Քաղաքական 17:37 23/04/2021 Հայաստան

Թուրքիայի զինված ուժերի ազդեցության վեկտորները չեն փոխվել ավելի քան 100 տարի. Կարեն Իգիթյան

Տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանն այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով համաժողովում անդրադարձավ Թուրքիայի զինված ուժերի պատմությանը:

«1991 թ-ի դեկտեմբերին Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին պետություններից մեկը` Թուրքիան, միաժամանակ երեք նախապայման առաջ քաշեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Անկարայի տեսանկյունից Հայաստանը պետք է պաշտոնապես հրաժարվեր Թուրքիայից ունեցած տարածքային պահանջներից, ցեղասպանության իրականացման մեջ Օսմանյան Թուրքիայի դեմ մեղադրանքներից և դրա միջազգային ճանաչման պահանջներից, ինչպես նաև Ադրբեջանի դեմ «ագրեսիվ քաղաքականությունից»: Բացի այդ, ԽՍՀՄ փլուզումից գրեթե անմիջապես հետո, Թուրքիան անմիջապես շրջափակեց Հայաստանը, ինչը համարվում է պատերազմական գործողություն»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով, Արցախյան առաջին պատերազմի (1992-94) ընթացքում թուրք ռազմական խորհրդականները մասնակցել են ադրբեջանական բանակի գործողությունների պլանավորմանը և պատրաստել ադրբեջանցի զինվորներին, բացի այդ, «Գորշ գայլեր» կուսակցության թուրք ազգայնականները կռվում էին Ադրբեջանի կողմից:

«Թուրքիան, ի միջի այլոց, օգնեց Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում: Տարածաշրջանային չափանիշներով խոշոր զենքի խմբաքանակները Ադրբեջանին մատակարարվում էին նախկին Արևելյան բլոկի երկրներում խորհրդային զորքերի կողմից լքված պահեստներից: Պատերազմի ընթացքում Թուրքիան լուրջ ռազմաքաղաքական ճնշում գործադրեց Հայաստանի վրա»,- հիշեցրեց նա։

Նա նկատեց՝ պատերազմից հետո Թուրքիան էլի չդադարեց աշխատել հայկական ուղղությամբ, զինել և պատրաստել ադրբեջանական բանակը՝ իրականացնելով կանոնավոր զորավարժություններ, քաղաքական աջակցություն ցուցաբերելով Բաքվին, այդ թվում` 2010 թվականին ռազմական օգնության մասին համաձայնագիր ստորագրելով:

«Հայաստանում իշխանափոխությունից հետո, իշխող նոր հրամանատարության գործողությունների արդյունքում, հայոց պետականությունն ու բանակը լրջորեն թուլացան, վերազինման ծրագիրը խափանվեց, և դաշնակիցների հետ հարաբերությունները լավագույն վիճակում չեն։ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանին հաջողվեց ջախջախել հայկական ուժերը Արցախում և գրավել տարածաշրջանի զգալի մասը:

Հատկանշական է, որ Թուրքիան Արցախում հայերի դեմ պատերազմին ներգրավեց շուրջ 2000 սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների: Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղադրվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներ»,- ասաց Իգիթյանը:

Նրա խոսքով, Թուրքիան սկսել է խառնվել նաև Հայաստանի ներքին գործերին։ Փորձագետը, որպես օրինակ հիշեցրեց, որ  2021 թ. փետրվարի 25-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն կտրուկ դատապարտեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը:

