վրա ճնշում գործադրել, քանի որ ԵՊՀ կանոնադրությունը հստակ ֆիքսում է, եթե անդամների 50 տոկոսը՝ այսինքն 16 անդամ հրաժարական է ներկայացնում, ապա ինքնաբերաբար խորհրդի լիազորությունները դադարեցվում են։ Բարեբախտաբար, այս պահին կարող ենք ասել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, ինչպես տեսաք, նիստը մեկնարկեց»,- ասաց նա։

Միաժամանակ Կառլեն Խաչատրյանը մանրամասնեց, որ մնացած 17 անդամներից որևէ մեկի բացակայության, չներկայանալու դեպքում նիստը սկսել կամ շարունակել չեն կարող։

«Բարդություններ կան, բայց այդուհանդերձ, համալսարանականների անունից կարող եմ ասել, հաստատակամ ենք, այս պրոցեսն առաջ ենք տանելու ու չենք թողնելու, որ համալսարանը քանդվի»,- նշեց նա։

ԵՊՀ ամբիոնի վարիչը կարծում է՝ իշխանությունների նման վարքագծի պատճառն այն է, որ նախարարությունը չի ցանկանում՝ 50+50 սկզբունքով ընտրված խորհուրդը համալսարանի ռեկտոր ընտրի։

«Նրանք ուզում են, նոր օրենքի ընդունումից հետո հոգաբարձուների խորհրդի նիստում մեծամասնություն ունենան, ու իրենց ուզած մարդը ռեկտոր ընտրվի։ Այլ հիմնավորում այս պահին բերել չեմ կարող»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նոր օրենքը, որի սահմանադրականության վերաբերյալ կասկած է հայտնել նաև ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Հանրապետության նախագահը, նախատեսում է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում պետք է լինի 9 մարդ՝ 5+4 սկզբունքով, այսինքն՝ նախարարությունը կունենա մեծամասնություն։

Խաչատրյանը նշեց, այս պահին կարող են ռեկտոր ընտրել, եթե  թեկնածուի օգտին քվեարկեն բոլոր 17 անդամները, այսինքն, խորհուրդն իրավազոր է։

«Ռեկտորի պաշտանակատարը տեղեկացրեց, որ դիմում են գրել ԿԳՄՍ, որպեսզի համալրեն խորհրդի կազմը։ 30 օրվա ընթացքում նախարարությունը պարտավոր է համալրել հրաժարական ներկայացրած 15 անձանց տեղերը»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ այսօր հոգաբարձուների խորհրդի անդամների հրաժարականի պատճառները ներկայացնելու համար ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիս էր հրավիրել։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:36
ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Աղբյուր` Panorama.am
20:34
Թիկունքը բաց էր ու անպաշտպան...
Սյունիքի համայնքապետերն ակնհայտորեն խանգարում էին Սյունիքի հարցում գոյություն ունեցող ինչ-ինչ ծածուկ պայմանավորվածություններին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար, որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, շարժվում ու ուտում. վիրավոր զինվոր Միշա Ավետիսյանի հայր
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}