Իրավունք 11:45 19/04/2021 Հայաստան

ՄԻՊ-ը միջազգային կառույցներին է ներկայացրել լրացուցիչ տվյալներ Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության վերաբերյալ

Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է.

«Այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների լրացուցիչ  տվյալներ եմ ներկայացրել Ադրբեջանից գերիների վերադարձի հրատապության, իրական վիճակի, գերիների ու անհայտ կորածների, նրանց ընտանիքների իրավունքների  պաշտպանության հարցերով:

Նամակում առաջնահերթ ցույց է տված, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք կարգավիճակով գերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս հարցը արհեստական ձգձգվում է՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ:

Մինչդեռ, սա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային գործողության համընդհանուր պահանջ է: Հակառակը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ Ժնևի 1949թ. երրորդ կոնվենցիան: Գերիների ազատ արձակումը և վերադարձը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների և մարդասիրական գործընթացի շրջանակում:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումը, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը: Նրանք այս քաղաքականությամբ խախտում են գերիների իրավունքները, հոգեկան տառապանքներ են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, առաջացնում են լարվածություն հայ հասարակությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 2020թ. 44 գերիների վերադարձին:

Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում, որը շարունակաբար քարոզվում է պետական մակարդակով։

Ուստի, հաշվի առնելով նշված միջազգային մարմինների մարդասիրական մանդատները և դերը մարդու իրավունքների (կյանքի իրավունքն առաջնահերթ) պաշտպանության հարցում` նրանց ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես անկախ հաստատության իրական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ՝ բարձրացնելով գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկելու, խնդրի քաղաքականացումը դադարեցնելու հրատապ անհրաժեշտության հարց»։
 

Այսօր պաշտոնական նամակով ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների...

Опубликовано Arman Tatoyan Понедельник, 19 апреля 2021 г.