«Ամփոփելով, հարկ է նշել, որ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ազդեցության վեկտորները չեն փոխվել ավելի քան 100 տարի, իսկ Թուրքիայի քաղաքական ղեկավարության՝ ինքնիշխան պետությունների սահմանների խախտումը որևէ կերպ չի զսպվում», - շեշտեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:13
Լուկաշենկոն պատրաստ է ռուս զինվորականներին ընդունել Բելառուսում
Միութենական պետության անվտանգությունն ապահովելու համար Բելառուսը պատրաստ է Ռուսաստանից հյուրընկալել զինվորականներին, բայց մինչ այժմ այդպիսի...
Աղբյուր` Panorama.am
14:04
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Վրաստանում կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիները ևս այսուհետ  կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ` Թբիլիսիի, Քութայիսիի և...
Աղբյուր` Panorama.am
13:51
ՀՀ դեսպանը ԵԱՀԿ-ում․ Ադրբեջանի զինված սադրանքները այդ երկրի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն են
Հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառված...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
«Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ»,-այս...
Աղբյուր` Panorama.am
13:41
Զոհրաբյան. Հրավիրեք արտահերթ նիստ, իսկ վիրավորանքը քրեականացնել դեռ կհասցնեք
«Երբ ծանոթացա այս արտահերթ նստաշրջանի օրակարգին, հասկացա էքշընը,  իզյումինկան Քրեական օրսնեգրքում փոփոխություններն են, որը ենթադրում...
Աղբյուր` Panorama.am
13:31
Ռենո Մյուզելյե․ Հայաստանի սահմանի հսկողությունը դառնում է գլոբալ խնդիր՝ կանխելու համար դիկտատորներ Էրդողան և Ալիև դաշինքի կողմից պատերազմի վերսկսումը
Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ (2014-2019), ներկայումս Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուրի տարածաշրջանային...
Աղբյուր` Panorama.am
13:21
30.07.2021. Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
Արցախում հուլիսի 29-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
13:12
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
Նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը: Օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
13:04
30.07.2021. Անցած մեկ օրում կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք: «Ունենք 199 առողջացած և 4 մահվան...
Աղբյուր` Panorama.am
12:53
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 712 նոր դեպք, 25 մահ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 712 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1561 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
12:48
Հայտարարություն. Ազատագրել Հայաստանը տիրող հակահայկական իշխանական և կառավարման համակարգից
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
12:38
Անն Լինդե․ Ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ կոչ անելով...
Աղբյուր` Panorama.am
12:34
71 պատգամավորով արտահերթում լրացում են կատարելու «Պետական սահմանի» մասին ՀՀ օրենքում
«Գրանցվել է 71 պատգամավոր, քվորում ունենք»,-ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը՝ հայտարարելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
12:23
ԵԽԽՎ զեկուցողը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին․ Մենք պետք է խուսափենք հակամարտության այս շարունակական ցիկլից
ԵԽԽՎ զեկուցող Պոլ Գավանը, որը ներկայումս պատրաստում է «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքների» մասին...
Աղբյուր` Panorama.am
12:19
«Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով հասնել զիջումների․ Ռուբեն Սաֆրաստյան
«Թուրքիան ու Ադրբեջանը ուզում են Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով հասնել նրան, որ Հայաստանը գնա զիջումների մի քանի կարևոր...
Աղբյուր` Panorama.am
12:08
Տոյվո Կլաար․ Անհրաժեշտ է ավելի լայն խաղաղ կարգավորում
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախօրեին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ՀՀ ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Լարիսա Ալավերդյան. Փախստականների ու բռնի տեղահանվածների խնդիրները դուրս են մղված քաղաքական օրակարգից
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բնակավայրերից տեղահանված բնակիչների իրավունքների, նրանց վերադարձի հարցը քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արսեն Բաբայան. Եթե իշխանությունը մերժի Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնարավոր չէ գտնել որևէ տրամաբանական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Բայդենը ստիպում է ամերիկացիներին պատվաստել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր միջոցներ է ներկայացրել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար: ԱՄՆ-ի բոլոր դաշնային քաղաքացիական ծառայողները...
Աղբյուր` Panorama.am
11:02
Էրդողանի խոսնակը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:52
Բլինքեն. Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող տևել հավերժ
Իրանի հետ 2015 թ-ի միջուկային համաձայնագիրը վերականգնելու բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել, հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
10:40
ՊՆ. Խոցվել է «Aerostar» տիպի ԱԹՍ
Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով այսօր վաղ առավոտյան տարածած հաղորդագրության արձագանքներին, տարածել է հայտարարություն, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
10:38
Հիմա հասկանո՞ւմ եք Շեկոյանն ինչ նուրբ ու դիպուկ է արձանագրել մեր դատարկությունն ու մեր ախտերը. Նազարյան
«Սամոյենց մոտ էինք, երբ Գետաշենը տվեցինք։ Սամոյենց մոտ էինք, երբ Շուշին հետ առանք։ Էսօրվա պես հիշում եմ. միայն Նորոն էր, որ չուրախաղավ,...
Աղբյուր` Panorama.am
10:25
Երևանում ու երեք մարզերում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
10:18
«Ռազմինֆո». Պատերազմի ավարտից հետո հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի
2020թ․ նոյեմբերի 11-ից՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում...
Աղբյուր` Panorama.am
10:16
ՄԻՊ. Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից
 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որ փաստահավաք աշխատանքներով Գեղարքունիքում էր, ահազանգում է Գեղարքունիքի Գեղամասար...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Հրապարակ». Ում նկատմամբ ուզեն, կհարուցեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին, նրա դստերը՝ Ելենա Վարդանյանին, որդուն՝ Կարեն Վարդանյանին,...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Ժողովուրդ». Եթե ՌԴ-ն համաձայնի ծավալուն առաքելություն իրականացնել ՀՀ սահմաններին, ապա ՀԱՊԿ-ի մոնիտորինգային առաքելությունը ավելորդ է դառնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հնարավոր չէ ողջ սահմանին խաղաղապահ առաքելություն իրականացնել»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}