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
«Հայրենիք». Սյունիքում ստեղծված մարտահրավերները դիմագրավելու համար խիստ անհրաժեշտ է ազգային և առողջ ուժերի համախմբում
«Հայրենիք» կուսակցության խորհուրդն իր անհանգստությունն է հայտնում Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Գազայում զոհերի թիվը հասել է 83-ի, իսրայելական կողմն ունի 7 զոհ
Գազայում հակամարտության սրման երեք օրերի ընթացքում զոհվել է 83 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով անկլավի...
Աղբյուր` Panorama.am
16:08
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտնել է՝ ԱԺ առաջիկա ընտրություններին որ ուժերին կսատարեն
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն.  «Մեր դիրքորոշումները հրապարակային արտահայտելիս արդեն հայտնել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Զեկույց. «Թուրքիայում սահմանափակվում են ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները»
Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության...
Աղբյուր` Panorama.am
15:50
Միասնական քննության օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին:...
Աղբյուր` Panorama.am
15:42
Միհրան Հակոբյանը փակագծեր է բացում՝ ինչո՞ւ էին հետապնդում ու վարկաբեկում ԵՊՀ նախկին ռեկտորին
Քաղաքական գործիչ, պատմաբան Միհրան Հակոբյանը ԵՊՀ շենքի դիմաց այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց, թե ինչու էին այս իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանն այժմ փորձում է երկու խնդիր լուծել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Թուրքը Հայաստանի սահմաններից վաղուց է ներս անցել։ Ես, որ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ նաև Արցախը»,- այսօր հրավիրված մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:31
ՄԻՊ պատվիրակությունը մեկնել է Սյունիք
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
15:25
«Տոկիոյի օլիմպիական խաղերը կմիավորեն աշխարհը»
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) « Տոկիո -2020»  կազմկոմիտեի հետ հարցում է անցկացնում գալիք խաղերի կայացման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
14:56
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
«Մենք հաղորդագրություն էինք ստացել, որ Սիսիանի մի քանի բնակիչներ թունավորման սիմպտոմներով դիմել են հոսպիտալացման։ Մեր արագ արձագանքման...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ. Սերժ Սարգսյանի պաշտպան
Պաշտպանները միջնորդեցին տրամադրել գործի նյութերը
Աղբյուր` Panorama.am
14:43
Ապարան քաղաքում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության գրասենյակը
Հանուն անվտանգության, արդարության ու երկրի զարգացման` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բացվեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սյունիքի մարզպետը կառավարության հայելին է. երկու կեղծիք մեկ օրում. «Փաստինֆո»-ն հրապարակում է ձայնագրությունը
«Փաստինֆո»-ն գրում է. «Սյունիքի մարզպետ, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը ադրբեջանական զինուժի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Սյունիքի հանձնումը սկսված է․ «պիլոտային» հանձնումը հաջող անցավ. Politik.am
«Polotik.am»-ը գրում է. «Երեկ՝ մայիսի 12-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Սյունիքում լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:04
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գտնվող բնակելի շենք են ոչնչացրել
Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի Ռիմալ շրջանում գտնվող 6 հարկանի բնակելի շենքին, որն ավերվել է: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կրեմլը արձագանքել է Դոնբասի հնարավոր անեքսիայի մասին լուրերին
Ռուսաստանըչի նախատեսում ու չի պատրաստվում որևէ մեկին անեքսիայի ենթարկել. նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Ֆրենք Փալոն․ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար
Ադրբեջանն այժմ  ներխուժել է Հայաստան` միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: Այս մասին թվիթերում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը։...
Աղբյուր` Panorama.am
13:29
ՀՀԿ. Ապիկար վարչակազմը չի տիրապետում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ:
Աղբյուր` Panorama.am
13:16
Մինչև 2025 թվական գիտաշխատողների աշխատավարձերը կբարձրանան
Նախատեսվում է նորմավորել ու սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը։...
Աղբյուր` Panorama.am
12:53
Միքայել Մինասյան. Գոնե թշնամուն Սյունիքում և Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք, թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երևան
«Նիկոլ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարավոր խաղաղություն...Ահա այս պարզ բանաձևի մեջ է Հայաստանի ընտրությունը»:
Աղբյուր` Panorama.am
12:33
Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի. Արշավիր Ղարամյան
Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վահե Հովհաննիսյան. Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ո՞րն է...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եվրոպական խորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը
Եվրոպական խորհրդարանի մայիսի 17-ից 20-ը կայանալիք առաջիկա նստաշրջանի օրակարգում է նաև հայ ռազմագերիների հարցը։ Մարդու իրավունքների,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Armlur. Կապանի զորամասի հրամանատարը բռնություն է գործադրել զինվորների նկատմամբ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Նաիրիտցիներն անժամկետ նստացույց կսկսեն, եթե իրենց խնդիրները չլուծեն. Ակցիա՝ կառավարության մեջ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները  բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ աշխատավարձերի և անվտանգության հարցերով: Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Սոթքի հանքն աշխատում է, մոտ 280 աշխատողի կրճատում է եղել. Սանոսյան
«Սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները, ռելիեֆը շատ բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
12:04
Բայդենը հույս ունի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունն արագ կավարտվի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Գազայի հատվածից Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև վերջին օրերին բռնկված հակամարտությունը...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1600 հրթիռ
Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 1600 հրթիռ: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնել է իսրայելական բանակի...
Աղբյուր` Panorama.am
11:52
Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման երկու օրում 130 թեկնածու է գրանցվել
Իրանի ընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման երկրորդ օրը 63 թեկնածու է գրանցվել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:48
Արտակ Զաքարյան. Փորձեք մի փոքրիկ ջոկով հատել մեր բարեկամ Վրաստանի սահմանը, տեսեք ի՞նչ կկատարվի
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «2020թ. Արցախը հանձնելուց հետո էլ պատերազմի վտանգը չի թուլանում։ Թշնամու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով
16:35 06/05/2021

ՄԻՊ-ը՝ Մարիա Կարապետյանին. Դուք գնացե՞լ եք Գորիսից Շուռնուխ ճանապարհով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}